Basic information
Number
N 13-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.01.2024-12.07.2024)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
04.01.2024
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.01.2024
Effective date
05.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունվարի 2024 թվականի N 13-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, քաղ. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս 45 հասցեում գտնվող՝ 147,910,790 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2735 քառ. մետր մակերեսով հանրակացարանը, 26,477,169 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 343.8 քառ. մետր մակերեսով հանրակացարանը, 962,435 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 14.5 քառ. մետր մակերեսով տնտեսական շինությունը, 212,399 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4 քառ. մետր մակերեսով պահակատունը, 516,249 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 91.8 քառ. մետր (275.4 խոր. մ) մակերեսով պարիսպը, 48,926 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 8.7 քառ. մետր (26.1 խոր. մ) մակերեսով պարիսպը, 80,980 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2.8 քառ. մետր մակերեսով ծածկը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 9,190,913 դրամ արժեքով 0.3183 հա հողամասը «վկայական N 01082023-07-0140» (այսուհետ՝ անշարժ գույք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղ. Դիլիջան, Կամոյի փողոց 137 հասցեում գտնվող՝ 167,498,549 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1990 քառ. մետր մակերեսով գիշերօթիկ դպրոցի ուսումնական մասնաշենք 1-ը, 163,175,256 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1946.6 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենք 2-ը, 29,874,320 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 400.9 քառ. մետր մակերեսով կաթսայատուն-լվացքատունը, 4,694,642 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63 քառ. մետր մակերեսով պահեստը, 8,261,932 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 84.24 քառ. մետր մակերեսով ջերմոցը, 237,527 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2.55 քառ. մետր մակերեսով պահակատունը, 749,528 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24.14 քառ. մետր մակերեսով ծածկը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 102,129,045 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1.49436 հա հողամասը «վկայական N 01062021-11-0048» (այսուհետ՝ անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված անշարժ գույք 1 և անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

04.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
11.07.2024, N 1084-Ա 12.07.2024, N 13-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation