Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-63-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.23/17(820) Հոդ.288
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
01.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մարտի 1-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. պետական ռեգիստրում`

 ա) գրանցման ենթակա առևտրային 
 կազմակերպությունների պետական
 գրանցման համար



բազային տուրքի 17-ապատիկի

  չափով
 
բ) առևտրային կազմակերպությունների
 առանձնացված ստորաբաժանումների
 հաշվառման համար



բազային տուրքի 12-ապատիկի

  չափով»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետում`

 

1) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 ֆիրմային անվանումների գրանցման հայտ ներկայացնելու համար     5».

 2) «բ» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. մարտի 16

Երևան

ՀՕ-63-Ն