Գլխավոր տեղեկություն
Համար
N 306-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 306-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 485-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Սի Փի Էս Էներջի գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02847546) 2025 թվականի ապրիլի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի ձեռքբերում` 609,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հուլիսի 18-ի «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Համայնքային ինտեգրված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն, փուլ-3» N 485-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

15.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ