ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՄԱՅԻՍԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 99-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով «Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Հ.Ավագյանի 06.05.2025 թվականի Պ-5823 գրությունը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 11.01.02.51 գործառական դասակարգման / վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 5 000 000/ հինգ միլիոն / ՀՀ դրամով .
2) 08.02.01.51 գործառական դասակարգման /գրադարանային ծառայություններ/ 4655 հոդվածն ավելացնել 5 000 000 / հինգ միլիոն /ՀՀ դրամով.
2. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին «Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի կողմից նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերելուց և ներկայացնելուց հետո կատարելու համապատասխան ֆինանսավորում:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -27 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 14-ի N 99-Ն որոշման |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 14-ի N 99-Ն որոշման |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 14-ի N 99-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական: