Գլխավոր տեղեկություն
Համար
N 1199-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 02.04.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
01.04.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1199-Ա

«01» ապրիլի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի Հ.2391-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի Հ.2716-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.03.2025թ. հ.20-Ել-2232 եզրակացությունը, ինչպես նաև քաղաքացի Ղազար Նարգուզյանի՝ ի դեմս ներկայացուցչի 23.10.2024թ. հ.Դ-135321-24 դիմումը.

1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 17-ի «Երևանի քաղաքապետի 2015 թվականի օգոստոսի 4-ի հ.2391-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» հ.2716-Ա որոշումը:

2. Երևանի քաղաքապետի 2015 թվականի օգոստոսի 4-ի «Երևանի Հ.Էմինի փողոցի հ.144 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ղազար Արսենի Նարգուզյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.2391-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման նախաբանում՝ «1649.86» թիվը փոխարինել «1620.7» թվով.

2) Որոշման 1-ին կետում՝ «119.86» թիվը փոխարինել «90.7» թվով.

3) Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա, Երևան քաղաքի Հ.Էմինի փողոց հ.144 հասցեում գտնվող 1620.7 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման».

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան