ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 6-րդ կետի «պետական և զանգվածային միջոցառումների» բառերը փոխարինել «հավաքների և հանրային միջոցառումների» բառերով.
2) 7-րդ կետի «օրենքով չարգելված այլ զանգվածային» բառերը փոխարինել «այլ հանրային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում «հրապարակային միջոցառումները» բառերը փոխարինել «հավաքները և հանրային միջոցառումները» բառերով, իսկ «եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի և կազմակերպությունների աշխատանքը,» բառերը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 22 |