Գլխավոր տեղեկություն
Համար
N 390-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2025 թվականի N 390-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման 4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Արմավիրի մարզ, համայնք Արմավիր, գյուղ Այգեվան, 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1 մանկապարտեզ հասցեում գտնվող, 58, 716,908 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 2 094.39 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 24012025-04-0084 վկայական) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.7186 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) նվիրել Արմավիրի մարզի Արմավիր համայնքին (այսուհետ՝ համայնք)։

3. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի միակողմանի ընդունման աշխատանքները.

2) սույն կետի 1-ին ենթակետով նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 2-րդ կետից բխող գույքի նվիրատվության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի կնքման և դրանից բխող ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին.

3) սույն կետի 2-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

10.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան