ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1297-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 486-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 486-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է համաձայն իր կողմից հաստատված աշխատակարգի: Խորհրդի կազմը նշանակվում է երկու տարի ժամկետով:».
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Խորհուրդը կազմված է պետական կառավարման համակարգի մարմինները ներկայացնող անդամներից և Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնության իրավունքների իրացման, ազգային ինքնության պահպանման ու մշակույթի զարգացման ուղղությամբ գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություն) անդամներից:
Խորհրդի կազմում անդամի թեկնածու (այսուհետ՝ թեկնածու) ներկայացնելու իրավունք ունի առնվազն հինգ տարվա պետական գրանցում ունեցող և տվյալ ազգային փոքրամասնությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունը:
Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն խորհրդի կազմում կարող է ունենալ ոչ ավելի քան երկու անդամ:
Եթե որևէ ազգային փոքրամասնություն ներկայացնող հասարակական կազմակերպության կողմից ներկայացված թեկնածուների ընդհանուր թիվը երկուսից ավելի է, ապա սահմանված երկու անդամների ընտրությունը կատարում է խորհրդի նախագահը:
Հասարակական կազմակերպությունները թեկնածուներ են առաջադրում գործող խորհրդի լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ:
Գործող խորհրդի լիազորությունների ավարտից երեք ամիս առաջ խորհրդի նոր կազմի ձևավորման մասին հայտարարություն է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության կայքում (gov.am)՝ «Հայտարարություններ» բաժնում.
3) որոշման 6-րդ կետում «2/3-ը»ուղղ. բառերը փոխարինել «կեսից ավելին»ուղղ. բառերով.
4) որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| 
 «Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի N 486-Լ որոշման  | 
Կ Ա Զ Մ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
| Արայիկ Հարությունյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար  (խորհրդի նախագահ` ի պաշտոնե)  | |
| Արտաշես Թումանյան | ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի  նախագահի տեղակալ` ի պաշտոնե)  | |
| Դանիել Դանիելյան | 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  | |
| Վաչե Տերտերյան | ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի տեղակալ (ի պաշտոնե)  | |
| Կարեն Կարապետյան | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (ի պաշտոնե) | |
| Վարդան Ասցատրյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների  և կրոնի հարցերի բաժնի պետ (ի պաշտոնե)  | |
| Նարինե Գուլյան | ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների  և կրոնի հարցերի գլխավոր մասնագետ (խորհրդի քարտուղար` ի պաշտոնե)  | |
| Արսեն Միխայլով | «Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիա» ՀԿ  (համաձայնությամբ)  | |
| Իրինա Գասպարյան | «Հայաստանի ասորական «Խայադթա» Ֆեդերացիա» ՀԿ  (համաձայնությամբ)  | |
| Մարի Սիմոնյան  Իրինա Պողոսյան  | 
Հայաստանի «Երևանի բելառուսների համայնքի «Բելառուս»  ՀԿ (համաձայնությամբ)  | |
| Վիկտոր Վուխրեր  Մարտին Մինասյան  | 
«Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ  (համաձայնությամբ)  | |
| Խդր Հաջոյան | «Եզդիների ազգային միություն» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Սաիդ Ավդալյան | «Երիտասարդ եզդիներ» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Լիանա Հարությունյան  Իրինա Կոնցևիչ  | 
Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական  ՀԿ (համաձայնությամբ)  | |
| Մարիա Լազարևա | «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ  (համաձայնությամբ)  | |
| Էլլինա Պողոսյան | Երևանի «Պոնտի» հունական ՀԿ (համաձայնությամբ) | |
| Ռիմա Վարժապետյան | «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Վիլլի Վայներ | «Մենորա» հրեական մշակույթի կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Ելենա Հակոբյան | Հայաստանի Հանրապետության «Ռոսիա» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Աիդա Հարությունյան | Ռուսական մշակույթի միջազգային կենտրոն «Հարմոնիա»  ՀԿ (համաձայնությամբ)  | |
| Սվետլանա Նամչևաձե  Նինո Սպանդերաշվիլի  | 
«Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական  ՀԿ (համաձայնությամբ)  | |
| Աննա Հարությունյան  Ալլա Մինասյան  | 
«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա»  ՀԿ (համաձայնությամբ)  | |
| Կնյազ Հասանով | «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ (համաձայնությամբ) | |
| Վաքիլ Ամիրյան | «Քուրդիստան կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ):» | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|