Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 130

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՆԵՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 7-րդ կետին, 43-րդ կետի 2-րդ ենթակետին և 48-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 283 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ցանկում, որոնց լիազորված ներկայացուցիչները ներառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) III-րդ բաժնից հետո լրացնել նոր՝ IV-րդ բաժին՝ հետևյալ բովանդակությամբ՝

«IV. Ղրղզստանի Հանրապետությունից

1. Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:

2. Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության և մելիորացիայի նախարարություն:

3. Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարություն:

4. Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն:

5. Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանային ծառայություն:

6. Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության գծով պետական տեսչություն: ».

բ) IV-րդ բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«V. Ռուսաստանի Դաշնությունից »:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահի ժ/պ`

Ա. Սլեպնյով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: