Գլխավոր տեղեկություն
Համար
N 328-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 25.04.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
22.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

22 ապրիլի 2025 թ.

N 328-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ Հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ.1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Վիկտոր Տեր-Հովսեփյանի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոց հ. 108/1, 108/2, 116, 116/3, 112/2 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

 1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր» 241-րդ կետի համաձայն՝ տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի 40%-ից ոչ պակաս, իսկ բնակելի (բնակեցման) տարածքի սահմաններում՝ 25%-ից ոչ պակաս: Նշված պահանջը տվյալ նախատեսվող գործունեության դեպքում չի պահպանվում, քանի որ նախատեսվող կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին կազմում է 20,84 տոկոս:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. ապրիլի 22

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան