ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2012 թվականի |
թիվ 180 |
քաղ. Մոսկվա |
«ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ (ՄՄ ՏԿ 030/2012) ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 25.07.23 թիվ 109)
2. Սահմանել՝
2.1. Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության և Միասնական տնտեսական տարածքի (այսուհետ՝ Կողմ) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2015 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ ուշ՝ բացառությամբ մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը տրամադրված կամ ընդունված այնպիսի փաստաթղթերի, որոնք վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում։
2.2. Մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերով կամ Կողմի օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը կամ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։
Այդ արտադրանքի մակնշումը Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում:
2.3. Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը Մաքսային միության մաքսային տարածքում, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմատիվ իրավական ակտերի կամ Կողմի օրենսդրության համաձայն համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման)՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման։
2.4. Սույն որոշման 2.1 ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի, ինչպես նաև սույն որոշման 2.3 ենթակետում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է Կողմի օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում։
3. Կոլեգիայի՝ տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ Կողմերի լիազորված մարմինների հետ համատեղ պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել, որ այն ներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հաստատմանը։
4. Կողմերի կառավարություններին՝
4.1. Մինչ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը սահմանել պետական հսկողության (վերահսկողության) այն մարմինները, որոնք պատասխանատու են տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար, և դրա մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։
4.2. Մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ապահովել տեխնիկական կանոնակարգի 3.8.4 կետի դրույթների իրագործումը՝ համապատասխան պահանջներ սահմանելով Կողմերի օրենսդրություններում։
4.3. Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետը։
5. Ռուսական կողմին՝ Կողմերի լիազորված մարմինների մասնակցությամբ, ստանդարտների կիրառման արդյունքների դիտանցման հիման վրա, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստանդարտների ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարին առնվազն մեկ անգամ դրանք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի քննարկմանը ներկայացնելը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից երեսուն օրացուցային օրը լրանալուց հետո։
Կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Տ.Դ. Վալովայա |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ |
Ցանկ
միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումը
(ցանկն ուժը կորցրել է ԵՏՀԿ 25.07.23 թիվ 109)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 180 որոշմամբ |
Ցանկ
միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների, որոնք ներառում են «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ
(ցանկն ուժը կորցրել է ԵՏՀԿ 25.07.23 թիվ 109)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.07.2023, թիվ 109 | 22.01.2024, թիվ 180 | |
31.07.2018, թիվ 125 | 02.09.2018, թիվ 180 | |
29.08.2017, թիվ 111 | 30.09.2017, թիվ 180 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|