Գլխավոր տեղեկություն
Համար
N 564-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 564-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 4-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման 1-ին հավելվածով հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված՝ քաղաք Երևան, Կենտրոն Տիգրան Մեծի պողոտա 17 հասցեում գտնվող և «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից առանձնացված՝ քաղաք Երևան, Կենտրոն Տիգրան Մեծի պողոտա 15/4 ավտոտնակ հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 43 422 005 դրամ կադաստրային արժեքով (որում ներառված հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 29 729 700 դրամ), 58.9 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.01386 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08102024-01-0256 վկայական) հետ վերցնել և օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել՝

1) աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը՝ 151 000 000 դրամ (2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 130 800 000 դրամ, որում ներառված հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 127 500 000 դրամ).

2) որ աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը (այսուհետ՝ գնորդ) իր կողմից առաջարկված գինը վճարում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժույթով.

3) որ գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 90 000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում՝ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին և չի համարվում գույքի վաճառքի գնի մաս, ինչպես նաև պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։

3. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի հետ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված թիվ 139/0015 անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխության մասին համաձայնագրի կնքումը՝ հիմք ընդունելով անշարժ գույքի միավորների առանձնացման արդյունքում սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներում արտացոլված տվյալները՝ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են հիմնադրամի միջոցների հաշվին.

2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում.

3) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում ու մամուլում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

4) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով մինչև 2027 թվականի հունվարի 30-ը կազմակերպել հերթական աճուրդներ՝ առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազեցման.

5) գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված վճարումներն իրականացնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման պայմանագիր.

6) սույն կետի 5-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ իրականացնել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։

4. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած ու գույքը վաճառելու նպատակով կազմակերպվում է նոր աճուրդ՝ նույն պայմաններով առանց գույքի վաճառքի մեկնարկային գնի նվազման։

5. Գույքի վաճառքի առաջարկված գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ