ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 136-Ն
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով՝ Փամբակ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել 2024 թվականի համար Հայաստան Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների համար կիրառել արտոնություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -13
ԱՆԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԷՄՄԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՇՈՒՇԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԱՆԴՅԱՆ ՍԱՍՈՒՆ ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՊԱՊԻՆՅԱՆ ՊԱՎԼԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՍՐԱՊՅԱՆ ԱՐՇԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՍՈՒՐԵՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ |
|
Հավելված Փամբակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 05-ի թիվ 136-Ն որոշման |
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ |
Համայնքի կողմից մատուցվող ծառայության անվանումը |
Սահմանված դրույքաչափերը |
|
1. |
Սահմանել Փամբակ համայնքի «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների համար վճարներ` |
|
|
1) |
«Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից սպասարկվող Դսեղ, Դեբետ, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ - Վանաձոր երթուղու ուղևորափոխադրման արժեքը 1 անձի համար /մինչև 6 տարեկան երեխայի համար անվճար/ սահմանել |
|
|
ա. |
Դսեղ-Վանաձոր |
400 |
|
բ. |
Դեբետ-Վանաձոր |
350 |
|
գ. |
Եղեգնուտ-Վանաձոր |
300 |
|
դ. |
Վահագնաձոր-Վանաձոր |
200 |
|
ե. |
Փամբակ-Վանաձոր |
100 |
|
2) |
Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղ․ տեխնիկայով «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար /ներառյալ դիզվառելիքը և տրակտորիստի ծառայության վճարը/ |
|
|
ա․ |
Վար՝ 1 հա-ի համար |
40000 |
|
բ․ |
Վար անմշակ հողամասում՝ 1 հա-ի համար |
45000 |
|
գ․ |
Փխրեցում /ֆրեզ/՝ 1 հա-ի համար |
50000 |
|
դ․ |
Հացահատիկային մշակաբույսերի ցանքս՝ 1 հա-ի համար |
15000 |
|
ե․ |
Հացահատիկի հունձ՝ 1 հա-ի համար |
30000 |
|
զ․ |
Կարտոֆիլի ցանքս՝ 1 հա-ի համար |
30000 |
|
է․ |
Թորխ /քախան և բուկլից/՝ 1 հա-ի համար |
30000 |
|
ը․ |
Հակերի կապում՝ 1 հատ |
150 |
|
թ․ |
Թունաքիմիկատի ցրում՝ 1 հա-ի համար |
8000 |
|
ժ․ |
Պարարտանյութի ցրում՝ 1 հա-ի համար |
5000 |
|
ի. |
Հողի գլանում` 1 հա-ի համար |
15000 |
|
3) |
Համայնքային սեփականություն հանդիսացող տրակտորներով «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար /ներառյալ դիզվառելիքը և վարորդի ծառայության վճարը/ |
|
|
ա․ |
Խոտհունձ՝ 1 հա |
25000 |
|
բ․ |
Բելառուս մակնիշի տրակտորի աշխատանքը՝ 1 ժամ |
12000 |
|
գ․ |
CASE մակնիշի տրակտորի աշխատանքը՝ 1 ժամ |
15000 |
|
4) |
Համայնքային սեփականություն հանդիսացող բեռնատարներով «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար /ներառյալ դիզվառելիքը և վարորդի ծառայության վճարը/ |
|
|
ա․ |
Համայնքի բնակչի համար 1կմ-ի համար /սպասարկումն իրականացվելու է 20 կմ և ավել պատվերի դեպքում/ |
1200 |
|
բ․ |
Համայնքի բնակիչ չհանդիսացող անձի համար 1կմ-ի համար /սպասարկումն իրականացվելու է 20 կմ և ավել պատվերի դեպքում/ |
1500 |
|
5) |
Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոաշտարակի ծառայության մատուցում |
|
|
ա․ |
Համայնքի ներսում 1 ժամ |
5000 |
|
բ․ |
Համայնքից դուրս 1 ժամ /սպասարկումն իրականացվելու է 3 ժամ և ավել պատվերի դեպքում/ |
8000 |
|
2. |
«Մարգահովիտի բարեկարգում և սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից |
|
|
1) |
գերեզմանափորի ծառայության մատուցման համար սահմանել վճար՝ |
|
|
ա. |
համայնքի բնակչի համար |
5000 |
|
բ. |
համայնքի բնակիչ չհանդիսացող անձի համար |
10000 |
|
3. |
Սահմանել Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար վճարներ՝ |
|
|
1) |
Մեկ օրվա համար |
10000 |
|
2) |
Երկու օրվա համար |
15000 |
|
4. |
Փամբակ համայնքի Արջուտ բնակավայրի համայնքային ջրագծին միանալու համար սահմանել աբոնենտային վճար՝ |
50000 |
|
5. |
Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր հենասյան համար վարձավճարը սահմանել` ամսական |
100 |
|
Փամբակ համայնքի ղեկավար՝ |
Ս. Կոստանդյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 դեկտեմբերի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|