ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 277-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 761,204,824 դրամ արժողությամբ «Լույս հայի աչքերին» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00074765) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Լույս հայի աչքերին» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Բիզնես Քոնսալթ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01538458) 2025 թվականի հունվարի 21-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների կազմման ծառայությունների մատուցման գործարքը` 15,660,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Անտարես» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02519531) 2025 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում տպագրական ծառայությունների մատուցման գործարքը` 11,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԲԵՅՔԵՐ ԹԻԼԼԻ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02586575) 2025 թվականի հունվարի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025-2027 թվականների տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական ծառայությունների մատուցում` 3,900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Դեզսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00900268) 2025 թվականի հունվարի 24-ին կնքված՝ N 28/25 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի ձեռքբերման գործարքը` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ՖԼԵՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01808789) 2025 թվականի հունվարի 20-ին կնքված` N 20/01/25 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման գործարքը` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Լիկվոր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01201697) 2025 թվականի մարտի 3-ին կնքված՝ N 001 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում ակնաբուժական, բժշկական պարագաների և դեղորայքի ձեռքբերման գործարքը` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00096001) 2023 թվականի փետրվարի 9-ին կնքված՝ N VS0060 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում «Վիրտուալ Սերվերներ» (IR Cloud) ծառայության ապահովման գործարքը` 724,824 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության («Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 00024873) 2014 թվականի մարտի 26-ին կնքված` N 2699016 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 01551651) 2020 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված պայմանագրի (Sim N 380802084410) շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայության մատուցման գործարքը՝ 378,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության («Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 00024873) 2012 թվականի օգոստոսի 30-ին կնքված` N 027/30/08/2012 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 00024873) 2020 թվականի մարտի 2-ին կնքված` N 4245845 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 405,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության («Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 00024873) 2013 թվականի փետրվարի 7-ին կնքված` N 2316125 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 180,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2005 թվականի ապրիլի 15-ին կնքված` N 010510380 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի (չորս քաղաքային գիծ) ծառայությունների մատուցման գործարքը՝ 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 015.08.13.1896 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01520882) 2019 թվականի մայիսի 27-ին կնքված` N 3230728 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման գործարքը` 2,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «ԷՎՐԻ ԴԵՅ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 09104669) 2008 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված՝ N J137-08 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի, մեկանգամյա օգտագործման բաժակների ձեռքբերման գործարքը` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Մաստերկոմպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01566751) 2009 թվականի օգոստոսի 1-ին կնքված՝ N MCS 04/2009 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում 7 համակարգիչների, ինչպես նաև այլ համակարգչային տեխնիկայի վերանորոգման, սպասարկման, ախտորոշման, ցանցին միացման ու համակարգչային ցանցի սպասարկման ծառայությունների մատուցման գործարքը` 1,080,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0098-7 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2017 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N 119899476 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարք՝ 299,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված` N 119899476 պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարք՝ 299,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2018 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ 1,499,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
22) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2017 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարք՝ 599,999 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
23) «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերություն) հետ (ՀՎՀՀ` 01551651) 2017 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված` N 19722614 (բաժանորդ N 837370) պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ֆիքսված էլեկտրոնային հաղորդակցության ծառայության մատուցման գործարքը՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
06.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 277-Ա որոշման |
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Նվազեցնել ձեռք բերովի կուրությունը բնակչության շրջանում, հասանելի և մատչելի դարձնել ակնաբուժական ծառայությունները և բուժօգնությունը, աջակցել սոցիալապես անապահով և խոցելի բնակչությանը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) ԱՄՆ-ում գտնվող ,Հայկական ակնաբուժության նախագիծե բարեգործական ընկերություն (The Armenian Eye Care Project Corporation, 100 Foothill Blvd. Ste. 203, San Dimas CA. 91773), որը հանդիսանում է ,Հայկական ակնաբուժության նախագիծե բարեգործական հիմնադրամի հիմնադիրը. 2) Շաքարախտի համաշխարհային հիմնադրամ (WDF, Դանիա, World Diabetes Foundation , Krogshøjvej 30A, Bldg. 8Y, DK-2880 Bagsværd): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցե` Վրացական 9, բն. 44, գործունեության հասցե` Ս. Մերգելյան 7-րդ տուն հեռախոս՝ 55 90 68; 57 76 11, ՀՎՀՀ` 00074765): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը և քաղաք Երևան, բնագավառը՝ առողջապահական: |
6.
|
Ծրագրի բյուջեն |
761,204,824 դրամ |
7.
|
Բարեգործություն ստացողը |
1) Հայաստանի Հանրապետության մարզերի և քաղաք Երևանի բնակչությունը` սոցիալապես անապահով ընտանիքները (ըստ ընտանեկան նպաստների համակարգի սահմանային մեծությունից սկսած (25 միավոր)), երեխաները, թոշակառուները, հաշմանդամները, Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությունը, զոհված ազատամարտիկների ընտանիքները, 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանիքները, շաքարախտով հիվանդները, անհաս նորածին երեխաները, որոնց սպառնում է անհասության ռետինոպաթիայի պատճառով առաջացած կուրության վտանգը. 2) ընդհանուր ակնային հետազոտությունների դեպքում – ստուգվում են բոլոր նրանք, ովքեր որոշում են գալ անվճար ստուգման: Վիրահատության ենթակա անձանց պետպատվերից օգտվելու իրավասությունը ստուգվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած ընտանեկան անապահովության ցուցակների միջոցով` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) ակնային հիվանդությունների կանխարգելում, հետազոտություն, բուժում, վիրահատություններ, շաքարախտ ունեցողների խորացված ակնային ստուգումներ նորարարական միջոցներով և լազերային բուժում Աչքի շարժական հիվանդանոցի և «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի Հայաստանի Հանրապետության Տավուշի, Լոռու, Սյունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում հիմնված ակնաբուժական կենտրոնների արդյունավետ աշխատանքի միջոցով, դպրոցականների սքրինինգ և բուժում, ակնոցների տրամադրում, անհասության ռետինոպաթիա կանխարգելում և բուժում: Միջոցառումները իրականացվելու են 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում և արժեքը կկազմի՝ 456,929,824 դրամ. 2) Առողջապահության նախարարության առաջարկով ընտրված Հայաստանի Հանրապետության մարզերի՝ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի պոլիկլինիկաների ակնաբուժական կաբինետների վերազինում և սարքավորումներով ապահովում: Միջոցառումները իրականացվելու են 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում և արժեքը կկազմի՝ 183,000,000 դրամ. 3) առողջապահության բնագավառում ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով՝ մասնագիտական առկա և առցանց վերապատրաստումների, առաջնային և երկրորդային մակարդակներում դասընթացների, միջազգային սեմինարների, գիտաժողովների կազմակերպում: Միջոցառումները իրականացվելու են 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում և արժեքը կկազմի 55,195,000 դրամ. 4) բնակչության շրջանում ակնային հիվանդությունների և շաքարախտի կանխարգելիչ միջոցառումների, բարդությունների կանխարգելման ու բուժման անհրաժեշտության մասին տեղեկատվության պատրաստում և տարածում, իրազեկության բարձրացում: Հանրային իրազեկմանը ուղղված նյութերի, մանկական ձեռնարկների, դիաբետի վարման ուսումնական նյութերի տպագրում, ուսուցողական տեսանյութերի պատրաստում և դասընթացների անցկացում բնակչության տարբեր խմբերի համար: Միջոցառումները իրականացվելու են 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում և արժեքը կկազմի՝ 20,000,000 դրամ. 5) ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերի արժեքը կկազմի՝ 46,080,000 դրամ և նախատեսված են 2025 թվականի ապրիլի 25-ից մինչև 2028 թվականի ապրիլի 25-ի ժամանակահատվածի համար: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) ծրագրի իրականացմանն ուղղված ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքներ և ծառայություններ՝ ա. ակնաբուժական և բժշկական սարքավորումների, դեղորայքի ներմուծում` 550,000,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից ազատում), բ. ակնաբուժական ու բժշկական պարագաների և դեղորայքի ձեռքբերում՝ 12,000,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), գ. վառելիքի ձեռքբերում (Աչքի շարժական հիվանդանոցի և գրասենյակի մեքենայի համար՝ Հայաստանի Հանրապետության մարզեր այցելելու նպատակով)՝ 15,000,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), դ. ինտերնետային ծառայությունների ձեռքբերում (Աչքի շարժական հիվանդանոցի, ուսումնական կենտրոնի, առցանց գիտաժողովների և սեմինարների, ռետինալ խցիկների, հեռաբժշկության և հեռաուսուցման օգնությամբ անցկացվող վիրահատությունների, բժիշկների առցանց ուսուցման համար)՝ 12,870,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), ե. վիրտուալ սերվերների (IR Cloud) ապահովման հետ կապված ծառայությունների ձեռքբերում (ընդհանուր սքրինինգի, դպրոցական սքրինինգի և անհասության ռետինոպաթիայի ծրագրերի և բազաների համար)՝ 724,824 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), զ. մեկ մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում կամ ներմուծում (մարզային այցերի համար)՝ 25,000,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից ազատում), է. հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում (միջազգային գիտաժողովների հետ կապված դահլիճի և սարքավորումների վարձակալություն, սնունդ)՝ 16,000,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), ը. ակնային ուսումնական և տեղեկատվական նյութերի ներմուծում (ԱՄՆ-ից, Եվրոպայից)` 36,000,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից և մաքսատուրքից ազատում), թ. տեղեկատվական և հանրակրթական նյութերի տպագրում (բրոշյուրներ, պաստառներ, ձեռնարկներ)` 11,000,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), ժ. այլ ծախսեր (մարդկային ռեսուրսների, կացարանի և սննդի ապահովման հետ կապված ծառայությունների ու ապրանքների ձեռքբերումներ)՝ 36,530,000 դրամ (չի ակնկալվում ավելացված արժեքի հարկից ազատում): 2) ծրագրի կազմակերպական ծախսերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերում՝ ա. ինտերնետային ծառայությունների ձեռքբերում (կաբելային կապի ապահովում և տեխնիկական սպասարկում)` 720,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), բ. համակարգչային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 1, 080,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), գ. հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում (քաղաքային գծեր և բջջային կապ)` 5,000,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), դ. ջրամատակարարման ծառայությունների ձեռքբերում (ջրամատակարարում և խմելու ջրի ձեռքբերում)` 720,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), ե. գազամատակարարման ծառայությունների ձեռքբերում` 4,500,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), զ. էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում` 2,500,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), է. հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 15,660,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), ը. աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 3,900,000 դրամ (ակնկալվում է ավելացված արժեքի հարկից ազատում), թ. այլ ծախսեր (մարդկային ռեսուրսներ, գրասենյակի վարձակալություն և այլն)՝ 12,000,000 դրամ (չի ակնկալվում ավելացված արժեքի հարկից ազատում): |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) ինտերնետային ծառայությունների ձեռքբերում (կաբելային կապի ապահովում և տեխնիկական սպասարկում)` 720,000 դրամ. 2) համակարգչային տեխնիկայի վերանորոգման և սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 1, 080,000 դրամ. 3) հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում (քաղաքային գծեր և բջջային կապ)` 5,000,000 դրամ. 4) ջրամատակարարման ծառայությունների ձեռքբերում (ջրամատակարարում և խմելու ջրի ձեռքբերում)` 720,000 դրամ. 5) գազամատակարարման ծառայությունների ձեռքբերում` 4,500,000 դրամ. 6) էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների ձեռքբերում` 2,500,000 դրամ. 7) հաշվապահական ծառայությունների ձեռքբերում՝ 15,660,000 դրամ. 8) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 3,900,000 դրամ. 9) այլ ծախսեր (մարդկային ռեսուրսներ, գրասենյակի վարձակալություն և այլն)՝ 12,000,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
1) Առողջապահության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի, նախարարություն, Տեղական ինքնակառավարման մարմիններ, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմեր, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ, միջազգային և հասարակական կազմակերպություններ. 2) Առողջապահության նախարարությունը համակարգում է ծրագիրը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է անապահով ընտանիքների ցուցակները: Աշխատանքները սկսելուց առաջ և ընթացքում, ,Հայկական ակնաբուժության նախագիծե բարեգործական հիմնադրամը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի հետ` բնակչությանը ծրագրի առաքելությանը իրազեկելու, ժամանակացույցը կազմելու, շահառուների ցուցակները վերստուգելու, տվյալներ և տեղեկատվություն փոխանակելու նպատակով: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ԱՄՆ), անհատ բարերարների, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից. 2) շաբաթական հաշվետվություններ ներկայացվում են էլեկտրոնային փոստով հիմնադիր բարերարին: Մարզերում ծրագիրը ավարտելուց հետո հաշվետվություններ են ներկայացվում Առողջապահության նախարարությանը և համապատասխան Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերին և այլ գործընկերներին. 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
06.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |