Գլխավոր տեղեկություն
Համար
N 1488-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1488-Ա

«18» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ «ԱՅՐԱՐԱՏ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԴԻՄԱՑ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՆՑՈՒՄՈՒՄ «ՍԱՐԳԻՍ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Սարգիս» ՍՊԸ-ի լ/ա Վահան Գասպարյանի դիմումը՝ Տիգրան Մեծի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց, ստորգետնյա անցումում, «Սարգիս» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված 341.3քմ մակերեսով տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06022025-01-0239 վկայական/ ենթավարձակալության տալու թույլտվության մասին:

Երևանի քաղաքապետի 2014 թվականի հուլիսի 4-ի հ.2628-Ա որոշմամբ՝ վարձակալության մրցույթի հաղթող ճանաչված «Սարգիս» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 341.3քմ մակերեսով տարածք: Նշված որոշման հիման վրա 2014 թվականի օգոստոսի 5-ին կնքվել է ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2814 պայմանագիրը, իսկ հետագայում՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի հ.5110-Ա որոշման հիման վրա, 03.02.2025թ. կնքվել է ոչ բնակելի տարածքի 05.08.2014 թվականին կնքված հ.2814 վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հ.563 համաձայնագիրը:

Հաշվի առնելով ոչ բնակելի տարածքի վարձակալության հ.2814 պայմանագրի 2.3 կետի 2.3.1 ենթակետը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 259-Ն որոշման հավելվածով.

1. Թույլատրել «Սարգիս» ՍՊԸ-ին՝ Տիգրան Մեծի պողոտայի, «Այրարատ» կինոթատրոնի դիմաց, ստորգետնյա անցումում գտնվող 341.3քմ մակերեսով տարածքը տալ ենթավարձակալության:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան