ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 288-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գրավիթի» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02814068) հետ 2025 թվականի մարտի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Երևան քաղաքի Արամի փողոց 44 հասցեում շինարարական աշխատանքների իրականացում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) ՖրաքթաԷյթ ԷյԲի ընկերության հետ (12373 Ֆրասթա Ստոկհոլմ, Շվեդիա) հետ 2025 թվականի մարտի 1-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դրամաշնորհների խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ամսական 3,672 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
06.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |