ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄ ԵՎ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 1990 թ. N 210
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի կոմկուսի Կենտկոմը և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում են.
1. Սահմանել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոն` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալի` Հայկական ԽՍՀ ագրոարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի պաշտոնի փոխարեն:
2. Սահմանել Հայկական ԽՍՀ ագրոարդյունաբերական պետական կոմիտեի նախագահի պաշտոն:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1985 թ. դեկտեմբերի 19-ի «ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1985 թ. նոյեմբերի 14-ի «Ագրոարդյունաբերական համալիրի կառավարման հետագա կատարելագործման մասին» N 1114 որոշումը» N 737 որոշման 7-րդ կետը.
բ) Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1986 թ. հունիսի 2-ի N 385 որոշմամբ հաստատված Հայկական ՍՍՀ ագրոարդյունաբերական պետական կոմիտեի կանոնադրության 8-րդ կետի երրորդ պարբերությունը:
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղար Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ |
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |