Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 217-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 855,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 217-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՏՆԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

1) ստեղծել կայուն և որակյալ տնային խնամքի համակարգ Հայաստանում, որի միջոցով սոցիալապես խոցելի տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և միայնակ մարդիկ կստանան անհրաժեշտ խնամք, առողջապահական և սոցիալական աջակցություն.

2) բարելավել շահառուների կյանքի որակը՝ ապահովելով անհրաժեշտ խնամքի և աջակցության հասանելիություն.

3) կրթել խնամքի ոլորտի մասնագետներին.

4) խթանել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը։

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր

վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

1) Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ ի դեմս Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (հասցե՝ Գերմանիա, քաղ. Բեռլին 10963, Ստրեսեմանշտրասե 94).

2) «Կարիտաս Գերմանիա» բարեգործական կազմակերպություն (հասցե՝ Գերմանիա, քաղ. Ֆրայբուրգ, Կարլշտրասե 40):

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն (հասցե` քաղ. Գյումրի, Հ. Սարգսյան

փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8, ՀՎՀՀ՝ 05514397)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

1) իրականացման վայրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր.

2) բնագավառը՝ սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

855,000 եվրոյին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1) 600 շահառու (քաղաք Գյումրիում 300 շահառու և քաղաք Վանաձորում 300 շահառու)՝ սոցիալապես խոցելի,

միայնակ և առողջական խնդիրներ ունեցող տարեցները և 18 տարեկան և բարձր հաշմանդամություն ունեցող անձինք

2) քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում երկու համայնքային աջակցության ակումբ՝ նախատեսված տարեցների սոցիալականացման և փոխօգնության համար.

3) 120 ուսանող՝ քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից, որոնք կստանան տնային խնամքի վերաբերյալ ուսուցում.

4) քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում բնակվող 40 տնային խնամքի աշխատակից և կամավոր, որոնք կաշխատեն շահառուների հետ՝ ստանալով համապատասխան վերապատրաստում և կրթություն.

5) քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում բնակվող 120 ոչ ֆորմալ խնամակալ (ընտանիքի անդամներ, հարևաններ, ընկերներ), որոնք կստանան անհրաժեշտ վերապատրաստումներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2025 թվականի ապրիլի 4-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների

նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների

ծավալը

1) ծրագրում ընդգրկված անձնակազմի և շահագրգիռ կողմերի (միջին մասնագիտական կրթական հաստատությունների, պետական խնամքի հաստատությունների, խնամքի այլ մատակարարների և խնամքի կենտրոնների անձնակազմերի) կարողությունների զարգացում՝ դասընթացների, սեմինար-վարժանքների,

քննարկումների և փորձի փոխանակման միջոցով - 236,381 եվրոյին համարժեք դրամ.

2) գերոնտոլոգիայի և ծերաբուժության ոլորտում վերապատրաստման մոդուլների մշակում, փորձարկում և

գնահատում երկու մասնագիտական բուժքույրական քոլեջներում։ Տնային խնամքի ծառայությունների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմի մշակում և փորձարկում, հետազոտական աշխատանքների իրականացում, դրանց հիման վրա կլոր-սեղան քննարկումների և համագումարների կազմակերպում։ Տարեցների հարցերով զբաղվող և նրանց ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանցի բարելավում, քաղաքային մակարդակով ոչ պաշտոնական աջակցության ցանցերի մշակում և փորձարկում (այսպես կոչված՝ «Համայնքային համերաշխության ակումբներ») - 288,096 եվրոյին համարժեք դրամ.

3) խնամք իրականացնող հաստատությունների անձնակազմի տարածաշրջանային և արտասահմանյան հանդիպումների, փոխանակման այցերի և համաժողովների կազմակերպում - 54,762 եվրոյին համարժեք դրամ.

4) իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի պատրաստում և տարածում՝ ձեռնարկների, բուկլետների և պաստառների տպագրություն, մեդիա արշավների կազմակերպում, ուսումնական նյութերի պատրաստում, դիտակտիկ նյութերի ձեռքբերում (մանեկեններ, մուլյաժներ և այլ ուսումնական սարքավորումներ) – 11,905 եվրոյին համարժեք դրամ.

5) ծրագրի գործողությունների որակի գնահատում, ինչպես նաև սոցիալական աշխատողների, բուժքույրերի, սոցիալական խնամողների և խնամքի կենտրոնների անձնակազմի վերապատրաստման արդյունքում ստացած գիտելիքների և հմտությունների գնահատում - 35,714 եվրոյին համարժեք դրամ.

6) շահառուների (քաղաք Գյումրիում 300 շահառու և քաղաք Վանաձորում 300 շահառու՝ սոցիալապես խոցելի, միայնակ և առողջական խնդիրներ ունեցող տարեցները և 18 տարեկան և բարձր հաշմանդամություն ունեցող անձինք) տնային պայմաններում ծառայությունների, դեղորայքի, հիգիենիկ պարագաների տրամադրում տնայցերի միջոցով – 57,142 եվրոյին համարժեք դրամ.

7) կազմակերպական ծախսեր – 171,000 եվրոյին համարժեք դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) հիգիենիկ պարագաների, առաջին օգնության դեղորայքի ձեռքբերում – 57,142 եվրոյին համարժեք դրամ.

2) համայնքներում այցելություններ, միջոցառումներ և վերապատաստումներ կատարելու և շահառուներին աջակցելու նպատակով 1 մարդատար տրանսպորտային միջոցի ձեռքբերում /1 հատ/-40,476 եվրոյին համարժեք դրամ, ինչպես նաև շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի, պահեստամասերի ձեռքբերում – 30,475 եվրոյին համարժեք դրամ.

3) ուսումնական նյութերի պատրաստում, դիտակտիկ նյութերի ձեռքբերում (մանեկեներ, մուլյաժներ և այլ ուսումնական սարքավորումներ)՝ 23,810 եվրոյին համարժեք դրամ.

4) իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի տպագրություն /ձեռնարկներ, բուկլետներ և պաստառներ/, մեդիա արշավների կազմակերպում – 11,905 եվրոյին համարժեք դրամ.

5) ծրագրի գործողությունների որակի բարելավում բուժքույրերի, սոցիալական աշխատողների, սոցիալական խնամողների, ուսանողների, համայնքային համերաշխության ակումբի անդամների և ոչ ֆորմալ խնամակալների համար ստացած գիտելիքների և հմտությունների գնահատում արտաքին մասնագետների կողմից – 5,952 եվրոյին համարժեք դրամ.

6) կոմունալ ծախսեր, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 13,942 եվրոյին համարժեք դրամ.

7) քաղաք Գյումրիում և քաղաք Վանաձորում խնամքի կենտրոնների տեխնիկական վերազինում՝ համակարգիչների, տպիչների, տեսացրիչների և այլ ապրանքների ձեռքբերում – 5,952 եվրոյին համարժեք դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

1) աշխատավարձ – 157,058 եվրոյին համարժեք դրամ.

2) կոմունալ ծախսեր, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր – 13,942 եվրոյին համարժեք դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Անմիջական համագործակցություն կիրականացվի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի և Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու համայնքապետարանի հետ, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության

մեխանիզմների

նկարագրությունը

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին.

2) ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության

վարչական խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

07.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ