ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2025 թվականի N 497-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Աբովյանի համայնքապետարանին «ԱԲՀ-ԲՄԱՇՁԲ-24/89» ծածկագրով պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներն այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով փոխարինելու համար պայմանագրում կատարել փոփոխություններ՝ պայմանագրի գնի 38.3 տոկոսի չափով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է պայմանագրի կողմերի միջև 2024 թվականի օգոստոսի 19-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |