Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-67-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.30/18(821) Հոդ.317
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մարտի 3-ին

 

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Լիազոր պետական մարմինը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական և» բառերը` «կոնվենցիոն» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. մարտի 19
Երևան
ՀՕ-67-Ն