Գլխավոր տեղեկություն
Համար
N 570
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.1993

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1993 թ.

նոյեմբերի 15-ի N 570 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԱԶԱՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգը սահմանվում է ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեի մասին» որոշման 13-րդ կետի պահանջներից և կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական` հանրապետական և տեղական բյուջեներով լրացուցիչ ստացվող եկամուտների, ինչպես նաև դրանց կատարման ընթացքում գոյացած ազատ ֆինանսական միջոցների հաշվին կարճաժամկետ բյուջետային վարկերի տրամադրումը և լրացուցիչ պետական ծախսերի կատարումը:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով լրացուցիչ ստացվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բյուջեով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալը գերազանցող փաստացի բյուջետային մուտքերը:

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում առաջացած ազատ ֆինանսական միջոցներ են համարվում բյուջեի եկամուտների ստացման և բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման իրականացման միջև ընկած ժամանակաշրջանում բյուջեի եկամտային հաշիվներում առաջացած մնացորդները:

4. Լրացուցիչ պետական ծախսեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ պատգամավորների տեղական խորհրդի գործկոմի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բյուջեով չնախատեսված կամ առանձին ծախսերի տեսակների գծով նախատեսված ծավալները գերազանցող ծախսերը:

5. Կարճաժամկետ բյուջետային վարկեր են համարվում բյուջետային տարվա շրջանակներում վերադաս բյուջեից ստորադաս բյուջեներին` վերջիններիս սեփական եկամուտների թերակատարման դեպքում բյուջեով նախատեսված ծախսերի իրականացման համար (բացառությամբ կապիտալ ներդրումների), ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներին (անկախ սեփականության ձևից) որոշակի պայմաններով մինչև 6 ամիս ժամկետով գործադիր իշխանության մարմնի որոշմամբ բյուջետային միջոցների հաշվին տրամադրվող վարկերը: Կարճաժամկետ բյուջետային վարկի մարման սահմանային ժամկետը տվյալ բյուջետային տարվա վերջին բանկային օրն է:

6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բյուջեով չնախատեսված լրացուցիչ պետական ծախսերը բյուջետային տարվա ընթացքում կարող են կատարվել բյուջեի 9 ամսվա կատարման արդյունքներով լրացուցիչ ստացվող եկամուտների հաշվին:

7. Հանրապետական բյուջեով լրացուցիչ ստացվող եկամուտների հաշվին լրացուցիչ պետական ծախսեր իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում համապատասխան հիմնավորված առաջարկություն, որտեղ նշվում են լրացուցիչ ծախսերի չափերը և ուղղությունները, տարվա սկզբից հանրապետական բյուջեով ստացված լրացուցիչ եկամուտների չիրացված մնացորդը և հանրապետական բյուջեի եկամտային մասի տարեկան կատարման արդյունքների կանխատեսումը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը հավանության արժանանալու դեպքում` հարցը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության քննարկմանը: Վերջինիս համաձայնության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է համապատասխան որոշում, լրացուցիչ պետական ծախսերի իրականացման և դրանց ֆինանսավորման աղբյուրների մասին:

Տեղական բյուջեով լրացուցիչ ստացվող եկամուտների հաշվին լրացուցիչ պետական ծախսեր իրականացնելու համար պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն սահմանված կարգով տեղական խորհրդի քննարկմանն է ներկայացնում համապատասխան առաջարկություն, որտեղ նշվում են լրացուցիչ ծախսերի չափերը և ուղղությունները, տարվա սկզբից տեղական բյուջեով լրացուցիչ ստացված եկամուտների չիրացված մնացորդը և տեղական բյուջեի եկամտային մասի տարեկան կատարման արդյունքների կանխատեսումը: Վերը նշված առաջարկությունները պատգամավորների տեղական խորհրդի կողմից հավանության արժանանալու դեպքում, գործադիր կոմիտեն ընդունում է համապատասխան որոշում լրացուցիչ ծախսերի իրականացման մասին:

8. Ոչ պետական ձեռնարկություններին նշված միջոցների հաշվին վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության մրցութային հանձնաժողովի կամ ֆինանսական հաստատությունների (ֆոնդային բորսաների) կողմից անցկացվող մրցույթների (աճուրդ) արդյունքներով:

9. Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունիսի 29-ի «Ոչ պետական ձեռնարկություններին վարկային էմիսիայի հաշվին տրամադրվող վարկերի բաշխման կարգի մասին» N 329 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

10. Պետական ձեռնարկություններին վարկի տրամադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 9-ի «Վարկային էմիսիայի հաշվին միջոցների տրամադրման, օգտագործման, նպատակային ծախսման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 162 որոշմամբ հաստատված կարգով:

11. Ստորադաս (տեղական) բյուջեներին տարվա ընթացքում վերադաս բյուջեից բյուջետային վարկերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով: