ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«10» հունվարի 2024 թվականի N 5-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել՝
1) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեն՝
ա. եկամուտների գծով 682,290.0 հազար դրամ,
բ. ծախսերի գծով 2,086,353.7 հազար դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 1,404,063.7 հազար դրամ,
2) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն N 1 հավելվածի։
3) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի։
4) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի։
5) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի։
6) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի։
7) Ջրվեժ համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և սույն որոշման դրույթները տարածվում են 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
| կողմ (11) | դեմ (0) | ձեռնպահ (0) | 
| ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ | 
| ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ | 
| ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ | 
| ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | 
| ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ | 
| ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ | 
| ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | 
| ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ | 
| ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ | 
| ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ | 
| ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | 
| Համայնքի ղեկավար` | ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ | 
| 
 2024 թ. հունվարի 10 գ. Ջրվեժ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: