Գլխավոր տեղեկություն
Համար
N 1615-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
29.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1615-Ա

«29» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ Ա-8 ԹԱՂԱՄԱՍԻ Հ.30 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անուշ, Արտաշ, Ավետիս և Արմեն Սաֆարյանների լ/ա Հայկ Ապրեսյանի դիմումը՝ Նուբարաշենի Ա-8 թաղամասի հ.30 հասցեի հողամասի (տնամերձ) սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործման հողամաս հատկացնելու մասին ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991թ. հ.10/2 որոշումը, անձնական սեփականության իրավունքով անհատական բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործելու հողամաս հատկացնելու /1992 թվականի Նուբարաշեն քաղաքատիպ ավան/ պայմանագիրը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված 12.09.2024թ. հ.33/01-33/151672-24 գրությունը՝ կից սխեմայով և 11.09.2024թ. հ.33/01-84 տեղեկանքը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.12789, 12790, 12791 և 12792 վկայագրերը:

Քննարկվող՝ 400.0քմ հողամասն ընդգրկված չէ hողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 11-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/16307 եզրակացությունը.

1. Սահմանել, որ ՀՀ Էրեբունու շրջանի ավանային խորհրդի գործադիր կոմիտեի 04.10.1991թ. հ.10/2 որոշմամբ և ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.12789, 12790, 12791 և 12792 վկայագրերով՝ Անուշ, Արտաշ, Ավետիս և Արմեն Սաֆարյաններին փոխանցված Նուբարաշենի Ա-8 թաղամասի հ.30 հասցեում գտնվող 400.0քմ մակերեսով հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան