Գլխավոր տեղեկություն
Համար
N 1251-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
04.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1251-Ա

«04» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ 78 ՏԵՂԱՄԱՍ ԹԻՎ 2 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ 2 ՏԵՂԱՄԱՍ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտակ Վարդանյանի լ/ա Հարություն Խաչատրյանի դիմումը՝ Հաղթանակ 78 տեղամաս թիվ 2 և Հաղթանակ 2 տեղամաս թիվ 24 հասցեներում գտնվող /անօգտագործելի հող իրացման ենթակա/ հողամասերի սահմանները ճշտելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք Է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 25.08.1995թ. Ա009502 պետական ակտը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ 78 տեղամաս թիվ 2 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը 4527.53քմ է՝ պետական ակտում ամրագրված 4700.0քմ-ի փոխարեն, որից 117.03քմ-ն ՀՀ կառավարության 04.02.2009թ. հ.363-Ն որոշումով սահմանված բարձր լարման հոսանքալարերի անվտանգության գոտու սահմաններում է, իսկ Հաղթանակ 2 տեղամաս թիվ 24 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը 4257.44քմ է՝ պետական ակտում ամրագրված 4900.0քմ-ի փոխարեն:

Քննարկվող հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-133229-23 և Դ-21841-25 եզրակացությունները.

1. Սահմանել, որ Հաղթանակ 78 տեղամաս թիվ 2 և Հաղթանակ 2 տեղամաս թիվ 24 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ Վարդանյանին պատկանող /անօգտագործելի հող իրացման ենթակա/ համապատասխանաբար՝ 4410.50քմ և 4257.44քմ մակերեսներով հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ