Basic information
Number
N 42
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.07.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2021
Enactment organisation
Նորաշեն համայնքի ավագանի
Enactment date
19.07.2021
Signing organisation
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
Signing date
19.07.2021
Effective date
20.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 42

 

ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 19.07.2021 Թ. ԹԻՎ 06 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով և 17-րդ հոդվածի պահանջով. ՆՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

Հաստատել 19.07.2021 թ. թիվ 06 արտահերթ նիստի օրակարգը.

 

1. Նորաշեն համայնքի 2021 թվականի Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։

 

2. 2021 թվականի համայնքի ղեկավարի աշխատավարձի, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի ու պաշտոնային դրույքաչափերի, բյուջետային հիմնարկների աշխատակիցների դրույքաչափերի և հաստիքացուցակների հաստատման մասին։

 

3. Նորաշեն համայնքի 2021 թվականի բյուջեի քննարկման և հաստատման մասին։

 

4. Վ. Մինասյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենին և «ԱՐԵՎԻԿ» մանկապարտեզի տնօրենին հավանություն տալու մասին։

 

5. Ծիգի ծրագրով համայնքում ոռոգման ցանցի անցկացման աշխատանքների համաֆինանսավորման մասին։

 

6. Ծիգի ծրագրով մանկապարտեզի 2-րդ հարկի և բակի վերանորոգման աշխատանքները, ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքների սուբվենցիաների տրամադրման մասնակցության մասին։

 

7. ՀՀ օրենսդրությամբ Նորաշեն համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին։

 

8. Նորաշենի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության և ատեստավորման հանձնաժողովում ընդգրկված ավագանու անդամների քանակական և/կամ/ անհատական կազմի մասին։

 

9. Հայոց բանակում / պարտադիր / ծառայող զինվորներին ծառայության ընթացքում մեկ անգամ արձակուրդ գալու դեպքում տրամադրել 30000 ՀՀ դրամ, իսկ ծառայությունն ավարտելուց հետո՝ 30000 ՀՀ դրամ հատկացնելու մասին։

 

10.2021 թ. Հողի հարկի արտոնությունից օգտվելու մասին

 

Կողմ -5

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՈՌ

ԵՓՐԵՄՅԱՆ ԼԻՊԱՐԻՏ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀՐԱՉՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

 

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ`

ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2021 թվական: