ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 263-Ա
«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 186,575,241 դրամ արժողությամբ «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00464744) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են «Աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող անձանց» ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Ազադ Ֆարմասյութիքլզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02235575) 2025 թվականի հունվարի 30-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 3,333,333.34 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ալֆա-Ֆարմ Իմպորտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02606482) 2024 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Աստերիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01537077) 2025 թվականի փետրվարի 6-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 33,333,333.34 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Էյ Բի Սի Ֆարմացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00129804) 2024 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԷնՋի հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00240216) 2025 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Թեոֆարմա Իմպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00471216) 2024 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 82,975,241 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մոնռո Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00243619) 2025 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Ֆարմատեք» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 01818051) 2024 թվականի փետրվարի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 25,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Նունե Եղիազարյան Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00237505) 2025 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում դեղորայքի ձեռքբերման գործարքը` 8,333,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «ԱՐՄԵՆԻԱ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02260596) 2019 թվականի հունիսի 20-ին կնքված եռակողմ պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կանխիկ դրամի ընդունման, փոխադրման (տեղափոխման) և հանձնման բանկ կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դրամապահոցներում ժամանակավոր պահպանության ծառայությունների մատուցման գործարքը` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Երևան-Աուդիտ Կոնսալտ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ` 02703411) 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման գործարքը` 6,300,000 (ամսական 300,000 դրամ) դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
28.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 263-Ա որոշման |
«ՍԻԹԻ ՕՖ ՍՄԱՅԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂՑԿԵՂ ԵՎ ԱՐՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է անհատույց կերպով աջակցել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ քաղաք Երևան, Ներսիսյան 7, հեռախոս՝ 00 374 91 403 927, 00 374 10 283 800, e-mail: info@cityofsmile.org, ՀՎՀՀ՝ 00464744) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ քաղաք Երևան, Ներսիսյան 7, հեռախոս՝ 00 374 91 403 927, 00 374 10 283 800, e-mail: info@cityofsmile.org, ՀՎՀՀ՝ 00464744) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ներսիսյան 7, բնագավառը՝ առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
186,575,241 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Ծրագրի շահառուներն են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող Հայաստանի Հանրապետությունում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձինք, ովքեր հանդիսանում են «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի շահառուներ, այդ թվում անապահով ընտանիքներ, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց բուժման ծախսերը: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է իրականացնել անհատույց դեղորայքային աջակցություն քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող, Հայաստանի Հանրապետությունում բուժվող մինչև 25 տարեկան ֆիզիկական անձանց՝ 177,975,241 դրամ. 2) կազմակերպական ծախսեր (հաշվապահական հաշվառման, ինկասացիոն, աուդիտորական ծառայություններ)՝ 8,600,000 դրամ. 3) բոլոր միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 17-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) դեղորայքի ձեռքբերում՝ 177,975,241 դրամ. 2) հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում՝ 6,300,000 դրամ. 3) ինկասացիոն ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ. 4) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,300,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում՝ 6,300,000 դրամ. 2) ինկասացիոն ծառայությունների ձեռքբերում՝ 1,000,000 դրամ. 3) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 1,300,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Առողջապահության նախարարություն, Առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) վերահսկողությունն իրականացվում է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից. 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետի համաձայն սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին. 3) «Սիթի օֆ սմայլ» բարեգործական hիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 4) յուրաքանչյուր եռամսյակ «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի կայքում հրապարակվում է հիմնադրամի ծախսերի մանրամասն հաշվետվություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
28.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |