ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասը «դրոշմամբ» բառից հետո լրացնել «(կազմակերպության ցանկությամբ)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 840-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը «կնիքները» բառից հետո լրացնել «(կազմակերպության ցանկությամբ)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը «կնիքով» բառից առաջ լրացնել «(ըստ ցանկության նաև)» բառերով, իսկ 7-րդ մասը «կնիքը» բառից հետո` «(ըստ ցանկության)» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-121-Ն |