ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1324-Ա
«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 106-րդ կետին համապատասխան`
1. Հաստատել «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի N 1324-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
«ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN ը/կ  | 
 Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը  | 
 Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը  | 
 Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը  | 
 Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը  | 
 Իրավական հիմքը  | 
| 
 1.  | 
 «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված խախտումների մասին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ  | 
 Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ 
 Շուկայի վերահսկողության տեսչական մարմին  | 
 2024 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
 «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մաս  | 
| 
 2.  | 
 «Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշառում իրականացնելու, ինչպես նաև փորձանմուշների գնման ֆինանսավորման և գնված արտադրանքի տնօրինման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ  | 
 Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ 
 Շուկայի վերահսկողության տեսչական մարմին  | 
 2024 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
 «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ  | 
| 
 3.  | 
 «Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունն ու տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ  | 
 Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ 
 Շուկայի վերահսկողության տեսչական մարմին 
 Պետական եկամուտների կոմիտե  | 
 2024 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
 «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ  | 
| 
 4.  | 
 «Տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ  | 
 Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ 
 Էկոնոմիկայի նախարարություն 
 Շուկայի վերահսկողության տեսչական մարմին  | 
 2024 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
 «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ  | 
| 
 5.  | 
 «Վտանգավոր արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը, դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ  | 
 Էկոնոմիկայի նախարարություն 
 Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ 
 Շուկայի վերահսկողության տեսչական մարմին  | 
 2024 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
 «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ  | 
| 
 6.  | 
 «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ  | 
 Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ 
 Էկոնոմիկայի նախարարություն 
 Շուկայի վերահսկողության տեսչական մարմին  | 
 2024 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
 «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ  | 
| 
 7.  | 
 «Վերահսկողության ընթացքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար փորձագետներ ներգրավելու դեպքերը, պայմանները և վճարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ  | 
 Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ 
 Շուկայի վերահսկողության տեսչական մարմին  | 
 2024 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ  | 
 Ֆինանսավորում չի պահանջվում:  | 
 «Շուկայի վերահսկողության մասին» 2023 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-323-Ն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Ա. Հարությունյան | 
| 
 29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |