Basic information
Number
թիվ 29
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.10.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2021
Enactment organisation
Նոր Արմավիր համայնքի ավագանի
Enactment date
11.10.2021
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
11.10.2021
Effective date
20.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«11» հոկտեմբերի 2021 թ. ԹԻՎ 29

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունն.

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 25-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ավագանու անդամներ՝

Կողմ

դեմ

ձեռնպահ

1. Վ. Թովմասյան

2. Վ. Մանուկյան

3. Դ. Դարբինյան

4. Հ. Դարբինյան

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

նՈՐ աՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔ

Ա. Ավետիսյան

 

Հավելված

ՀՀ Արմավիրի մարզի Նոր Արմավիր

համայնքի ավագանու 2021 թ.

հոկտեմբերի «11»-ի N 29-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) Բյուջեի /տող 1381/ 26 բաժնի 12 խմբի 00 ենթախումբը ավելացնել 5.601.300 /հինգ միլիոն վեց հարյուր մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով։

2. Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Բյուջեի 09 բաժնի 01 խմբի 01 դասի 5113 հոդվածն ավելացնել 5.601.300 /հինգ միլիոն վեց հարյուր մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ։

2) Բյուջեի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 5132 հոդվածն ավելացնել 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։

3. Բյուջեի 04 բաժնի 09 խմբի 01 դասի հողի օտարումից մուտքերն ավելացնել 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։

 

Հատվածներ 1-6

 

Օրինակելի ձև N 1

 

Հավելված N 2
Օրինակելի ձև N 1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation