Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
29.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 956-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 26,882,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենցաղային տեխնիկայի մատակարարում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Փրիթի Ուեյ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01829451) 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված թիվ ԱՎ-ԿՏ-02/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարում՝ 4,320,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Զիգզագ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02500164) 2023 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված թիվ 19122023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարում՝ 22,562,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 956-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է վերջիններիս ապահովել կենցաղային տեխնիկայով։

Ծրագրի շրջանակներում կենցաղային տեխնիկան տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում

բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր, բնագավառը՝ սոցիալական։

6.

Ծրագրի բյուջեն

26,882,500 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքներ, որոնք բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 25-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար ձեռք են բերվելու 200 հատ յուղային տաքացուցիչներ՝ 4.320.000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 25-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը ժամանակահատվածում։

2. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար ձեռք են բերվելու 950 հատ յուղային տաքացուցիչներ՝ 22,562,500 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 25-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ը ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կենցաղային տեխնիկայի տրամադրում՝ 4,320,000 դրամ:

2. Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար կենցաղային տեխնիկայի տրամադրում՝ 22,562,500 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին-

ների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետների աշխատակազմեր և համայնքապետարաններ։

Կառաջնորդվեն նաև e-soc.am հարթակով:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան