Գլխավոր տեղեկություն
Համար
N 286-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 286-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման կարգը, հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանելու մասին» N 986-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) նախաբանում «13-րդ մասերով» բառերը փոխարինել «22-րդ մասերով» բառերով.

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «6-րդ մասով» բառերը փոխարինել «9-րդ մասով» բառերով.

3) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ ենթակետերով.

«3.1) առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակման դեպքում նոր պաշտոնում ատեստավորման արդյունքներով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու դեպքում՝ եզրակացության կայացման օրվանից.

3.2) ծառայության պետի տեղակալի զինվորական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում.».

4) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը:

2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողները (այդ թվում՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձինք) ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո, իսկ մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցնող ծառայողները` ոչ շուտ, քան դասընթացներն ավարտելուց երկու ամիս հետո։».

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.

«5.1. Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո:

5.2. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել կարգապահական տույժը հանվելուց հետո:».

3) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:

7. Կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:».

4) 18-րդ կետում «20 հարցից» բառերը փոխարինել «30 հարցից» բառերով.

5) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Թեստային առաջադրանքները գնահատվում են հետևյալ համամասնությամբ.

 

Ճիշտ պատասխանների քանակը

Գնահատականը

0-20

անբավարար

21-24

բավարար

25-27

լավ

28-30

գերազանց

».

 

6) 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Հարցազրույցի փուլի արդյունքներով հանձնաժողովի կողմից գրավոր ձևով կայացվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը, այն է՝

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:».

7) 54-րդ կետում «չհաշվարկել հավելավճար» բառերը փոխարինել «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» բառերով.

8) 62-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«62. Ատեստավորմանը մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված եզրակացությունը, հավելավճար հաշվարկելու նպատակով նոր ատեստավորում անցնելու համար կարող են դիմել եզրակացության կայացման օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո: Վերջիններիս ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է սույն կարգի պահանջների համաձայն:»:

3. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 2-րդ կետում «10-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված եզրակացություններից որևէ մեկը» բառերը փոխարինել «13-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հավելավճարը հաշվարկվում և վճարվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 17.1-ին հոդվածի 13-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից՝ աշխատավարձի (դրամական ապահովության) վճարման հետ միաժամանակ:».

3) 5-րդ կետում «10-րդ մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «13-րդ մասի 2-րդ կետով» բառերով.

4) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն կետում նշված հանգամանքները վերանալու օրվանից:»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

09.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան