Basic information
Number
N 48-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.01.2024-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.01.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.01.2024
Effective date
12.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 2024 թվականի N 48-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 25-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան, Հ. Մեսրոպյան փողոց 32 հասցեում գտնվող, 344.9 քառ. մետր մակերեսով շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 5.9244 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N Գ13112023-01-0001 վկայական, այսուհետ՝ գույք) նվիրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքին։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող՝ գույքի նվիրատվության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4․ Առաջարկել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին սույն որոշման 3-րդ կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո ձեռնարկել միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանված կարգով փոփոխելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation