Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2025
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.05.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2025 թվականի N 85-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 220-Ն որոշման հավելվածը համայնքի ղեկավարի առաջարկությամբ շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

13 մայիսի 2025 թ.

ք. Հրազդան

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2025 թվականի մայիսի 13

N 85-Ն որոշման

 

Հավելված

Հրազդան համայնքի ավագանու

2024 թվականի դեկտեմբերի 10

N 220-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Որոշման նախագիծը մշակվել է ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.

 

Որոշման նախագծում փոփոխությունները կապված են.

 

Եկամտային մասում՝

1. 09.01 խմբի «Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար ֆիզիկական անձանցից/Քաղսի/» եկամտի տողի «200.0» թիվը փոխարինել «700.0» թվով:

2. 40.02 խմբի «Անշարժ գույքի միասնական հարկ ֆիզիկական անձանցից /Ջրառատ/» եկամտի տողի «39.928» թիվը փոխարինել «99.928» թվով:

3. 46.02 խմբի «Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ» տողի «40000.0» թիվը փոխարինել «440000.0» թվով:

4. 07.02 խմբի «Գույքահարկ փոխադրամիջոցների համար (իրավաբանական անձանցից) Քաղսի» տողի «50.0» թիվը փոխարինել «500.0» թվով:

5. 45.16 խմբի «Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար» տողի «600.0» թիվը փոխարինել «650.0» թվով:

6. 45.56 խմբի «Քաղսի համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվություն» տողի «0» թիվը փոխարինել «15.0» թվով:

 

Ծախսային մասում

 

1. 9 բաժնի 5 խմբի 1 դասի 51 /Արտադպրոցական դաստիարակություն/ ծրագրի 2025 թվականի տարեկան բյուջեում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում «222575.5» թիվը փոխարինել «258861.5» թվով, «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածում «91424.0» թիվը փոխարինել «96904.0» թվով, «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածում «9000.0» թիվը փոխարինել «10000.0» թվով, «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածում «1351.8» թիվը փոխարինել «1361.8» թվով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «700.0» թիվը փոխարինել «1000.0» թվով, «Գրասենյակային նյութեր և հագուստ» 4261 հոդվածում «700.0» թիվը փոխարինել «690.0» թվով, այդ թվում Հրազդանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում «65044.0» թիվը փոխարինել «74144.0» թվով,ավելացումը կազմում է 9100,0 հազար դրամ,որն ուղղվելու է աշխատավարձի հոդվածին:

«Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում «50545.5» թիվը փոխարինել «59713.5» թվով,ավելացումը կազմում է 9168.0 հազար դրամ,որից 7668.0 հազար դրամն ուղղվելու է աշխատավարձի հոդվածին,1500.0 հազար դրամը՝ էներգետիկ ծառայությունների հոդվածին:

Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում «48286.0» թիվը փոխարինել «64436.0» թվով,ավելացումը կազմում է 16150.0 հազար դրամ,որից 15600.0 հազար դրամն ուղղվելու է աշխատավարձի հոդվածին,550.0 հազար դրամը՝ էներգետիկ ծառայություններ հոդվածին:

Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում «58700.0» թիվը փոխարինել «60568.0» թվով, ավելացումը կազմում է 1868.0 հազար դրամ,որն ուղղվելու է աշխատավարձի հոդվածին:

Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն բյուջետային հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածում «4000.0» թիվը փոխարինել «5000.0» թվով:

Վահե Զաքարյանի անվան ԵՄՄՈԻԿ-ի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածում «28728.0» թիվը փոխարինել «34208.0» թվով, «Պարտադիր վճարներ» 4823 հոդվածում «438.0» թիվը փոխարինել «448.0» թվով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «0» թիվը փոխարինել «300.0» թվով՝համակարգիչ ձեռք բերելու համար,«Գրասենյակային նյութեր և հագուստ » 4261 հոդվածում «220.0» թիվը փոխարինել «210..0» թվով:

2. 9 բաժնի 1 խմբի 1 դասի 51 /Նախադպրոցական կրթություն/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» 4655 հոդվածում «36135.0» թիվը փոխարինել «39735.0» թվով, «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» 4511 հոդվածում «935396.742» թիվը փոխարինել «986509.742» թվով:

3. 8 բաժնի 4 խմբի 2 դասի 51 /Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածում «2000.0» թիվը փոխարինել «3000.0» թվով,այդ թվում ԱՁ Գևորգ Ալավերդյանին 270.0 հազար դրամ գումար նվիրատվություն կատարելու համար:

4. 8 բաժնի 2 խմբի 4 դասի 51 /Այլ մշակութային կազմակերպություններ/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Ներկայացուցչական ծախսեր» 4237 հոդվածում «1000.0» թիվը փոխարինել «2000.0» թվով,որից գումարներ կուղղվեն Քաղսի գյուղում ամենամյա կազմակերպվող նարդու առաջնության կազմակերպմանը:

5. 1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 ծրագրի 2025 թվականի տարեկան բյուջեում Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածում «0» թիվը փոխարինել «100.0» թվով՝ աշխատանքային գործիք ձեռք բերելու համար, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածում «10000.0» թիվը փոխարինել «7200.0» թվով:

1 բաժնի 1 խմբի 1 դասի 51 ծրագրի Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածում «20808.418» թիվը փոխարինել «23208.418» թվով, ավելացումը կազմում է 2400.0 հազար դրամ, որն ուղղվելու է համակարգչային սարքավորումների ձեռք բերմանը,«Կառավարչական ծառայություններ» 4235 հոդվածում «4000.0› թիվը փոխարինել «5000.0» թվով, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածում «5500.0» թիվը փոխարինել «60500.0» թվով,ավելացվող միջոցներով աշխատասենյակների և սանհանգույցների ընթացիկ վերանորոգման աշխատանքներ են կատարվելու:

6. 11 բաժնի 1 խմբի 2 դասի 51/Վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում վարչական բյուջեի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածում «129350.274» թիվը փոխարինել «364946.274» թվով:

7. 5 բաժնի 6 խմբի 1 դասի 55 /Թափառող շների վնասազերծում/ ծրագրի 2025 թվականի տարեկան ծախսերի նախահաշվում «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածում «0» թիվը փոխարինել «10000.0» թվով:

Ընդամենը բյուջեի փոփոխությունը կազմում է 401075.0 հազար դրամ:

Բյուջեի թիվը և' եկամտային, և' ծախսային մասում «5027531.419» թիվը փոխարինել «5428606.419» թվով:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2025 թվական: