Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-46-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.09/15(818) Հոդ.238
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2011 թվականի փետրվարի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ընտանեկան օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 35-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից, ինչպես նաև ամուսնալուծությունից կամ ամուսնությունն անվավեր ճանաչելուց հետո կամ երեխայի մոր ամուսնու մահվան պահից երեք հարյուր օրվա ընթացքում երեխա ծնվելու դեպքում երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը (նախկին ամուսինը), եթե այլ բան չի ապացուցվել։ Երեխայի մոր ամուսնու (նախկին ամուսնու) հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին համապատասխան՝ ծննդի պետական գրանցման գրքում ծնողների վերաբերյալ կատարած գրառումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով որպես երեխայի հայր կամ մայր գրառված անձի կամ, փաստորեն, երեխայի հայր կամ մայր համարվող անձի պահանջով, խնամակալի (հոգաբարձուի), դատարանի կողմից անգործունակ ճանաչված ծնողի խնամակալի, դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ծնողի հոգաբարձուի, ինչպես նաև չափահաս դարձած երեխայի պահանջով։»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու (որքան դա հնարավոր է), նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել երեխայի շահերին։»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Տասը տարին լրացած երեխայի անվան փոխումը կարող է կատարվել երեխայի համաձայնությամբ, իսկ ազգանվան փոխումը` հաշվի առնելով երեխայի կարծիքը։»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը «կազմակերպություններից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան» բառերով։

 

Հոդված 6. Օրենսգրքի 56-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների՝ երեխայի հետ շփվելու իրավունքը»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասում «ավելի պակաս ապահովված ծնողի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը» բառերը փոխարինել «ավելի պակաս ապահովված ծնողի հետ բնակվող երեխայի օգտին մյուս ծնողից բռնագանձվելիք ալիմենտի չափը» բառերով։

 

Հոդված 8. Օրենսգրքի 87-րդ հոդվածը «խնամակալի» բառից հետո լրացնել «(ալիմենտ ստացողի)» բառերով։

 

Հոդված 9. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և երկրորդ պարբերությունները «քաղաքացիների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով։

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. փետրվարի 28

Երևան

ՀՕ-46-Ն