Գլխավոր տեղեկություն
Համար
N 549-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 մայիսի 2025 թվականի N 549-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1․ Որոշման N 3 հավելվածում՝

1) 50.34-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3.2, 3.3, 3.28-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:».

2) 51.9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 51.10-րդ և 51.11-րդ կետերով`

«51.10․ 4.9.1 «Երթևեկությունը հակասահքային շղթաներով» նշանը կիրառվում է, երբ ճանապարհի հատվածները դժվարանցանելի են ձյունով կամ մերկասառույցով պատված լինելու պատճառով և տեղակայվում են սույն որոշման սույն հավելվածի 36-րդ կետի համաձայն: 4.9.1 նշանն անհրաժեշտ է կիրառել 8.5.8 «Մերկասառույց» լրացուցիչ ցուցանակի հետ: 4.9․1 նշանի պահանջը գործում է, երբ նրա ազդման գոտում գտնվող ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով։ Ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության մասին վարորդներին տեղեկացվում են զանգվածային լրատվության միջոցներով, տեխնիկական միջոցներով կամ տեղեկատու վահանակների օգտագործմամբ և հանրությանը մատչելի այլ ձևերով։ Նշանի պահանջը տարածվում է միայն 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների վրա: 4.9.1 նախնական նշանը թույլատրվում է կիրառել 8.1.1 ցուցանակի հետ:

51.11․4.9.2 «Հակասահքային շղթաներով երթևեկության վերջ» նշանը տեղակայվում է 4.9.1 նշանի ազդման գոտու վերջում:».

3) 55.20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«55.20. 8.17 «Հաշմանդամություն ունեցող անձինք» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ` նշելով, որ կայանման հրապարակը (կամ դրա մասը) հատկացված է այն տրանսպորտային միջոցներին, որոնք վարում են I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:»․

4) 53.14-րդ կետի 5-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Առանց բաժանիչ գոտու` երկու ուղղությամբ չորս և պակաս երթևեկության գոտիներով ճանապարհների վրա նշանը տեղակայվում է ճանապարհի միայն մեկ կողմում: Երթևեկության տարբեր ուղղությունների համար նախատեսված, 6.13 երկու նշան թույլատրվում է տեղադրել իրար հակառակ կողմերում կամ 60Ե-ից ոչ ավելի անկյան տակ:».

5) 55․21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«55.21. 8.18 «Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից» ցուցանակը կիրառվում է նշելու համար, որ նշանի ազդեցությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են I և II խմբի հաշմանդամություն, կամ խորը և ծանր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք կամ փոխադրում են այդպիսի հաշմանդամություն ունեցող անձի կամ հաշմանդամություն ունեցող երեխայի կարգավիճակ ունեցող երեխա:».

6) 55.32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 55.33-րդ կետով`

«55.33 8.5.8 «Մերկասառույց» ցուցանակը կիրառվում է 4.9.1 նշանի հետ, նշելու համար, 4.9.1 նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով։

Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել նաև 1.15, 1.32, 1.33. 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.20, 3.22, 3.24, 3.32, 3.33, 5.31 ճանապարհային նշանների հետ:»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան