Basic information
Number
N 38-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.08.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Enactment organisation
Ալավերդի համայնքի ավագանի
Enactment date
21.04.2021
Signing organisation
Համայնքի ղեկավար
Signing date
21.04.2021
Effective date
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«21» ԱՊՐԻԼԻ 2021 թվական, N 38-Ն

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով ավտոմեքենայի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդու համայնքապետարանին պատկանող «SAZ 3507» մակնիշի, 120 LL 70 պ/հ բեռնատար ավտոմեքենան՝ տեխանձնագրի համար SH927588, թողարկման տարեթիվը 1986, մեկնարկային գինը՝ 400.0 հազ. դրամ։

2. Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով։

3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին.

3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով։

3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով։

 

Համայնքի ավագանու անդամներ՝

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

1.

Արտուշ Աբելյան      

2.

Արթուր Դավթյան      

3.

Կամո Երիցյան      

4.

Արմեն Կարապետյան      

5.

Լաուրա Մելիքսեթյան      

6.

Ալիկ Նասիբյան      

7.

Սվետլանա Պետրոսյան      

8.

Վալերի Վարոսյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation