Գլխավոր տեղեկություն
Համար
N 490-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2025 թվականի N 490-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետի պահանջի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին փոփոխություն կատարել «Սարկավագի փողոցի վրայի ջրանցքից մինչև Բուսաբանական այգու պարսպի հատվածում Բուսաբանական այգու ոռոգման ցանցի կառուցման» կապալային աշխատանքների 2022 թվականի հոկտեմբերի 7-ին «Մեդիսոն Էյբլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված թիվ ՋԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/12-Ա, 2022 թվականի հոկտեմբերի 18-ին «Ռիջիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքված թիվ ՋԿ-ԳՀԾՁԲ-22/11-Տ և 2022 թվականի հոկտեմբերի 19-ին «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված թիվ ՋԿ-ՄԱԾՁԲ-22/11-Հ պայմանագրերում.

1) կատարելով ՋԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/12-Ա պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալների ավելացում 55,098.6 հազ. դրամի չափով, որի արդյունքում պայմանագրի գինը կավելանա 25 տոկոսով, ՋԿ-ԳՀԾՁԲ-22/11-Տ պայմանագրով նախատեսված տեխնիկական հսկողության ծառայությունների ավելացում՝ 421.0 հազ. դրամի չափով, որի արդյունքում պայմանագրի գինը կավելանա 26.3 տոկոսով և ՋԿ-ՄԱԾՁԲ-22/11-Հ պայմանագրով նախատեսված հեղինակային հսկողության ծառայությունների ավելացում 347.4 հազ. դրամի չափով, որի արդյունքում պայմանագրի գինը կավելանա 24.2 տոկոսով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները.

2) կնքված պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում ներկայացված ապահովումների գործողության ժամկետները երկարաձգել պայմանագրերի կատարման ժամկետներին համապատասխան։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 23-ի N 490-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան