ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 368-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 732-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը և 21-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) հավելվածի 1-ին կետում «և չափումների միասնականության ապահովման» բառերը փոխարինել «, չափումների միասնականության ապահովման և զբոսաշրջության» բառերով․
2) 9-րդ կետում «և չափումների միասնականության ապահովման ոլորտներում անվտանգության և» բառերը փոխարինել «, չափումների միասնականության ապահովման, զբոսաշրջության ոլորտներում անվտանգության և (կամ)» բառերով․
3) 10-րդ կետում «և չափումների միասնականության ապահովման» բառերը փոխարինել «, չափումների միասնականության ապահովման և զբոսաշրջության» բառերով.
4) հավելվածի 11-րդ կետի 15.2-րդ ենթակետում «փորձաքննությունների» բառը փոխարինել «փորձարկումների» բառով․
5) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին ենթակետով.
«16.1) զբոսաշրջության ոլորտում օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.»․
6) Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Արտադրական կանեփի վերահսկողության իրականացման վարչությունը անվանափոխել Օրենսդրությամբ սահմանված պահանջների վերահսկողության վարչության․
7) Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչությունը անվանափոխել Նմուշառման, լաբորատոր փորձարկումների և չափումների վարչության․
8) հավելվածի 27-րդ կետի 4․1-4.2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.1) Օրենսդրությամբ սահմանված պահանջների վերահսկողության վարչություն։
4.2) Նմուշառման, լաբորատոր փորձարկումների և չափումների վարչություն։»։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|