ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 2025 թվականի N 514-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետև՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) հավելվածի N 1.8 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝
« |
|
», |
բ. աղյուսակը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝
« |
|
», |
գ. աղյուսակի 5-րդ կետի՝ 5.3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ ենթակետով՝
« |
|
», |
դ. աղյուսակը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝
« |
|
». |
2) հավելվածի N 1.12 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակի 8-րդ կետի «Հարց» սյունակից հանել «Արգելվում է տեղադրելուց առաջ ներարկիչների ասեղների կրկնակի փակելը կափարիչով և (կամ) ախտահանելը» բառերը,
բ. աղյուսակը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով՝
« |
|
». |
3) հավելվածի N 1.17 ստուգաթերթի հարցաշարի՝
ա. աղյուսակի 69-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. աղյուսակի 67-րդ կետի «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «10» թիվը փոխարինել «110» թվով.
4) հավելվածի N 1.21 ստուգաթերթն ուժը կորցրած ճանաչել.
5) հավելվածի N 1.25 ստուգաթերթի հարցաշարի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ»։
2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 1.3 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 30-ի N 514-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2025 թվական: