Գլխավոր տեղեկություն
Համար
N 559-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 559-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածի 175-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Բացի «Բժիշկ» և «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշաններից, որոնք տեղադրվում են վարորդի ցանկությամբ, մյուս բոլոր ճանաչման նշանների տեղադրումը պարտադիր է, եթե առկա է դրանցով նշվող հանգամանքը:»․

2) որոշման N 1 հավելվածի N 1 ձևի`

ա․ 4-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.9.1-ին և 4.9.2-րդ կետերով․

«4.9.1. «Երթևեկությունը հակասահքային շղթաներով». ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում միայն 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաների կիրառումով՝ առնվազն երկու տանող անիվների վրա։ 4.9.1 նշանի ազդման գոտին նշանի տեղակայման վայրից մինչև 4.9.2 նշանը եղած տարածությունն է։ 4.9.1 նշանը կիրառվում է 8.5.8 ցուցանակի հետ։ 4.9.1 նախնական նշանը թույլատրվում է կիրառել 8.1.1 ցուցանակի հետ:

4.9.2. «Հակասահքային շղթաներով երթևեկության վերջ»․ նշանը ցույց է տալիս 4.9.1 նշանի ազդման գոտու վերջը»,

բ․ 8-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.5.8-րդ կետով․

«8.5.8 «Մերկասառույց» ցուցանակը կիրառվում է 4.9.1 նշանի հետ, տեղեկացնելու համար, որ 4.9.1 նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով։ Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել նաև 1.15, 1.32, 1.33. 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.20, 3.22, 3.24, 3.32, 3.33, 5.31 ճանապարհային նշանների հետ:»․

3) որոշման N 2 հավելվածի`

ա․ 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով․

«7) 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլները և ավտոբուսները 4.9.1 նշանի ազդման գոտում, ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պարագայում, երթևեկում են առանց հակասահքային շղթաների։ Հակասահքային շղթաներով պետք է կահավորված լինեն տվյալ տրանսպորտային միջոցների առնվազն երկու տանող անիվները, դրանք պետք է համապատասխանեն տրանսպորտային միջոցի տեսակին, դողի չափսերին և անվտանգ լինեն երթևեկության համար։»,

բ․ 5-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերներով՝ նոր 4.9.1 և 4.9.2 նշաններով.

 

«

Ներմուծեք նկարագրությունը_24053

»,

 

գ. 9-րդ նկարը լրացնել հետևյալ պատկերով՝ նոր 8.5.8 նշանով․

 

«

Ներմուծեք նկարագրությունը_24054

»:

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2025 թվական: