ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2025 թվականի N 556-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում՝
ա․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25․1-ին կետով․
«25․1․ Ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու համար անհրաժեշտ է վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության փաստը հավաստող փաստաթուղթը։»,
բ․ 30-րդ կետի 5-րդ ենթակետը «պայմանները» բառից հետո լրացնել «, իսկ ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման համար՝ նաև վավեր ջրօգտագործման թույլտվության առկայության փաստը հավաստող փաստաթուղթը ներկայացնելու պահանջ» բառերով, իսկ «բաժնում» բառից հետո լրացնել «(ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման դեպքում՝ նշվում է ջրօգտագործման թույլտվության համարը, տրման ամսաթիվը և կից ներկայացվող վավեր ջրօգտագործման թույլտվության պատճենի էջերի քանակը)» բառերով.
2) որոշման N 5 հավելվածի N 1-2 ձևի 9․7-րդ կետը «պահանջներ» բառից հետո լրացնել «(ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման դեպքում՝ նշվում է ջրօգտագործման թույլտվության համարը, տրման ամսաթիվը և կից ներկայացվող վավեր ջրօգտագործման թույլտվության պատճենի էջերի քանակը)» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2025 թվական: