ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 957-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 2,424,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Ֆրիներջի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07620452) 2023 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված թիվ ՀՀ/ԱՖՎ-03/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,424,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Տ. Խաչատրյան  | 
| 
 
 Երևան  | 
| 
 29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ փոխվարչապետի N 957-Ա որոշման  | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
| 
 1.  | 
 Ծրագրի նպատակը  | 
 Էներգախնայողությունն ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի համայնքապետարանի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում։  | 
| 
 2.  | 
 Ծրագրի բարեգործական որակման նպատակը  | 
 Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:  | 
| 
 3.  | 
 Բարեգործը  | 
 «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)  | 
| 
 4.  | 
 Ծրագիրը կատարողը  | 
 «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)  | 
| 
 5.  | 
 Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայր, բնագավառը՝ սոցիալական  | 
| 
 6.  | 
 Ծրագրի բյուջեն  | 
 2,424,000 դրամ  | 
| 
 7.  | 
 Բարեգործությունն ստացողը  | 
 ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի համայնքապետարան  | 
| 
 8.  | 
 Ծրագրի իրականացման տևողությունը  | 
 2024 թվականի հունվարի 15-ից մինչև 2024 թվականի մարտի 15-ը  | 
| 
 9.  | 
 Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը  | 
 ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի համայնքապետարանի տանիքին 8 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային /ON GRID/ կայանի տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 15-ից մինչև 2024 թվականի մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում, արժեքը՝ 2,424,000 դրամի չափով:  | 
| 
 10.  | 
 Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը  | 
 Համայնքապետարանի տանիքի ամրակցման, արևային ֆոտովոլտային կայանի ոտնակների և ֆոտովոլտային կայանի տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացում ֆոտովոլտային կայանին աշխատանքների իրականացում՝ 2,424,000 դրամի չափով։  | 
| 
 11.  | 
 Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը  | 
 Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:  | 
| 
 12.  | 
 Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ  | 
 Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան, Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի համայնքապետարան  | 
| 
 13.  | 
 Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը  | 
 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Տ. Խաչատրյան  | 
| 
 29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |