ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» N 1273-Ն որոշման 5-րդ կետում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերի փոխարեն սխալմամբ նշվել են «2024 թվականի օգոստոսի 14-ից» բառերը, խնդրում ենք որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
18.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2024 թվական: