Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 122
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.09.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

22 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 122

քաղ. Մոսկվա

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու՝ կից ներկայացվող կարգը:

2. Սահմանել, որ՝

ա) մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում է տրանսպորտային միջոցների անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների անձնագրերի) ձևակերպումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված ձևով և կանոններին համապատասխան.

բ) մինչև 2016 թվականի հունվարի 1-ը թույլատրվում է ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ձևակերպումը անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ձևով և կանոններին համապատասխան.

գ) մինչև 2017 թվականի մարտի 15-ը թույլ է տրվում ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ձևակերպումը՝ ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի միասնական ձևին համապատասխան և դրա լրացման կարգը՝ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշմամբ.

դ) մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև սույն կետի «ա»-«գ» ենթակետերին համապատասխան ձևակերպված տրանսպորտային միջոցների անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի փոխարինումը տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերով և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերով կատարվում է տրանսպորտային միջոցի (ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակի) սեփականատիրոջ դիմումի հիման վրա.

ե) չի թույլատրվում 1 տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի), ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակի համար էլեկտրոնային անձնագրի և թղթային կրիչով անձնագրի միաժամանակյա ձևակերպումը:

3. Սահմանել, որ անդամ պետությունների օրենսդրությամբ որոշվում են՝

ա) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ ու տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրում ընդգրկված լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության կողմից էլեկտրոնային անձնագրի բաժինների բոլոր դաշտերը լրացնելուց հետո 24 ժամը չգերազանցող՝ էլեկտրոնային անձնագրի եզակի համարը տալու և էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառմամբ էլեկտրոնային անձնագրում պարունակվող տեղեկությունների հաստատման ժամկետը.

բ) տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների նկատմամբ գրանցման գործողություններ կատարող անդամ պետությունների մարմինների կողմից էլեկտրոնային անձնագրերի համակարգի վարիչին էլեկտրոնային անձնագրերում փոփոխություններ կատարելու մասին դիմումի ուղարկման ժամկետը, որը չի գերազանցում 24 ժամը.

գ) էլեկտրոնային անձնագրերի համակարգերում «գործող» կարգավիճակով էլեկտրոնային անձնագրերի առկայության անհրաժեշտությունն այն տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների նկատմամբ գրանցման գործողություններ կատարելու համար, որոնց համար ձևակերպված են այդ էլեկտրոնային անձնագրերը:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 122 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Կարգը մշակված է «Տրանսպորտային միջոցների անձնագրերի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի միասնական ձևեր ներդնելու և էլեկտրոնային անձնագրերի համակարգը կազմակերպելու մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 3-րդ հոդվածին համապատասխան և սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագրեր) համակարգերի գործելու կանոնները:

2. Սույն Կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Համաձայնագրի 2-րդ հոդվածով սահմանված իմաստներով:

3. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերում էլեկտրոնային անձնագրերը ձևակերպվում են անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց, Միության անդամ չհանդիսացող պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց պատկանող՝

ա) ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով շարժվելու համար նախատեսված՝ պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների համար.

բ) տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների (այսուհետ՝ ամրաշրջանակ) համար.

գ) պետական գրանցման ենթակա ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների (այսուհետ՝ մեքենաների) համար:

4. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցներ են համարվում՝

ա) էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչը (այսուհետ՝ վարիչ).

բ) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ ու տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրում ընդգրկված՝ տրանսպորտային միջոցներ (ամրաշրջանակներ, մեքենաներ) պատրաստող կազմակերպությունները (այսուհետ համապատասխանաբար՝ պատրաստող կազմակերպություններ, միասնական ռեեստր).

գ) միասնական ռեեստրում ընդգրկված՝ տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) անձնագրերը (էլեկտրոնային անձնագրերը) ձևակերպելու համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինները (կազմակերպությունները) (այսուհետ՝ լիազորված մարմիններ (կազմակերպություններ)).

դ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.

ե) անդամ պետությունների պետական իշխանության մարմինները,

այդ թվում՝

տրանսպորտային միջոցների (մեքենաների) պետական գրանցում իրականացնող մարմինները (այսուհետ՝ գրանցման մարմինները).

մաքսային մարմինները.

իրավապահ մարմինները.

հարկային մարմինները.

զ) տրանսպորտային միջոցի սեփականատերը (ամրաշրջանակի, մեքենայի).

է) էլեկտրոնային անձնագրերում պարունակվող տեղեկությունների ստացման (ուղարկման) հարցում հետաքրքրված այլ անձինք:

5. Էլեկտրոնային անձնագրերի համակարգում էլեկտրոնային անձնագրերը ձևակերպվում են՝

ա) պատրաստող կազմակերպության կողմից՝ այդ պատրաստող կազմակերպության կողմից արտադրված տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) նկատմամբ, էլեկտրոնային անձնագրերի կիրառումն սկսելու ամսաթվից.

բ) լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ ներքոնշյալների նկատմամբ՝

առանձին տրանսպորտային միջոցներ.

ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից՝ անընդմեջ 12 ամսից ավելի ժամկետով Միության մաքսային տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) նկատմամբ.

անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անդամ պետության սեփականություն դարձրած տրանսպորտային միջոցներ (ամրաշրջանակների, մեքենաների).

Միության մաքսային տարածք ներմուծված տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների), որոնց նկատմամբ բռնագանձում է տարածվել.

միասնական ռեեստրում չընդգրկված պատրաստող կազմակերպության կողմից Միության մաքսային տարածքում պատրաստված տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) նկատմամբ՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում.

նախքան էլեկտրոնային անձնագրերի կիրառումն սկսելու ամսաթիվը շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցներ (ամրաշրջանակներ, մեքենաներ):

6. Էլեկտրոնային անձնագրին դրա ձևակերպման, լրացման և դրանում փոփոխություններ կատարելու ընթացքում էլեկտրոնային անձնագրերի համակարգում տրվում է հետևյալ կարգավիճակներից որևէ մեկը՝

ա) «անավարտ»՝ տրվում է ավտոմատ կերպով էլեկտրոնային անձնագրի եզակի համարը տալուց հետո և նախատեսում է լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության կողմից լրացման համար առաջարկված բոլոր դաշտերի լրացումը, հաշվի առնելով էլեկտրոնային անձնագրի ձևակերպման օբյեկտի առանձնահատկությունները՝ սույն Կարգի II բաժնին համապատասխան: «Գործող» կարգավիճակ տալու պայմանները կատարելու դեպքում կարգավիճակ չի տրվում.

բ) «գործող»՝ տրվում է ավտոմատ կերպով էլեկտրոնային անձնագրի եզակի համարը տալուց հետո և ապրանքի բացթողման (ներկրման դեպքում) և օգտահանման ու համանման վճարների կատարման (այսուհետ՝ օգտահանման վճար) մասին տեղեկություններն ստանալուց հետո՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում.

գ) «մարված»՝ տրվում է ավտոմատ կերպով՝ «գործող» կարգավիճակով էլեկտրոնային անձնագրին վերջնական տրանսպորտային միջոցը (ամրաշրջանակը, մեքենան) տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) մեկ այլ հիմքի վրա պատրաստելու և վերջնական տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպման մասին տեղեկություններն ստանալուց հետո: Կարգավիճակը տրվում է վերջնական տրանսպորտային միջոցը (ամրաշրջանակը, մեքենան) պատրաստող կազմակերպության տեղեկությունների հիման վրա էլեկտրոնային անձնագրի ձևակերպումն ավարտելու դեպքում՝ մուտքագրելով էլեկտրոնային անձնագրի եզակի համարը և տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նույնականացման (գործարանային) համարը կամ մեքենայի նույնականացման համարը (VIN կամ PIN), կամ մեքենայի գործարանային համարը (այսուհետ՝ մեքենայի նույնականացման համար): Չի թույլատրվում փոփոխությունները կատարել «մարված» կարգավիճակով էլեկտրոնային անձնագրում:

«Մարված» կարգավիճակի փոխարինումն այլ կարգավիճակով կատարվում է վարիչի կողմից՝ պատրաստող կազմակերպության կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա, որոնք հիմք են ծառայել «մարված» կարգավիճակ շնորհելու համար: «Մարված» կարգավիճակով էլեկտրոնային անձնագիրը չի կարող հիմք ծառայել այլ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման համար.

դ) «ուժը կորցրած»՝ տրվում է էլեկտրոնային անձնագրին, որը վարիչի կողմից չեղարկվել է՝

անդամ պետության պետական իշխանության մարմնի՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակը, մեքենան) անվտանգության պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթուղթն անվավեր ճանաչելու մասին ծանուցման,

տրանսպորտային միջոցը (մեքենան)՝ Միության մաքսային տարածքից արտահանելու կապակցությամբ հաշվառումից հանելու կամ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) վրա զետեղված՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նույնականացման (գործարանային) համարը կամ մեքենայի նույնականացման համարը թաքցնելու, կեղծելու, փոփոխելու, ոչնչացնելու հատկանիշները հայտնաբերելու կապակցությամբ պետական հաշվառումը չեղարկելու մասին գրանցման մարմնի տեղեկությունների,

անդամ պետությունների մաքսային մարմինների՝ մաքսային փաստաթղթերի և սահմանափակումների մասին տեղեկությունների, որոնց համաձայն «գործող» կարգավիճակի պայմանները չեն կատարվում.

օգտահանման վճարները գանձելու համար լիազորված անդամ պետությունների մարմինների (կազմակերպությունների) տեղեկությունների, որոնց համաձայն «գործող» կարգավիճակի պայմանները չեն կատարվում.

պատրաստման տարվա անհամապատասխանության մասին, տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նույնականացման (գործարանային) համարի կամ մեքենայի նույնականացման համարի մասին և (կամ) անվտանգության պարտադիր պահանջներին տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) համապատասխանությունը հաստատող փաստաթղթի մասին լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության տեղեկությունների հիման վրա:

«Ուժը կորցրած» կարգավիճակի փոխարինումն այլ կարգավիճակով կատարվում է էլեկտրոնային անձնագրին «ուժը կորցրած» կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացած պատճառը վերացնելու դեպքում.

ե) «օգտահանված»՝ տրվում է ավտոմատ կերպով՝ «գործող» կարգավիճակով էլեկտրոնային անձնագրին անդամ պետությունների օրենսդրության համաձայն սահմանված գրանցման մարմիններից և (կամ) մասնագիտացված կազմակերպություններից տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) օգտահանման մասին տեղեկություններն ստանալուց հետո:

7. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի շրջանակներում իրականացվում են՝

ա) էլեկտրոնային անձնագրի ձևակերպումը,

բ) փոփոխությունների կատարումը էլեկտրոնային անձնագրում,

գ) այն լրացուցիչ ծառայությունների տրամադրումը վարիչի կողմից, որոնց ցանկը, տրամադրման կարգը և վճարման չափը սահմանվում են վարիչի կողմից:

8. Սույն Կարգի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գործողությունների կատարման ընթացքում էլեկտրոնային անձնագրերի համակարգում լիազորված մարմինների (կազմակերպությունների) և վարիչի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց վճարը կատարվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանվող կարգով և չափերով:

9. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի շրջանակներում էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ավարտից հետո տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) սեփականատիրոջն են ուղարկվում էլեկտրոնային անձնագրից քաղվածքի տեսքով տեղեկություններ ըստ ցանկերի՝

համաձայն թիվ 1 և 2 հավելվածների՝ նշված քաղվածքը հետագայում տպելու հնարավորությամբ:

10. Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում տեղեկություններ է պարունակվում ըստ ցանկի՝ համաձայն թիվ 3 հավելվածի, ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրում՝ համաձայն թիվ 4 հավելվածի և մեքենայի էլեկտրոնային անձնագրում՝ համաձայն թիվ 5 հավելվածի:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) էլեկտրոնային անձնագրում կարող են ընդգրկվել տեղեկատվական բնույթ կրող այլ տեղեկություններ, այն դեպքում, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում տրանսպորտային միջոցը (ամրաշրջանակը, մեքենան) շրջանառության մեջ է դրվում և (կամ) գրանցված է:

11. Սույն Կարգի 7-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված լրացուցիչ ծառայությունների վճարման կարգը և չափը տեղադրվում են վարիչի «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի պաշտոնական կայքում, իսկ սույն Կարգի 8-րդ կետով նախատեսված ծառայությունների վճարման կարգը և չափը՝ լիազորված մարմինների (կազմակերպությունների) և վարիչի «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի պաշտոնական կայքերում:

12. Էլեկտրոնային անձնագրերի համակարգի մասնակիցներին, բացառապես սեփական կարիքների համար օգտագործման և (կամ) սույն Կարգի և (կամ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրենց վրա դրված խնդիրների իրագործման նպատակով, հարցումների հիման վրա՝ առանց վճարներ գանձելու տրամադրվում են հետևյալ տեղեկությունները՝

ա) լիազորված մարմիններին (կազմակերպություններին) և պատրաստող կազմակերպություններին՝ նրանց կողմից ձևակերպված էլեկտրոնային անձնագրերում պարունակվող տեղեկությունները.

«անավարտ» կարգավիճակով՝ ամբողջ ծավալով.

«գործող» կարգավիճակով՝ բացառությամբ սույն Կարգի թիվ 3 հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում, սույն Կարգի թիվ 5 հավելվածի12-րդ և13-րդ կետերում նշված տեղեկությունների.

բ) վերջնական տրանսպորտային միջոցներ (ամրաշրջանակներ, մեքենաներ) պատրաստող կազմակերպություններին՝ «գործող» կարգավիճակով այն էլեկտրոնային անձնագրերում պարունակվող տեղեկությունները, որոնք այլ պատրաստող կազմակերպությունների կամ լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից ձևակերպվել են այն տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) համար, որոնք օգտագործվում են որպես բազային վերջնական տրանսպորտային միջոց (ամրաշրջանակներ, մեքենաներ) պատրաստելու համար, որի նկատմամբ չեն իրականացվել պետական հաշվառման կանգնեցնելու գործողությունները՝ էլեկտրոնային անձնագրում էլեկտրոնային անձնագրի եզակի համարը և տրանսպորտային միջոցի նույնականացման (գործարանային) համարը կամ ամրաշրջանակի նույնականացման համարը, կամ մեքենայի նույնականացման համարը գրանցելու պայմանով.

գ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմիններին՝ ցանկացած կարգավիճակով էլեկտրոնային անձնագրերում պարունակվող տեղեկությունները՝ ամբողջ ծավալով.

դ) տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) սեփականատիրոջը՝ սույն Կարգի թիվ 1 և 2 հավելվածներով նախատեսված ծավալով տեղեկությունները.

ե) այլ անձանց՝ էլեկտրոնային անձնագրի կարգավիճակի մասին տեղեկություններ՝ հարցմամբ, որը պարունակում է.

տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նույնականացման համարը (VIN), ամրաշրջանակի (շրջանակի) համարը կամ թափքի (խցիկի, կցորդի) համարը՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) համար.

մեքենայի նույնականացման համարը կամ թափքի (խցիկի, կցորդի) համարը՝ մեքենայի համար:

13. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցներին պայմանագրային հիմունքներով տրամադրվում է հասանելիության հնարավորություն էլեկտրոնային անձնագրերում պարունակվող տեղեկություններին և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ծառայություններին՝ վարիչի կողմից սահմանվող ծավալով, կարգով և պայմաններով՝ բացառությամբ սույն Կարգի 12 կետով նախատեսված դեպքերի:

14. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի տեղեկատվական ապահովման կարգը ներկայացված է թիվ 6 հավելվածի համաձայն:

 

II. Էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման և դրանցում փոփոխություններ կատարելու կարգը

 

15. Էլեկտրոնային անձնագիրը լրացվում է ռուսերենով և ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ)՝ անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի փոխգործակցության միջերեսը հնարավորություն է տալիս էլեկտրոնային անձնագրերում (բացառությամբ տեխնիկական եզրույթների և նշանների) պարունակվող տեղեկություններն արտացոլելու, և անդամ պետության ազգային լեզվով էլեկտրոնային անձնագրից տեղեկատու ռեժիմով քաղվածքի տպման՝ այդպիսի անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում:

16. Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպումը, ըստ սույն Կարգի թիվ 1, 3 և 4 հավելվածներով նախատեսված ցանկերի, կատարվում է ըստ կանոնների՝ համաձայն թիվ 7 հավելվածի, մեքենայի էլեկտրոնային անձնագրի ձևակերպումը, ըստ սույն Կարգի թիվ 2 և 5 հավելվածներով նախատեսված ցանկերի՝ ըստ կանոնների՝ համաձայն թիվ 8 հավելվածի:

17. Էլեկտրոնային անձնագրի եզակի համարը էլեկտրոնային անձնագրերի համակարգերում ձևավորվում է ավտոմատ կերպով և կազմված է 15 նիշից՝

1-ին նիշը՝ էլեկտրոնային անձնագրի տեսակը՝

1՝ տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիրը,

2՝ ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագիրը,

3՝ մեքենայի էլեկտրոնային անձնագիրը.

2-րդ և 4-րդ նիշերը՝ այն անդամ պետության 3-նիշ թվային ծածկագիրը, որի տարածքում իրականացվում է տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) շրջանառության մեջ բացթողումը կամ գրանցված է տրանսպորտային միջոցը (մեքենան) ՝ ISO 3166-1 (numeric-3) տեղեկագրին հանապատասխան.

5-րդ նիշը՝ պահուստային: Մինչ վարիչի կողմից այլ որոշում կայացնելը՝ կիրառվում է «0» արժեքը.

6-րդ նիշը՝ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքի ծածկագիր՝

1՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) պատրաստումը.

2՝ Միության անդամ չհանդիսացող պետությունից Միության մաքսային տարածք տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) ներմուծում.

3՝ գրանցման մարմնի կողմից գրանցված տրանսպորտային միջոցի (մեքենայի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպումը.

4՝ այլ հիմունքներով տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպումը.

7-14-րդ նիշերը՝ էլեկտրոնային անձնագրի հերթական համարը, որը յուրաքանչյուր անդամ պետության համար առանձին է ձևավորվում (հաշվի առնելով 1-4րդ նիշերը).

15-րդ նիշը՝ ստուգիչ թիվ, որը ձևավորվում է որպես մնացորդ՝ 1-ից մինչև 14-րդ նիշերի թվերից բաղկացած թիվը բաժանելով 11-ի։ Եթե բաժանումից հետո մնացորդը հավասար է 10-ի, ստուգիչ կարգը հավասար է 0-ի:

Էլեկտրոնային անձնագրի եզակի համարը տրվում է լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության կողմից լրացվող՝ էլեկտրոնային անձնագրի բաժինների բոլոր դաշտերը լրացնելուց և էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ (էլեկտրոնային ստորագրության) էլեկտրոնային անձնագրում պարունակող տեղեկությունները հաստատելուց հետո, ինչպես նաև Համաձայնագրի 7-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային անձնագրերի համակարգերում միջոցառումներ անցկացնելուց հետո: Նշված միջոցառումների անցկացման արդյունքում ներկայացված տեղեկություններին տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) անհամապատասխանության հայտնաբերման դեպքում էլեկտրոնային անձնագրի եզակի համարը չի տրվում:

18. Էլեկտրոնային անձնագրի «Վարչական տեղեկատվություն» բաժնում օգտահանման վճարը վճարելու մասին տեղեկությունները մուտքագրվում են օգտահանման վճարը գանձելու համար լիազորված անդամ պետությունների համապատասխան մարմիններից (կազմակերպություններից) ստացված տեղեկությունների հիման վրա՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ օգտահանման վճարը վճարելիս․

ա) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարելու դեպքում, որի տարածք է ներմուծվել տրանսպորտային միջոցը (ամրաշրջանակը, մեքենան)՝ Միության անդամ չհանդիսացող պետությունից անդամ պետության տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) նկատմամբ.

բ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարելու դեպքում, որի տարածք է տեղափոխվել տրանսպորտային միջոցը (ամրաշրջանակը, մեքենան)՝ այլ անդամ պետության տարածքից տեղափոխվող տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) նկատմամբ.

գ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարելու դեպքում՝ այդ անդամ պետության տարածքում արտադրված (պատրաստված) տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) նկատմամբ.

դ) ներքոնշյալ անձանց կողմից վճարելու դեպքում՝

տրանսպորտային միջոցներ (ամրաշրջանակներ, մեքենաներ) արտադրող (պատրաստող).

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան օգտահանման վճարը չվճարող անձանցից՝ անդամ պետության տարածքում տրանսպորտային միջոց (ամրաշրջանակ, մեքենա) ձեռք բերող, կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգը խախտելով՝ օգտահանման վճարը չվճարած անձանցից:

19. Մաքսային մուտքի օրդերի կամ մաքսային հայտարարագրի և հայտագրված մաքսային ընթացակարգի պայմաններին կամ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝ մաքսային ընթացակարգերով չձևակերպվող ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված պայմաններին համապատասխան՝ տրանսպորտային միջոցները (ամրաշրջանակները, մեքենաները) օգտագործելու և (կամ) տիրապետելու սահմանափակումների մասին տեղեկություններն անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկությունների հիման վրա մուտքագրվում են էլեկտրոնային անձնագրի «Վարչական տեղեկատվություն» բաժնում:

20. Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպումը կատարվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

ա) տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) համար տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագիրը ձևակերպում է լիազորված մարմինը (կազմակերպությունը) տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) տեսակի հաստատման կամ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխան՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականի կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին՝ ՄՄ ՏԿ 018/2011 տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) համար տրված փաստաթղթի առկայության դեպքում՝ նախքան ՄՄ ՏԿ 018/2011-ն ուժի մեջ մտնելու օրը.

բ) այլ տրանսպորտայի միջոցի (ամրաշրջանակի) հիմքի վրա պատրաստված վերջնական տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ժամանակ էլեկտրոնային անձնագրի «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնում լիազորված մարմինը (կազմակերպությունը) կամ պատրաստող կազմակերպությունը տեղեկություններ է մուտքագրում վերջին բազային տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) և դրա էլեկտրոնային անձնագրի համարի (առկայության դեպքում) մասին: Ընդ որում, այն տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրին, որի բազայի վրա պատրաստվել է վերջնական տրանսպորտային միջոցը, տրվում է «մարված» կարգավիճակը.

գ) տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիրը ձևակերպվում է լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքում՝

տրանսպորտային միջոցների համար, որը գրանցված է գրանցման մարմնում՝ նախքան էլեկտրոնային անձնագրերի կիրառումն սկսելու ամսաթիվը.

L և M 1 կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար (ՄՄ ՏԿ 018/2011 թիվ 1 հավելվածին համապատասխան), որոնց թողարկման տարեթվից անցել է 30 տարի և ավելի, ինչպես նաև M2, M3 և N կատեգորիաների (ՄՄ ՏԿ 018/2011 թիվ 1 հավելվածին համապատասխան), որոնք նախատեսված չեն ուղևորների և բեռների առևտրային փոխադրումների համար, որոնց թողարկման տարեթվից անցել է 50 տարի և ավելի, ինքնօրինակ շարժիչով, թափքով և շրջանակով (առկայության դեպքում)՝ պահպանված կամ վերականգնելու միջոցով սկզբնական վիճակի հասցված.

այն անդամ պետության տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցի համար, որտեղ ՄՄ ՏԿ 018/2011-ի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները ուժի մեջ չեն մտել և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից այդ անդամ պետության համար սահմանված՝ ՄՄ ՏԿ 018/2011 անցումային դրույթների ժամկետները չեն լրացել.

Միության մաքսային տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցի համար, որը պատկանում է՝

ֆիզիկական անձանց, որոնք արտասահմանում բնակվող անձանց կամավոր վերաբնակեցմանն աջակցություն ցուցաբերելու ազգային պետական ծրագրերի մասնակիցներ են, կամ սահմանված կարգով ճանաչվել են փախստականներ կամ հարկադրաբար տեղահանված անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին.

դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին, միջազգային (միջպետական) կազմակերպություններին, որոնք օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին համապատասխան, այդ ներկայացուցչությունների (հիմնարկների, կազմակերպությունների) աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին.

դ) էլեկտրոնային անձնագիրը ձևակերպվում է անդամ պետության տարածքում գրանցված լիազորված մարմնի կողմից (կազմակերպության), այդ անդամ պետության տարածքում գրանցված (այդ թվում ժամանակավոր) անձին պատկանող տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) համար.

ե) տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ժամանակ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անցկացվում է տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նույնականացում.

զ) պատրաստող կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) վրա զետեղված նույնականացման մականշվածքը թաքցնելու, կեղծելու, փոփոխելու, ոչնչացնելու նշաններ հայտնաբերելու դեպքում կամ ներկայացված տեղեկություններին տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) անհամապատասխանության հայտնաբերման դեպքում լիազորված մարմինը (կազմակերպությունը) չի ձևակերպում էլեկտրոնային անձնագիրը և տեղեկացնում է իր անդամ պետության իրավասու մարմիններին՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան.

է) սույն կետի «գ» ենթակետով նախատեսված տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ժամանակ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից կատարվում է այդպիսի տրանսպորտային միջոցի, այդ թվում՝ դրա նույնականացման մականշվածքի լուսանկարում:

21. Մեքենայի էլեկտրոնային անձնագրի ձևակերպումն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

ա) լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության կողմից մեքենայի էլեկտրոնային անձնագիրը ձևակերպվում է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված՝ (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 010/2011) կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների ու դրանց կցորդների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) տիպի հաստատման, կամ ՄՄ ՏԿ 018/2011-ի պահանջներին համապատասխան՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականի (25 կմ/ժ և ավելի, բայց 50 կմ/ժ-ին հավասար կամ պակաս առավելագույն կառուցվածքային արագությամբ տրանսպորտային միջոցների նկատմամբ), կամ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին՝ նշված տեխնիկական կանոնակարգերից մեկի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող մեքենայի համար փաստաթղթի առկայության դեպքում՝ նախքան համապատասխան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը.

բ) տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) կամ այլ մեքենայի հիմքի վրա պատրաստված վերջնական մեքենայի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ժամանակ, լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության կողմից էլեկտրոնային անձնագրի «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնում մուտքագրվում են վերջին բազային տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) վերաբերյալ տվյալները և դրա էլեկտրոնային անձնագրի համարը (առկայության դեպքում): Ընդ որում, տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) էլեկտրոնային անձնագրին, որի հիմքի վրա պատրաստվել է վերջնական մեքենան, տրվում է «մարված» կարգավիճակը.

գ) մեքենայի էլեկտրոնային անձնագիրը ձևակերպում է լիազորված մարմինը (կազմակերպությունը) սույն կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթի բացակայության դեպքում այն մեքենայի համար, որը՝

գրանցված է՝ նախքան էլեկտրոնային անձնագրերի կիրառումն սկսելու ամսաթիվը՝ գրանցման մարմիններում.

ներմուծվում է Միության մաքսային տարածք նախկինում շահագործման մեջ եղած մեքենաների թվից.

ներմուծվում է այն անդամ պետության տարածք, որտեղ ՄՄ ՏԿ 010/2011-ի, ՄՄ ՏԿ 018/2011-ի կամ ՄՄ ՏԿ 031/2012-ի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթներն ուժի մեջ չեն մտել և այդ անդամ պետության համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված՝ նշված տեխնիկական կանոնակարգի անցումային դրույթների ժամկետները չեն լրացել.

Միության մաքսային տարածք ներմուծվող և պատկանող ներքոնշյալ՝

ֆիզիկական անձանց, որոնք արտասահմանում բնակվող անձանց կամավոր վերաբնակեցմանն աջակցություն ցուցաբերելու ազգային պետական ծրագրերի մասնակիցներ են, կամ սահմանված կարգով ճանաչվել են փախստականներ կամ հարկադրաբար տեղահանված անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին.

դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին, միջազգային (միջպետական) կազմակերպություններին, որոնք օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին համապատասխան, այդ ներկայացուցչությունների (հասստատությունների, կազմակերպությունների) աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին.

դ) պատրաստող կազմակերպության կողմից մեքենայի վրա զետեղված նույնականացման դրոշմավորումը թաքցնելու, կեղծելու, փոփոխելու, ոչնչացնելու նշաններ հայտնաբերելու դեպքում կամ ներկայացված տեղեկություններին մեքենայի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում լիազորված մարմինը (կազմակերպությունը) չի ձևակերպում էլեկտրոնային անձնագիրը և տեղեկացնում է իր անդամ պետության իրավասու մարմիններին այդ պետության օրենսդրությանը համապատասխան.

ե) էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ժամանակ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից իրականացվում է տրանսպորտային միջոցի, այդ թվում՝ դրա նույնականացման դրոշմավորման լուսանկարում:

22. Նախքան էլեկտրոնային անձնագրերի կիրառման ամսաթիվը շրջանառության մեջ բաց թողնված՝ տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների, մեքենաների) էլեկտրոնային անձնագրերը լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից ձևակերպվում են սույն Կարգի թիվ 1 և 2 հավելվածներում համապատասխանաբար նշված տեղեկությունների ծավալից ոչ պակաս չափով: Ընդ որում, լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից էլեկտրոնային անձնագրի «Վարչական տեղեկատվություն» բաժնում մուտքագրվում են տեղեկություններ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքերի մասին:

23. Էլեկտրոնային անձնագրում փոփոխությունները (տեխնիկական սխալների ճշգրտումը) կատարվում են վարիչի կողմից՝

ա) լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից մուտքագրված տեղեկությունների նկատմամբ, բացառությամբ պատրաստման տարվա, գույնի, տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նույնականացման (գործարանային) համարի կամ մեքենայի նույնականացման համարի և (կամ) անվտանգության պարտադիր պահանջներին տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) համապատասխանությունը հաստատող փաստաթղթի, հիմնական բաղադրամասերի (շարժիչ, ամրաշրջանակ, շրջանակ, թափք, խցիկ) մասին տեղեկությունների նկատմամբ՝ այդպիսի լիազորված մարմնի (կազմակերպության) դիմումի հիման վրա.

բ) պատրաստող կազմակերպության կողմից մուտքագրված տեղեկությունների նկատմամբ, բացառությամբ պատրաստման տարվա, գույնի, տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նույնականացման (գործարանային) համարի կամ մեքենայի նույնականացման համարի և (կամ) անվտանգության պարտադիր պահանջներին տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի, մեքենայի) համապատասխանությունը հաստատող փաստաթղթի մասին տեղեկությունների նկատմամբ այդպիսի պատրաստող կազմակերպության դիմումի հիման վրա.

գ) պետական գրանցման, գույնի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի (մեքենայի) կառուցվածքում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների նկատմամբ՝ գրանցման մարմնի դիմումի հիման վրա.

դ) մաքսային փաստաթղթերի և սահմանափակումների մասին տեղեկությունների նկատմամբ՝ անդամ պետության մաքսային մարմնի դիմումի հիման վրա.

ե) օգտահանման վճարի մասին տեղեկությունների նկատմամբ՝ այդ պետության օրենսդրության համապատասխան օգտահանման վճարի գանձման համար լիազորված անդամ պետության մարմնի (կազմակերպության) դիմումի հիման վրա։

24. Փոփոխություններ կատարելու մասին դիմումն ստանալուց հետո վարիչը այդպիսի փոփոխությունները մուտքագրում է էլեկտրոնային անձնագրում: Էլեկտրոնային անձնագրում պարունակվող արդիականացված տեղեկություններին հասանելիությունն ապահովվում է վարիչի կողմից դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

25. Վարիչն ապահովում է էլեկտրոնային անձնագրերում պարունակող տեղեկությունների անժամկետ պահպանումն էլեկտրոնային անձնագրերի համակարգերում, անկախ դրանց կարգավիճակից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Տրանսպորտային միջոցների

էլեկտրոնային անձնագրերի

(տրանսպորտային միջոցների

ամրաշրջանակների էլեկտրոնային

անձնագրերի) և ինքնագնաց

մեքենաների ու տեխնիկայի

այլ տեսակների էլեկտրոնային

անձնագրերի համակարգերի

գործելու կարգի

 

ՑԱՆԿ

 

տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի քաղվածքում նշվող տեղեկությունների

 

1. Նույնականացման համարը:

2. Տրանսպորտային միջոցի անվանումը, որը սահմանվում է դրա նշանակությամբ:

3. Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) մակնիշը:

4. Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) առևտրային անվանումը:

5. Տրանսպորտային միջոցի կատեգորիան՝ «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականի նոյեմբերի 8-ի կոնվենցիային համապատասխան:

6. Տրանսպորտային միջոցի կատեգորիան՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 018/2011) համապատասխան:

7. Շարժիչի համարը:

8. Ամրաշրջանակի (շրջանակի) համարը:

9. Թափքի (խցիկի, կցորդի) համարը:

10. Թափքի (խցիկի, կցորդի) գույնը:

11. Պատրաստման տարեթիվը:

12. Ներքին այրման շարժիչը (մակնիշը, տիպը)՝

1) գլանների աշխատանքային ծավալը.

2) առավելագույն հզորությունը:

13. Էկոլոգիական դասը:

14. Տրանսպորտային միջոցի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Տրանսպորտային միջոցների

էլեկտրոնային անձնագրերի

(տրանսպորտային միջոցների

ամրաշրջանակների էլեկտրոնային

անձնագրերի) և ինքնագնաց

մեքենաների ու տեխնիկայի

այլ տեսակների էլեկտրոնային

անձնագրերի համակարգերի

գործելու կարգի

 

ՑԱՆԿ

 

ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի քաղվածքում նշվող տեղեկությունների

 

1. Նույնականացման համարը:

2. Անվանումը, որը սահմանվում է ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) նշանակությամբ:

3. Մակնիշը:

4. Առևտրային անվանումը:

5. Կատեգորիան՝ Ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպման կանոններին համապատասխան (Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգի թիվ 8 հավելված):

6. Կատեգորիան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) տեխնիկական կանոնակարգին, Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) տեխնիկական կանոնակարգին կամ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգին համապատասխան:

7. Շարժիչի (շարժիչների) համարը:

8. Թափքի (խցիկի, կցորդի, շրջանակի) համարը:

9. Թափքի (խցիկի) գույնը:

10. Պատրաստման տարեթիվը:

11. Ներքին այրման շարժիչը (մակնիշը, տիպը)՝

1) գլանների աշխատանքային ծավալը.

2) առավելագույն հզորությունը:

12. Տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Տրանսպորտային միջոցների

էլեկտրոնային անձնագրերի

(տրանսպորտային միջոցների

ամրաշրջանակների էլեկտրոնային

անձնագրերի) և ինքնագնաց

մեքենաների ու տեխնիկայի

այլ տեսակների էլեկտրոնային

անձնագրերի համակարգերի

գործելու կարգի

 

ՑԱՆԿ

 

տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում նշվող տեղեկությունների

 

1. Էլեկտրոնային անձնագրի տեսակը՝ տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիրը:

2. Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի համարը:

3. Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի կարգավիճակը:

4. Տրանսպորտային միջոցի նույնականացման հատկանիշները՝

1) նույնականացման համարը.

2) կատեգորիան՝ «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականի նոյեմբերի 8-ի կոնվենցիային համապատասխան.

3) շարժիչի համարը.

4) ամրաշրջանակի (շրջանակի) համարը.

5) թափքի համարը (խցիկի, կցորդի).

6) արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի նույնականացման համարի մասին տեղեկություններ.

7) թափքի գույնը (խցիկի, կցորդի).

8) պատրաստման ամիսն ու տարին։

5. Տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններ՝

1) անվտանգության պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ.

2) մակնիշը.

3) առևտրային անվանումը.

4) տիպը.

5) ամրաշրջանակը՝

բազային ամրաշրջանակի մակնիշը, մոդելը և տիպը, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարը և ամսաթիվը.

բազային տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը և տիպը, տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարն ու ամսաթիվը.

6) մոդիֆիկացիա.

7) կատեգորիան՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 018/2011) համապատասխան.

8) էկոլոգիական դասը.

9) պատրաստողը և դրա հասցեն.

10) պատրաստողի ներկայացուցիչը և դրա հասցեն:

6. Տրանսպորտային միջոցի մականշվածքի նկարագրությունը՝

1) պատրաստողի ցուցանակի դասավորության տեղը.

2) տրանսպորտային միջոցի նույնականացման համարի դասավորության տեղը.

3) տրանսպորտային միջոցի նույնականացման համարի կառուցվածքը և բովանդակությունը.

4) շարժիչի համարի դասավորության տեղը.

5) շարժիչի համարի կառուցվածքը և բովանդակությունը:

7. Տրանսպորտային միջոցի ընդհանուր բնութագրերը՝

1) անիվների քանակը և դասավորությունը.

2) սռնիների/անիվների քանակը.

3) անվի բանաձևը/քարշող անիվները.

4) տրանսպորտային միջոցի լրակազմման սխեման.

5) շարժիչի դասավորությունը.

6) թափքի տիպը/դռների քանակը.

7) առջևի/հետևի տեղերի քանակը.

8) բեռնման տարածության կառուցվածքը.

9) նստատեղերի քանակը.

10) ուղևորատարողությունը.

11) բեռնախցիկների ընդհանուր ծավալը.

12) խցիկը.

13) շրջանակը.

14) եզրաչափերը՝

երկարությունը.

լայնությունը.

բարձրությունը.

15) բազան.

16) առջևի/հետևի անիվների անվամեջը.

17) տրանսպորտային միջոցի զանգվածը հանդերձված վիճակում.

18) տրանսպորտային միջոցի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը.

19) տրանսպորտային միջոցի յուրաքանչյուր սռնուն՝ սկսած առջևի սռնուց, ընկնող տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը.

20) ավտոգնացքի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը.

21) կցորդի առավելագույն զանգվածը՝

կցորդը առանց արգելակման համակարգի.

կցորդն արգելակման համակարգով.

22) հենակցորդիչ սարքի վրա տեխնիկապես թույլատրելի առավելագույն բեռնվածքը.

23) հիբրիդային տրանսպորտային միջոցի նկարագրությունը.

24) ներքին այրման շարժիչը (մակնիշը, տիպը)՝

գլանների քանակը և դասավորությունը.

գլանի աշխատանքային ծավալը.

սեղմման աստիճանը.

առավելագույն հզորությունը.

առավելագույն պտտող մոմենտը.

25) վառելիքը.

26) սնուցման համակարգը (տիպը).

27) կառավարման բլոկը (մականշվածքը).

28) վառքի համակարգը (տիպը).

29) բանած գազերի արտաթողման և չեզոքացման համակարգը.

30) էլեկտրամոբիլի էլեկտրաշարժիչը (մակնիշը, տիպը)՝

աշխատանքային լարումը.

30 րոպեանոց առավելագույն հզորությունը.

31) էներգիայի կուտակման սարքը՝

դասավորության տեղը.

ընթացքի պաշարը.

32) փոխհաղորդակը (տիպը).

33) էլեկտրամեքենան (մակնիշը, տիպը)՝

աշխատանքային լարումը.

30 րոպեանոց առավելագույն հզորությունը.

34) կցորդումը (մակնիշը, տիպը).

35) փոխանցման տուփը (մակնիշը, տիպը)՝

փոխանցումների թիվը.

փոխանցիչ թվերը.

36) բաշխիչ տուփը (տիպը, մականշվածքը)՝

փոխանցումների թիվը.

փոխանցիչ թվերը.

37) գլխավոր փոխանցումը (տիպը, մականշվածքը)՝

փոխանցիչ թիվը.

միջանկյալ փոխանցման փոխանցիչ թիվը.

38) կախոց՝

առջևի (նկարագրությունը).

հետևի (նկարագրությունը).

39) ղեկային կառավարումը (նկարագրությունը, դասավորությունը).

40) արգելակային համակարգերը՝

աշխատանքային (նկարագրությունը).

պահեստային (նկարագրությունը).

կայանման (նկարագրությունը).

օժանդակ (մաշակայուն) (նկարագրությունը).

41) դողերը՝

չափայնությունը.

առավելագույն թույլատրելի բեռնվածքի համար կրող ունակության ինդեքսը.

արագության կատեգորիան.

42) տրանսպորտային միջոցի սարքավորումը:

8. Տրանսպորտային միջոցի ընդհանուր տեսքը:

9. Լրացուցիչ տեղեկատվություն՝

1) տրանսպորտային միջոցի տիպի հաստատման գործողության ժամկետը, համարը՝ տրանսպորտային միջոցի տիպի հաստատման հիման վրա տրված տրանսպորտային միջոցի կոնստրուկցիայի անվտանգության մասին վկայականի հիման վրա տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում.

2) ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա օգտագործման հնարավորության նկատմամբ սահմանափակումները.

3) որպես երթուղային տրանսպորտային միջոց օգտագործելու հնարավորությունը.

4) տեղեկություններ երաշխիքային պարտականությունների կատարման մասին.

5) այլ տեղեկատվություն:

10. Վարչական տեղեկատվություն՝

1) արտոնյալ ռեժիմի կիրառմամբ տրանսպորտային միջոցի արտադրության մասին տեղեկություններ.

2) արբանյակային նավագնացության սարքերի նույնականացման համարի մասին տեղեկություններ.

3) վարորդների կողմից երթևեկության, աշխատանքի և հանգստի ռեժիմները պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու տեխնիկական միջոցների նույնականացման համարի մասին տեղեկություններ.

4) տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքերի մասին տեղեկություններ.

5) տրանսպորտային միջոցի արտահանման երկիրը.

6) տրանսպորտային միջոցի ծագման (պատրաստման) երկիրը.

7) մաքսային մուտքի օրդերի սերիան, համարը, մաքսային հայտարարագրի համարը.

8) օգտահանման վճարների վճարման մասին տեղեկությունները.

9) մաքսային սահմանափակումները.

10) տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիրը ձևակերպած կազմակերպության (մարմնի) անվանումը.

11) տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ամսաթիվը:

11. Պատրաստողի տեղեկատվությունը:

12. Տեղեկություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, որում իրականացվել են գրանցման գործողությունները.

2) սեփականատիրոջ (տիրապետողի) տեսակը.

3) գրանցման գործողությունը.

4) գրանցման գործողության ամսաթիվը.

5) սեփականատիրոջ (տիրապետողի) գտնվելու տարածաշրջանը:

13. Տեղեկություններ կատարված փոփոխությունների մասին՝

1) տրանսպորտային միջոցի տիպի, նշանակության փոփոխությունները.

2) բնութագրեր, որոնց նշանակությունները նշվում են տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում.

3) տրանսպորտային միջոցի՝ դրա կառուցվածքում կատարված փոփոխությունների հետ միասին անվտանգության պահանջներին համապատասխանության մասին վկայականի համարը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Տրանսպորտային միջոցների

էլեկտրոնային անձնագրերի

(տրանսպորտային միջոցների

ամրաշրջանակների էլեկտրոնային

անձնագրերի) և ինքնագնաց

մեքենաների ու տեխնիկայի

այլ տեսակների էլեկտրոնային

անձնագրերի համակարգերի

գործելու կարգի

 

ՑԱՆԿ

 

տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրում նշվող տեղեկությունների

 

1. Էլեկտրոնային անձնագրի տեսակը՝ տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագիրը:

2. Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի համարը:

3. Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի կարգավիճակը:

4. Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի նույնականացման հատկանիշները՝

1) նույնականացման համարը.

2) շարժիչի համարը.

3) ամրաշրջանակի (շրջանակի) համարը.

4) թափքի (խցիկի, կցորդի) համարը.

5) արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի նույնականացման համարի մասին տեղեկություններ.

6) թափքի (խցիկի, կցորդի) գույնը.

7) պատրաստման ամիսն ու տարին։

5. Տեղեկություններ տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի մասին՝

1) անվտանգության պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ.

2) մակնիշը.

3) առևտրային անվանումը.

4) տիպը.

5) մոդիֆիկացիան.

6) կատեգորիան՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 018/2011) համապատասխան.

7) էկոլոգիական դասը.

8) պատրաստման տարբերակը.

9) պատրաստողը և դրա հասցեն.

10) պատրաստողի ներկայացուցիչը և դրա հասցեն.

6. Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի մականշվածքի նկարագրությունը՝

1) պատրաստողի ցուցանակի դասավորության տեղը.

2) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի նույնականացման համարի դասավորության տեղը.

3) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի նույնականացման համարի կառուցվածքը և բովանդակությունը.

4) շարժիչի համարի դասավորության տեղը.

5) շարժիչի համարի կառուցվածքը և բովանդակությունը:

7. Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի ընդհանուր բնութագրերը՝

1) սռնիների/անիվների քանակը.

2) անվի բանաձևը/քարշող անիվները.

3) տրանսպորտային միջոցի լրակազմման սխեման.

4) շարժիչի դասավորությունը.

5) թափքի տիպը/դռների քանակը.

6) խցիկը.

7) եզրաչափերը՝

երկարությունը.

լայնությունը.

բարձրությունը.

8) բազան.

9) առջևի/հետևի անիվների ամվամեջը.

10) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի զանգվածը հանդերձված վիճակում.

11) տրանսպորտային միջոցի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը.

12) տրանսպորտային միջոցի յուրաքանչյուր սռնուն՝ սկսած առջևի սռնուց, ընկնող տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը.

13) հիբրիդային տրանսպորտային միջոցի նկարագրությունը.

14) ներքին այրման շարժիչը (մակնիշը, տիպը)՝

գլանների քանակը և դասավորությունը.

գլանների աշխատանքային ծավալը.

առավելագույն հզորությունը.

առավելագույն պտտող մոմենտը.

15) վառելիքը.

16) սնուցման համակարգը (տիպը).

17) կառավարման բլոկը (մականշվածքը).

18) վառքի համակարգը (տիպը).

19) բանած գազերի արտաթողման և չեզոքացման համակարգը.

20) էլեկտրամոբիլի էլեկտրաշարժիչը (մակնիշը, տիպը)՝

աշխատանքային լարումը.

30 րոպեանոց առավելագույն հզորությունը.

21) էներգիայի կուտակման սարքը՝

դասավորության տեղը.

ընթացքի պաշարը.

22) փոխհաղորդակը (տիպը).

23) էլեկտրամեքենան (մակնիշը, տիպը)՝

աշխատանքային լարումը.

30 րոպեանոց առավելագույն հզորությունը.

24) փոխանցման տուփը (մակնիշը, տիպը)՝

փոխանցումների թիվը.

փոխանցիչ թվերը.

25) բաշխիչ տուփը (տիպը, մականշվածքը)՝

փոխանցումների թիվը.

փոխանցիչ թվերը.

26) գլխավոր փոխանցիչը (տիպը, մականշվածքը)՝

փոխանցիչ թիվը.

միջանկյալ փոխանցման փոխանցիչ թիվը.

27) կախոցը՝

առջևի (նկարագրությունը).

հետևի (նկարագրությունը).

28) ղեկային կառավարումը (նկարագրությունը, դասավորությունը).

29) արգելակային համակարգը՝

աշխատանքային (նկարագրությունը).

պահեստային (նկարագրությունը).

կայանման (նկարագրությունը).

օժանդակ (մաշակայուն) (նկարագրությունը).

30) դողերը՝

չափայնությունը.

առավելագույն թույլատրելի բեռնվածքի համար կրող ունակության ինդեքսը.

արագության կատեգորիան.

31) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի սարքավորումները:

8. Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի ընդհանուր տեսքը:

9. Լրացուցիչ տեղեկատվություն՝

1) ընդհանուր օգտագործման ճանապարհների վրա օգտագործման հնարավորության սահմանափակումները.

2) տեղեկություններ երաշխիքային պարտականությունների կատարման մասին.

3) այլ տեղեկատվություն:

10. Վարչական տեղեկատվություն՝

1) արտոնյալ ռեժիմի կիրառմամբ տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի արտադրման մասին տեղեկություններ.

2) արբանյակային նավագնացության սարքի նույնականացման համարի մասին տեղեկություններ.

3) վարորդների կողմից երթևեկության, աշխատանքի և հանգստի ռեժիմները պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու տեխնիկական միջոցների նույնականացման համարի մասին տեղեկություններ.

4) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքերի մասին տեղեկություններ.

5) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի արտահանման երկիրը.

6) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի ծագման (պատրաստման) երկիրը.

7) մաքսային մուտքի օրդերի սերիան, համարը, մաքսային հայտարարագրի համարը.

8) օգտահանման վճարների վճարման մասին տեղեկություններ.

9) մաքսային սահմանափակումները.

10) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագիրը ձևակերպած կազմակերպության (մարմնի) անվանումը.

11) տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ամսաթիվը:

11. Պատրաստողի տեղեկատվությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Տրանսպորտային միջոցների

էլեկտրոնային անձնագրերի

(տրանսպորտային միջոցների

ամրաշրջանակների էլեկտրոնային

անձնագրերի) և ինքնագնաց

մեքենաների ու տեխնիկայի

այլ տեսակների էլեկտրոնային

անձնագրերի համակարգերի

գործելու կարգի

 

ՑԱՆԿ

 

ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերում նշվող տեղեկությունների

 

1. Էլեկտրոնային անձնագրի տեսակը՝ ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակների) էլեկտրոնային անձնագիրը:

2. Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակների) էլեկտրոնային անձնագրի համարը:

3. Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակների) էլեկտրոնային անձնագրի կարգավիճակը:

4. Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակների) նույնականացման հատկանիշները՝

1) նույնականացման համարը.

2) անվանումը, որը սահմանվում է ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) նշանակությամբ.

3) կատեգորիան՝ Ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպման կանոններին համապատասխան (Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգի թիվ 8 հավելված).

4) շարժիչի (շարժիչների) համարը.

5) թափքի (խցիկի, կցորդի, շրջանակի) համարը.

6) փոխանցման տուփի համարը.

7) հիմնական տանող կամրջակի համարը.

8) շարժասարքի տիպը.

9) թափքի (խցիկի) գույնը.

10) պատրաստման ամիսն ու տարին։

5. Տեղեկություններ ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) մասին՝

1) անվտանգության պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ.

2) մակնիշը.

3) առևտրային անվանումը.

4) տիպը.

5) ամրաշրջանակը՝

տրանսպորտային միջոցի բազային ամրաշրջանակի մակնիշը, մոդելը և տիպը, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարն ու ամսաթիվը.

բազային տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը և տիպը, տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարն ու ամսաթիվը.

բազային ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) մակնիշը, մոդելը, ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) անձնագրի (ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարն ու ամսաթիվը.

6) մոդիֆիկացիան.

7) կատեգորիան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) տեխնիկական կանոնակարգին, Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011) տեխնիկական կանոնակարգին կամ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգին համապատասխան.

8) պատրաստողը և նրա հասցեն:

6. Ինքնագնաց մեքենաների (տեխնիկայի այլ տեսակների) մականշվածքի նկարագրությունը՝

1) պատրաստողի ցուցանակի դասավորության տեղը.

2) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակների) նույնականացման համարի դասավորության տեղը.

3) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակների) նույնականացման համարի կառուցվածքը և բովանդակությունը.

4) շարժիչի համարի դասավորության տեղը.

5) շարժիչի համարի կառուցվածքը և բովանդակությունը:

7. Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակների) ընդհանուր բնութագրերը՝

1) սռնիների/անիվների քանակը.

2) լրակազմման սխեման.

3) շարժաբեր շարժիչի (շարժիչների) դիրքը և տեղաբաշխումը.

4) թափքի տիպը/դռների քանակը.

5) ղեկանիվի դիրքը.

6) օպերատորի դարձափոխային տեղի առկայության մասին տեղեկություններ.

7) բեռնման տարածության կառուցվածքը.

8) ուղևորատարողությունը.

9) եզրաչափերը տրանսպորտային դիրքում՝

երկարությունը.

լայնությունը.

բարձրությունը.

10) բազան.

11) անվամեջ.

12) ճանապարհային գետնահեռությունը.

13) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) լրակազմված (շահագործական) զանգվածը.

14) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը.

15) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) յուրաքանչյուր սռնուն՝ սկսած առջևի սռնուց, ընկնող տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը.

16) կցաքարշակային սարքվածքի կցակետում տեխնիկապես թույլատրելի ստատիկական ուղղաձիգ բեռնվածքը.

17) օգտակար բեռնվածքը.

18) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) և կցորդի տեխնիկապես թույլատրելի ընդհանուր զանգվածը.

19) տեխնիկապես թույլատրելի քարշակվող զանգվածը.

20) հիբրիդային ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) նկարագրությունը.

21) ներքին այրման շարժիչը (մակնիշը, տիպը)՝

գլանների քանակը և դասավորությունը.

գլանների աշխատանքային ծավալը

առավելագույն հզորությունը.

առավելագույն պտտող մոմենտը.

22) վառելիքը.

23) սնուցման համակարգը (տիպը).

24) կառավարման բլոկը (մականշվածքը).

25) վառքի համակարգը (տիպը).

26) բանած գազերի արտաթողման և չեզոքացման համակարգը.

27) էլեկտրամեքենայի էլեկտրաշարժիչը (մակնիշը, տիպը)՝

աշխատանքային լարումը.

30 րոպեանոց առավելագույն հզորությունը.

28) էներգիայի կուտակման սարք՝

դասավորության տեղը.

ընթացքի պաշարը.

29) այլ շարժաբեր շարժիչներ կամ շարժիչների համակցություններ.

30) անվանական լարումը.

31) փոխհաղորդակը (տիպը, սխեման).

32) էլեկտրամեքենան (մակնիշը, տիպը)՝

աշխատանքային լարումը.

30 րոպեանոց առավելագույն հզորությունը.

33) փոխանցման տուփը (մակնիշը, տիպը).

փոխանցումների թիվը.

փոխանցիչ թվերը.

34) բաշխիչ տուփը (տիպը, մականշվածքը)՝

փոխանցումների թիվը.

փոխանցիչ թվերը.

35) գլխավոր փոխանցիչ (տիպը, մականշվածքը)՝

փոխանցիչ թիվը.

միջանկյալ փոխանցման փոխանցիչ թիվը.

36) հզորության արտարկման լիսեռները.

37) կախոցը՝

առջևի (նկարագրությունը).

հետևի (նկարագրությունը).

38) ղեկային կառավարումը (նկարագրությունը, դասավորությունը).

39) արգելակային համակարգերը՝

աշխատանքային (նկարագրությունը).

պահեստային (նկարագրությունը).

կայանման (նկարագրությունը).

օժանդակ (մաշակայուն) (նկարագրությունը).

40) դողերը՝

չափայնությունը.

առավելագույն թույլատրելի բեռնվածքի համար կրող ունակության ինդեքսը.

արագության կատեգորիան.

տանող անիվների վրա տեղադրվողների առավելագույն չափսերը.

արգելակային համակարգով սռնիների վրա տեղադրվողների առավելագույն թույլատրելի չափսերը.

41) առավելագույն արագությունը.

42) լրացուցիչ բնութագրերը:

8. Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) ընդհանուր տեսքը:

9. Լրացուցիչ տեղեկատվություն՝

1) երաշխիքային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները.

2) այլ տեղեկատվություն:

10. Վարչական տեղեկատվություն՝

1) արտոնյալ ռեժիմի կիրառմամբ ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) արտադրության մասին տեղեկությունները.

2) արբանյակային նավագնացության սարքի նույնականացման համարի մասին տեղեկությունները.

3) արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի նույնականացման համարի մասին տեղեկությունները.

4) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքերի մասին տեղեկությունները.

5) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) արտահանման երկիրը.

6) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) ծագման (պատրաստման) երկիրը.

7) մաքսային մուտքի օրդերի սերիան, համարը, մաքսային հայտարարագրի համարը.

8) օգտահանման վճարների վճարման մասին տեղեկությունները.

9) մաքսային սահմանափակումներ.

10) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագիրը ձևակերպած կազմակերպության (մարմնի) անվանումը.

11) ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ամսաթիվը:

11. Պատրաստողի տեղեկատվությունը:

12. Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) պետական գրանցման մասին տեղեկություններ՝

1) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, որում գրանցման գործողություններ են իրականացվել.

2) սեփականատիրոջ (տիրապետողի) տեսակը.

3) գրանցման գործողությունը.

4) գրանցման գործողության ամսաթիվը.

5) սեփականատիրոջ (տիրապետողի) գտնվելու տարածաշրջանը:

13. Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) կառուցվածքում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ՝

1) կառուցվածքում կատարված փոփոխությունները.

2) բնութագրերը.

3) կառուցվածքում փոփոխություններ կատարելու հնարավորության և կարգի մասին եզրակացություն տրամադրած անձը.

4) կառուցվածքում փոփոխություններ կատարած անձը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 6

Տրանսպորտային միջոցների

էլեկտրոնային անձնագրերի

(տրանսպորտային միջոցների

ամրաշրջանակների էլեկտրոնային

անձնագրերի) և ինքնագնաց

մեքենաների ու տեխնիկայի

այլ տեսակների էլեկտրոնային

անձնագրերի համակարգերի

գործելու կարգի

 

ԿԱՐԳ

 

Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի տեղեկատվական ապահովման

 

1. Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագրեր) համակարգերի տեղեկատվական ապահովումը հետևյալ խնդիրները լուծելու միջոց է՝

1) էլեկտրոնային անձնագրերի համակարգերում տեղեկատվության միանշանակ և խնայողաբար ներկայացումը (օբյեկտների ծածկագրման հիման վրա).

2) տեղեկատվության վերլուծության և մշակման գործընթացների կազմակերպումը՝ հաշվի առնելով օբյեկտների միջև կապերի բնույթը (օբյեկտների դասակարգման հիման վրա).

3) էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների փոխգործակցության կազմակերպումը.

4) ավտոմատացման օբյեկտի գործունեության կառավարման ժամանակ տեղեկատվության արդյունավետ օգտագործման ապահովումը (փաստաթղթերի միասնականացված համակարգի հիման վրա):

2. Էլեկտրոնային անձնագրերի համակարգի տեղեկատվական ապահովումը ներառում է՝

1) արտամեքենայական տեղեկատվական ապահովումը (տեխնիկատնտեսական տեղեկատվության դասակարգիչները, փաստաթղթերը, մեթոդական հրահանգչական նյութերը, նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունները).

2) ներմեքենայական տեղեկատվական ապահովումը (մանրակերտերը, առաջնային տվյալների ներածման կամ ավարտիչ տեղեկատվության արտածման համար էկրանային ձևերը, տեղեկությունների և փաստաթղթերի ձևաչափերը էլեկտրոնային տեսքով, ինչպես նաև տվյալների բազաները):

3. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի տեղեկատվական ապահովմանը ներկայացվում են հետևյալ պահանջները՝

1) տեղեկատվական ապահովումը պետք է բավարար լինի՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի բոլոր ավտոմատացված գործառույթները պահպանելու համար.

2) տեղեկատվության ծածկագրման համար պետք է օգտագործվեն համապատասխան դասակարգիչներ.

3) պետք է ապահովվի էլեկտրոնային անձնագրերի համակարգի մասնակիցների տեղեկատվական համակարգերի համատեղելիությունը կամ նախատեսվեն դրանց փոխգործակցության մեխանիզմները.

4) տեղեկատվական հաղորդագրությունների ձևավորման ժամանակացույցները և դրանց բովանդակությունը, ինչպես նաև օգտագործվող հապավումները պետք է համընդհանուր և համաձայնեցված լինեն էլեկտրոնային անձնագրերի համակարգերի վարիչի (այսուհետ՝ վարիչ) և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների կողմից.

5) էլեկտրոնային անձնագրերի համակարգերում պետք է նախատեսված լինեն ներածվող առաջնային տվյալների և արտածվող ավարտիչ տեղեկատվության հսկողության, տվյալների թարմացման և տեղեկատվական պահոցներում՝ էլեկտրոնային տեսքով էլեկտրոնային փաստաթղթերի նախորդ տարբերակների պահպանման, տեղեկատվական շտեմարանի ամբողջականության հսկողության, չարտոնված մուտքից պաշտպանության միջոցները:

4. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի տեղեկատվության ապահովման կազմակերպումը կառուցվում է՝ դրանց կողմից տրված ավտոմատացված գործառույթները կատարելու անհրաժեշտությունից ելնելով: Տեղեկատվական բազայի ամբողջականության պաշտպանությունն ապահովվում է կազմակերպչական-տեխնիկական միջոցներով:

5. Տեղեկատվության դասակարգման և ծածկագրման համակարգն այնպիսի դասակարգիչների համալիր է, որոնք ապահովում են հասկացությունների միարժեքությունը և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի հետ օգտվողի երկխոսության հարմարությունն ու բավարարում են հետևյալ պահանջները՝

1) համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) դասակարգիչներին և Եվրասիական տնտեսական միությունում գործող միասնական դասակարգիչներին,

2) դասակարգման օբյեկտների ընդգրկման լրիվության ապահովում,

3) տվյալների մշակման համար դասակարգման խորության բավարարություն,

4) հատկանիշների մանրամասնման ապահովում՝ օբյեկտների բազմության և դրանց խմբերի ընդլայնման ժամանակ՝ առանց դասակարգչի կառուցվածքը խախտելու,

5) համասեռ օբյեկտների՝ այլ դասակարգիչների հետ զուգակցումը:

6. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի տեղեկատվական-լեզվաբանական ապահովումը (այսուհետ՝ տեղեկատվական-լեզվաբանական ապահովում) մշակվում է հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

1) ընդհանուր սկզբունքները՝

համակարգվածության սկզբունք՝ այն է, որ կառավարման մարմինների առարկայական ոլորտի և տեղեկատվական դաշտի բաղադրազատման ժամանակ հաստատվում են բոլոր գլխավոր կապերը դրանց կառուցվածքային տարրերի միջև, որոնք ապահովում են տեղեկատվական-լեզվաբանական ապահովման ամբողջականությունն ու տեղեկատվության փոխանակումը զուգակցված կառավարման մարմինների ավտոմատացված կառավարման համակարգի հետ,

զարգացման (բաց լինելու) սկզբունք, որը նախատեսում է էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործառույթների համալրման և թարմացման հնարավորություն՝ առանց աշխատունակության խախտման (այդ թվում՝ գործող համակարգերի համար),

համատեղելիության սկզբունք, որը պայմանավորում է միջերեսների գործադրումը, որոնց շնորհիվ էլեկտրոնային անձնագրերի համակարգերը կարող են փոխգործակցել այլ համակարգերի հետ՝ սահմանված հաղորդակարգերին համապատասխան,

ստանդարտացման (միասնականացման) սկզբունք, որը պահանջում է տեղեկատվական-լեզվաբանական ապահովման տիպային, միասնականացված և ստանդարտացված բաղադրամասերի ռացիոնալ օգտագործում,

արդյունավետության սկզբունք, որն ուղղված է տեղեկատվական-լեզվաբանական ապահովում ստեղծելու համար ծախսերի և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի աշխատանքի կայունության, անընդհատության, օպերատիվության բարձրացման արդյունքում ստացվող՝ նպատակային արդյունքների միջև օպտիմալ հարաբերակցությանը հասնելուն,

2) յուրահատուկ սկզբունքներ՝

հաջորդականության սկզբունք, որը կայանում է էլեկտրոնային անձնագրերի համակարգերի և դրանց հետ զուգակցված համակարգերի ձևավորված կառուցվածքի նախագծման և շահագործման ժամանակ օգտագործված՝ մեթոդաբանական և տեխնիկական որոշումների համակողմանի հաշվառման մեջ,

տեղեկատվական-լեզվաբանական ապահովման ստեղծման նպատակի, ֆունկցիոնալ նշանակության և հնարավորությունների՝ սարքաշարային և ծրագրային միջոցների զարգացման մակարդակին և կառավարման ավտոմատացված համակարգերին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանելու սկզբունք,

տեղեկատվական-լեզվաբանական ապահովումը ստեղծելու մեթոդաբանական մոտեցումներին համապատասխան՝ օգտագործվող տեղեկատվության բոլոր բաղադրամասերի միասնականացման և դրա ստանդարտացման սկզբունք,

ժամանակի իրական սանդղակով տեղեկատվական-լեզվաբանական ապահովման աշխատանքի սկզբունք,

դասակարգման և ծածկագրման միասնական համակարգի օգտագործման սկզբունք,

միասնական տեղեկատվական լեզուների կիրառման սկզբունք:

7. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու ժամանակ համապատասխան դերերի շրջանակներում էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցներ կարող են լինել տեղեկատվություն ստացողները և մատակարարները:

Տեղեկատվության ստացողները տեղեկատվությունն ստանում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 13-րդ կետին համապատասխան սահմանված ծավալով:

Տեղեկատվության մատակարարները տեղեկատվությունը ներկայացնում են էլեկտրոնային անձնագրերում այն ընդգրկելու համար՝ Կարգով սահմանված կարգով և կանոններով:

8. Տեղեկատվության հավաքագրումն իրականացվում է բացառապես ծրագրային միջոցներով՝ ավտոմատացված ռեժիմով:

9. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերն ապահովում են մուտքագրված տեղեկատվության ամբողջականության և կառուցվածքային ճշգրտության հսկողությունը:

10. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերում՝ էլեկտրոնային անձնագրում ձևակերպման, հետագա լրացման և փոփոխություններ կատարելու հետ կապված տեղեկատվության հավաքագրման ու մշակման ընթացքում կատարվում է արդիականացված էլեկտրոնային անձնագրի տեղեկությունների վերլուծություն, որի արդյունքը էլեկտրոնային անձնագրի կարգավիճակի պահպանման կամ փոփոխման մասին որոշումն է:

11. Էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու ընթացակարգերն անցնելու ժամանակ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների փոխգործակցությանը ներկայացվող պահանջները չեն տարածվում էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու հետ կապ չունեցող՝ անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ տվյալների էլեկտրոնային փոխանակման վրա:

12. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների տեղեկատվական փոխգործակցության դեպքում էլեկտրոնային անձնագրերի ձևակերպման ընթացակարգերն անցնելու ժամանակ կարող են օգտագործվել էլեկտրոնային փոխգործակցության միջգերատեսչական համակարգեր և անդամ պետության տվյալների փոխանցման այլ համակարգեր, որոնց գործունեությունը կանոնակարգվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ:

13. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերում՝ տվյալների էլեկտրոնային փոխանակման շրջանակներում կատարվող բոլոր գործառնությունների համար էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցները պատասխանատվություն են կրում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

14. Հաղորդագրությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները, ինչպես նաև միջպետական տեղեկատվական փոխանակման ժամանակ հաղորդագրությունների փոխանակման կարգը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

15. Հաղորդագրությունների կառուցվածքին և ձևաչափին ներկայացվող պահանջները և Կարգի «բ»-«ե» ենթակետերում նշված՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների փոխգործակցության ժամանակ ազգային մակարդակով հաղորդագրությունների փոխանակման կարգը որոշվում են վարիչի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կնքվող՝ վարիչի և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակցի միջև տեղեկատվական փոխգործակցության մասին երկկողմանի համաձայնագրերին համապատասխան:

16. Տվյալների էլեկտրոնային փոխանակման մասնակիցների միջև տեղեկատվության փոխանակումն ապահովվում է տեղեկատվական հաղորդագրությունների միջոցով:

17. Առանձին դեպքերում կարող է նախատեսված լինել էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցների փոխգործակցությունը «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում պորտալի միջոցով: Նշված պորտալը հնարավորություն է ընձեռում անմիջականորեն փոխգործակցելու էլեկտրոնային անձնագրերի համակարգերի հետ փոխազդու (ինտերակտիվ) ռեժիմով:

18. Ազգային մակարդակով տվյալների էլեկտրոնային փոխանակման ընթացակարգերի հետ էլեկտրոնային անձնագրերի համակարգերում տվյալների էլեկտրոնային փոխանակման ընթացակարգերի զուգակցման կանոնները սահմանվում են անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

19. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի մասնակիցները էլեկտրոնային անձնագրերի համակարգերի հետ փոխգործակցում են ազգային օպերատորի միջոցով, իսկ վարիչի գրանցման անդամ պետության տարածքում՝ վարիչի միջոցով:

20. Էլեկտրոնային անձնագրերի համակարգերի տեղեկատվական անվտանգությունը, դրանց ամբողջականությունն ու գաղտնիությունն ապահովվում են հետևյալ ոլորտներում համալիր միջոցառումների կատարմամբ՝

տեղեկատվության պահուստային պատճենում.

աղետակայունության ապահովում.

իսկորոշման անցկացում.

օգտվողների իրավունքների սահմանազատում.

իրավաբանորեն նշանակալի էլեկտրոնային փոխգործակցության իրականացում.

օգտվողների գործողությունների արձանագրում.

տեղեկատվական կապուղիների պաշտպանություն չարտոնված մուտքից:

Յուրաքանչյուր անդամ պետության համար նշված ոլորտներում կատարվող միջոցառումների ցանկը մշակվում և հաստատվում է վարիչի կողմից այդ անդամ պետության օրենսդրության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 7

Տրանսպորտային միջոցների

էլեկտրոնային անձնագրերի

(տրանսպորտային միջոցների

ամրաշրջանակների էլեկտրոնային

անձնագրերի) և ինքնագնաց

մեքենաների ու տեխնիկայի

այլ տեսակների էլեկտրոնային

անձնագրերի համակարգերի

գործելու կարգի

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպման

 

1. Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագիր) ձևակերպումն իրականացվում է էլեկտրոնային անձնագրի բաժինների և դաշտերի լրացման միջոցով:

Էլեկտրոնային անձնագրի լրացման համար հասանելիության ստացումն իրականացվում է տարբեր ռեժիմներում՝ կախված տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ ու տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրում ընդգրկված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի (կազմակերպության) կամ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ) պատրաստող կազմակերպության (այսուհետ՝ համապատասխանաբար լիազորված մարմիններ (կազմակերպություններ), պատրաստող կազմակերպություններ, անդամ պետություն) կողմից ընտրված և հաստատված լիազորություններից և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) (այսուհետ՝ տրանսպորտային միջոց (ամրաշրջանակ)) համապատասխանությունը հաստատող փաստաթղթերի բովանդակությունից:

2. «Էլեկտրոնային անձնագրի տեսակը՝ տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիրը» («Էլեկտրոնային անձնագրի տեսակը՝ տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագիրը») բաժնում լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության կողմից ընտրված լիազորություններին համապատասխան նշվում է էլեկտրոնային անձնագրի տեսակը՝ «Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագիրը» կամ «Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագիրը»,

3. «Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի համարը» («Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի համարը») բաժնում նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 17-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերում ավտոմատ կերպով ձևավորված տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի եզակի համարը կամ տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի եզակի համարը:

4. «Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի կարգավիճակը» («Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի կարգավիճակը») բաժնում նշվում է էլեկտրոնային անձնագրի կարգավիճակներից մեկը՝

«անավարտ»,

«գործող»,

«ուժը կորցրած»,

«մարված»,

«օգտահանված տրանսպորտային միջոց»՝ տրանսպորտային միջոցի համար,

«օգտահանված ամրաշրջանակ»՝ ամրաշրջանակի համար:

5. «Տրանսպորտային միջոցի նույնականացման հատկանիշները» («Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային նույնականացման հատկանիշները») բաժնում նշվում են՝

1) «նույնականացման համար» դաշտում՝ ՄՄ ՏԿ 018/2011-ի թիվ 7 հավելվածին համապատասխան՝ տրանսպորտային միջոցին (ամրաշրջանակին) տրված նույնականացման համարը:

Նախքան էլեկտրոնային անձնագրերի կիրառումն սկսելու ամսաթիվը շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների) համար թույլատրվում է տվյալ դաշտում նշել՝ ՄՄ ՏԿ 018/2011.-ի թիվ 7 հավելվածի պահանջներին չհամապատասխանող նույնականացման համարը:

Նույնականացման համարի բացակայության դեպքում տվյալ դաշտում նշվում է տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) գործարանային համարը.

2) «տրանսպորտային միջոցի կատեգորիան՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիային համապատասխան» դաշտում՝ տրանսպորտային միջոցի А, В, С, D կատեգորիան կամ կցորդը՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիային համապատասխան:

Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

3) «շարժիչի համարը» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված շարժիչի համարը:

Շարժիչի համարի բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը:

Առանց շարժիչի լրակազմով կցորդների և ամրաշրջանակների համար տվյալ դաշտը չի օգտագործվում.

4) «ամրաշրջանակի (շրջանակի) համարը» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված և զետեղված ամրաշրջանակի (շրջանակի) համարը.

5) «թափքի (խցիկի, կցորդի) համարը» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված և զետեղված թափքի (խցիկի, կցորդի) համարը.

6) «արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի նույնականացման համարի մասին տեղեկություններ» դաշտում՝ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի նույնականացման համարը:

Տեղեկատվության բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

7) «թափքի (խցիկի, կցորդի) գույնը» դաշտում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) թափքի (խցիկի, կցորդի) արտաքին մակերեսներին զետեղված հետևյալ հիմնական գույներից մեկը՝ սպիտակ, դեղին, շագանակագույն, կարմիր, նարնջագույն, մանուշակագույն, կապույտ, կանաչ, սև, մոխրագույն:

Հիմնական գույնի հետ մեկտեղ թույլատրվում է՝ տրանսպորտային միջոց (ամրաշրջանակ) պատրաստող կազմակերպության մասնագրին համապատասխան լրացուցիչ նշել գույնը կամ գույնի երանգը:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) թափքի (խցիկի, կցորդի) արտաքին մակերեսներին մի քանի գույների զետեղման դեպքում տվյալ դաշտում կատարվում է «համակցված» կամ «բազմագույն» գրառումը (նշելով 3 հիմնական գույների անվանումներից ոչ ավելի);

8) «պատրաստման ամիս և տարի» դաշտում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) պատրաստման ամիսն ու տարին (ամիսը՝ բառով, տարին՝ չորս արաբական թվանշաններով):

6. «Տրանսպորտային միջոցի մասին տեղեկություններ» («Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի մասին տեղեկություններ») բաժնում նշվում են՝

1) «անվտանգության պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ» դաշտում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 225 որոշմամբ նախատեսված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթի չեղարկման մասին գրանցված ծանուցումների և տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրերի, տրանսպորտային միջոցի տիպի, ամրաշրջանակի տիպի հավանությունների միասնական ռեեստրում տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրի, տրանսպորտային միջոցի տիպի հավանության (ամրաշրջանակի տիպի հավանության) մասին գրառում կատարելու ամսաթիվը և գրանցման համարը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տիպի հավանությունը (ամրաշրջանակի տիպի հավանությունը) ձևակերպած հավաստագրման մարմնի կամ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագիրը ձևակերպած փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը կամ ՄՄ ՏԿ 018/2011-ի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) համար տրված՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի՝ նախքան ՄՄ ՏԿ 018/2011-ն ուժի մեջ մտնելու օրը ձևակերպման համարը և ամսաթիվը, ինչպես նաև նման փաստաթուղթ ձևակերպած մարմնի (կազմակերպության) անվանումը:

Կարգի 20-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը և նշվում են նշված դեպքերը հաստատող փաստաթղթի վավերապայմանները.

2) «մակնիշ» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցին (ամրաշրջանակին) տրված մակնիշը:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) մակնիշի բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

3) «առևտրային անվանում» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցին (ամրաշրջանակին) տրված առևտրային անվանումը:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) առևտրային անվանման բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

4) «տիպ» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցին (ամրաշրջանակին) տրված տիպը.

5) «բազային ամրաշրջանակի մակնիշը, մոդելը և տիպը, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարը և ամսաթիվը» դաշտում՝ վերջնական տրանսպորտային միջոցի արտադրության ժամանակ որպես բազային օգտագործվող ամրաշրջանակի մակնիշը, մոդելը (առկայության դեպքում), տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) (առկայության դեպքում) ձևակերպման համարը և ամսաթիվը:

Այլ տրանսպորտային միջոցի բազայի վրա տրանսպորտային միջոց պատրաստելու դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում:

Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ժամանակ տվյալ դաշտը չի օգտագործվում.

6) «բազային տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը և տիպը, տրանսպորտայի միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարը և ամսաթիվը» դաշտում՝ վերջնական տրանսպորտային միջոցի արտադրության ժամանակ որպես բազային օգտագործվող տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը (առկայության դեպքում) և տիպը, տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի) (առկայության դեպքում) տրամադրման համարը և ամսաթիվը:

Ամրաշրջանակի բազայի վրա վերջնական տրանսպորտային միջոց արտադրելու դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում:

Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ժամանակ տվյալ դաշտը չի օգտագործվում.

7) «մոդիֆիկացիա» դաշտում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) տիպը ներկայացնող մոդիֆիկացիան:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) մոդիֆիկացիայի բացակայության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

8) «կատեգորիան՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 018/2011) համապատասխան» դաշտում՝ այն կատեգորիան, որին վերաբերում է տրանսպորտային միջոցը (ամրաշրջանակը)՝ ՄՄ ՏԿ 018/2011-ի թիվ 1 հավելվածին համապատասխան և որը տրվում է պատրաստող կազմակերպության կողմից.

9) «էկոլոգիական դաս» դաշտում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) էկոլոգիական դասը:

L, О կատեգորիաների տրանսպորտային միջոցների և առանց շարժիչի ամրաշրջանակի համար տվյալ դաշտը չի օգտագործվում:

Այն դեպքում, եթե տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) էկոլոգիական դասը որոշված չէ, տվյալ դաշտում կատարվում է «որոշված չէ» գրառումը.

10) «պատրաստման տարբերակ» դաշտում՝ ամրաշրջանակի պատրաստման հետևյալ տարբերակներից մեկը՝

ամրաշրջանակ խցիկով և շարժիչով,

ավտոբուսի ամրաշրջանակ առանց թափքի՝ շրջանակային կառուցվածքի ավտոբուսների համար,

ավտոբուսի ամրաշրջանակ առանց թափքի՝ կարկասային կառուցվածքի ավտոբուսների համար,

բեռնատար ամրաշրջանակ առանց խցիկի՝ հատուկ խցիկով տրանսպորտային միջոցների պատրաստման համար,

բեռնատար ամրաշրջանակ՝ մասնակի հավաքված խցիկով (առանց հետնապատի),

ամրաշրջանակ խցիկի առջևի մասով՝ տնակ-ավտոմոբիլների պատրաստման համար,

ամրաշրջանակի առջևի մաս առանց խցիկի՝ տնակ-ավտոմոբիլների պատրաստման համար,

կցորդի ամրաշրջանակ:

Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

11) «պատրաստողը և նրա հասցեն» դաշտում՝ պատրաստող կազմակերպության անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն (իրավաբանական անձի համար) կամ բնակության վայրը (որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար): Այն դեպքում, եթե պատրաստողն անդրազգային ընկերություն է, որն ունի մի քանի հավաքման գործարաններ՝ այդ թվում նաև տարբեր երկրներում գտնվող, նշվում է համապատասխանությունը գնահատելիս որպես պատրաստող հայտարարված կազմակերպության անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն.

12) «պատրաստողի ներկայացուցիչը և դրա հասցեն» դաշտում՝ համապատասխան անդամ պետությունում օտարերկրյա պատրաստողի ներկայացուցչի անվանումը, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ որպես իրավաբանական անձ դրա պետական գրանցման մասին տեղեկությունները, գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի հասցեն:

Պատրաստողի ներկայացուցչի մասին տեղեկատվության բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը:

7. «Տրանսպորտային միջոցի մականշվածքի նկարագրությունը» («Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի մականշվածքի նկարագրությունը») բաժնում նշվում է՝

1) «պատրաստողի ցուցանակի դասավորության տեղը» դաշտում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) վրա՝ պատրաստող կազմակերպության ցուցանակի դասավորության տեղի նկարագրությունը, որը բավարար է տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) վրա այն հայտնաբերելու համար:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) վրա պատրաստող կազմակերպության ցուցանակի բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

2) «տրանսպորտային միջոցի նույնականացման համարի դասավորության տեղը» («տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի նույնականացման համարի դասավորության տեղը») դաշտում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) վրա նույնականացման համարի դասավորության բոլոր տեղերի նկարագրությունը, որը բավարար է տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) վրա այն հայտնաբերելու համար.

3) «տրանսպորտային միջոցի նույնականացման համարի կառուցվածքը և բովանդակությունը» («տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի նույնականացման համարի կառուցվածքը և բովանդակությունը») դաշտում՝ նույնականացման համարի պայմանանշանները՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նույնականացման համարը կազմող յուրաքանչյուր պայմանանշանի (պայմանանշանների համակցության) նշանակությունների նշումով:

«Նույնականացման համար» դաշտում տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) գործարանային համարը նշելու դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

4) «շարժիչի համարի դասավորության տեղը» դաշտում՝ շարժիչի համարի դասավորության տեղի նկարագրությունը, որը բավարար է այն հայտնաբերելու համար:

Շարժիչի համարի բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը:

Առանց շարժիչի լրակազմով կցորդների և ամրաշրջանակների համար տվյալ դաշտը չի օգտագործվում.

5) «շարժիչի համարի կառուցվածքը և բովանդակությունը» դաշտում՝ շարժիչի համարի պայմանանշանների կառուցվածքը:

Շարժիչի համարի բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը:

Առանց շարժիչի լրակազմով կցորդների և ամրաշրջանակների համար տվյալ դաշտը չի օգտագործվում.

8. «Տրանսպորտային միջոցի ընդհանուր բնութագրերը» («Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի ընդհանուր բնութագրերը») բաժնում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) ընդհանուր բնութագրերի մասին տեղեկատվությունը մուտքագրվում է լիազորված մարմնի (կազմակերպությունների) կամ պատրաստող կազմակերպության կողմից՝ ՄՄ ՏԿ 018/2011-ի պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթի հիման վրա:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) տիպի հավանության հիման վրա ձևակերպվող էլեկտրոնային անձնագրի «Տրանսպորտային միջոցի ընդհանուր բնութագրերը» («Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի ընդհանուր բնութագրերը») բաժնի դաշտերը լրացվում են՝ համապատասխանաբար տրանսպորտային միջոցի տիպի հավանության թիվ 1 հավելվածում և ամրաշրջանակի տիպի հավանության թիվ 1 հավելվածում նշված տեղեկություններին համապատասխան:

Տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրի հիման վրա էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում էլեկտրոնային անձնագրի «Տրանսպորտային միջոցի ընդհանուր բնութագրերը» բաժնի դաշտերը լրացվում են տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրում նշված տեղեկություններին համապատասխան:

Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում (Կարգի թիվ 3 հավելված) նշվող տեղեկությունների ցանկի 7-րդ կետում նշված տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրում կամ տրանսպորտային միջոցի տիպի հավանության թիվ 1 հավելվածում առանձին դաշտերի բացակայության դեպքում տվյալ դաշտերը չեն օգտագործվում:

Կարգի 20-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրում (Կարգի թիվ 3 հավելված) նշվող տեղեկությունների ցանկի 7-րդ կետի դաշտերը ձևակերպվում են՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրի հիման վրա էլեկտրոնային անձնագրի ձևակերպման համար սույն Կանոններով նախատեսված ծավալով:

9. «Տրանսպորտային միջոցի ընդհանուր տեսքը» («Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի ընդհանուր տեսքը») բաժնում բերվում է տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) գծագիրը պրոյեկցիաներով՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) տիպի հավանությանը համապատասխան:

Առանձին տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում տվյալ դաշտում բերվում են տրանսպորտային միջոցի նկարներն առջևից, կողքից (երկու կողմից), հետևից:

10. «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնում նշվում են (առկայության դեպքում)՝

1) լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ այն տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) տիպի հավանության մասին գրառում կատարելու ամսաթիվը և գրանցման համարը, որի հիման վրա ձևակերպված է տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագիրը. տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) տիպի հավանության հիման վրա տրամադրած՝ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրի հիման վրա տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում:

Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

2) լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ անդամ պետությունների տարածքով տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) տեղաշարժվելու համար հատուկ թույլտվության ձևակերպման անհրաժեշտության մասին.

3) պատրաստող կազմակերպության կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ առանց սահմանափակումների կամ սռնու զանգվածների և եզրաչափքերի նորմատիվների գերազանցման պատճառով սահմանափակումներով ընդհանուր օգտագործման ճանապարհներին օգտագործման առկա հնարավորության մասին.

4) պատրաստող կազմակերպության կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներին ամրաշրջանակի օգտագործման հնարավորության առկա սահմանափակումների մասին (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում).

5) պատրաստող կազմակերպության կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ տրանսպորտային միջոցը որպես երթուղային տրանսպորտային միջոց օգտագործելու հնարավորության մասին.

6) պատրաստող կազմակերպության կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ երաշխիքային պարտավորությունների կատարման մասին (առկայության դեպքում)՝ փոխարինված համարային ագրեգատների մասին տեղեկությունների նշումով.

7) պատրաստող կազմակերպության կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ այլ տեղեկատվություն (առկայության դեպքում):

11. «Վարչական տեղեկատվություն» բաժնում նշվում են՝

1) «արտոնյալ ռեժիմի կիրառմամբ տրանսպորտային միջոցի արտադրության մասին տեղեկություններ» («արտոնյալ ռեժիմի կիրառմամբ տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի արտադրության մասին տեղեկություններ») դաշտում՝ «տրանսպորտային միջոցի մոդելն արտադրվել է արտոնյալ ռեժիմով» գրառումը՝ արտոնյալ ռեժիմի նշումով (արտոնյալ ռեժիմի կիրառմամբ տրանսպորտայի միջոցի (ամրաշրջանակի) պատրաստման դեպքում):

Այն դեպքում, եթե Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մարմինների կողմից ընդունված որոշումների իրագործման նպատակներով անդամ պետությունների օրենսդրությամբ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) նկատմամբ սահմանված են սահմանափակումներ, տվյալ դաշտում նշվում են համապատասխան սահմանափակումները:

Առանց արտոնյալ ռեժիմի կիրառման տրանսպորտային միջոց (ամրաշրջանակ) պատրաստելու դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

2) «արբանյակային նավագնացության սարքի նույնականացման համարի մասին տեղեկություններ» դաշտում՝ ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավագնացության սարքի նույնականացման համարը կամ ԳԼՈՆԱՍՍ՝ այլ համընդհանուր նավագնացական արբանյակային համակարգերի հետ համատեղ:

Տեղեկատվության բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառում.

3) «վարորդի կողմից երթևեկության, աշխատանքի և հանգստի ռեժիմը պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու տեխնիկական միջոցի նույնականացման համարի մասին տեղեկություններ» դաշտում՝ վարորդի կողմից երթևեկության, աշխատանքի և հանգստի ռեժիմը պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու տեխնիկական միջոցի (պտուտագրիչի) նույնականացման համարի մասին տեղեկություններ:

Վարորդի կողմից երթևեկության, աշխատանքի և հանգստի ռեժիմը պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու տեխնիկական միջոցի (պտուտագրչի) բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

4) «էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքերի մասին տեղեկություններ» դաշտում՝ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքը:

Տվյալ դաշտն օգտագործվում է այն դեպքում, երբ էլեկտրոնային անձնագրի եզակի համարի 6-րդ նշանում նշվում է էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքի ծածկագիրը՝ 4.

5) «տրանսպորտային միջոցի արտահանման երկիր» («տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի արտահանման երկիր») դաշտում՝ երկիր, որի տարածքից արտահանվել է տրանսպորտային միջոցը (ամրաշրջանակը):

Միության տարածքում տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) արտադրության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

6) «տրանսպորտային միջոցի ծագման (պատրաստման) երկիր» («տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի ծագման (պատրաստման) երկիր») դաշտում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) ծագման (պատրաստման) երկրի անվանումը, որը որոշվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան.

7) «մաքսային մուտքի օրդերի սերիան, համարը, մաքսային հայտարարագրի համարը» դաշտում՝ տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) համար ձևակերպված՝ մաքսային մուտքի օրդերի սերիան և համարը կամ մաքսային հայտարարագրի համարը:

Տեղեկությունների բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը:

Միության տարածքում տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) արտադրման (պատրաստման) դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

8) «օգտահանման վճարի վճարման մասին տեղեկություններ» դաշտում՝ «օգտահանման վճարը վճարված է գրառումը: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն (անդամ պետության անվանումը, որի տարածքում իրականացվել է տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ օգտահանման կամ այլ համանման վճարի վճարումը)» (եթե օգտահանման վճարի գանձումը նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ) կամ «օգտահանման վճարը չի վճարվում: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն (անդամ պետության անվանումը)» (եթե անդամ պետության օրենսդրությամբ օգտահանման կամ այլ համանման վճարի գանձումը նախատեսված չէ).

9) «մաքսային սահմանափակումներ» դաշտում՝ հայտագրված մաքսային ընթացակարգի պայմաններին համապատասխան կամ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝ մաքսային ընթացակարգերով ձևակերպմանը ոչ ենթակա ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված պայմաններին համապատասխան՝ տրանսպորտային միջոցների (ամրաշրջանակների) օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները:

Նշված սահմանափակումների բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում են» գրառումը:

Միության տարածքում տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) արտադրման (պատրաստման) դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

10) «էլեկտրոնային անձնագիրը ձևակերպած կազմակերպության (մարմնի) անվանումը» դաշտում՝ էլեկտրոնային անձնագիրը ձևակերպած՝ լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության լրիվ անվանումը.

11) «էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ամսաթիվը» դաշտում՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերում էլեկտրոնային անձնագրին «գործող» կարգավիճակի տրման ամսաթիվը:

12) «Պատրաստողի տեղեկատվությունը» բաժնում պատրաստող կազմակերպության կողմից նշվում են տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) բազային սարքավորման մասին տեղեկություններ, ինչպես նաև տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն:

13. «Տեղեկություններ տրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին» բաժնում՝ տրանսպորտային միջոցների պետական գրանցումն իրականացնող մարմինների կողմից (այսուհետ՝ գրանցման մարմիններ) ներկայացվող տեղեկությունների հիման վրա նշվում են՝

1) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, որում իրականացվել են գրանցման գործողությունները» դաշտում՝ այն անդամ պետության անվանումը, որում իրականացվել են գրանցման գործողությունները.

2) «սեփականատիրոջ (տիրապետողի) տեսակը» դաշտում՝ սեփականատիրոջ (տիրապետողի) տեսակը՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

3) «գրանցման գործողություն» դաշտում՝ տրանսպորտային միջոցի համար կատարված գրանցման գործողության անվանումը.

4) «գրանցման գործողության ամսաթիվը» դաշտում՝ տրանսպորտային միջոցի համար գրանցման գործողությունը կատարելու ամսաթիվը.

5) «սեփականատիրոջ (տիրապետողի) գտնվելու տարածաշրջանը» դաշտում՝ այն անդամ պետության տարածաշրջանի անվանումը, որի տարածքում գրանցված է սեփականատերը (տիրապետողը):

Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագիրը ձևակերպելու դեպքում տվյալ բաժինը չի օգտագործվում:

14. «Տեղեկություններ կատարված փոփոխությունների մասին» բաժնում նշվում է տրանսպորտային միջոցի կառուցվածքում կատարված և տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում արտացոլված փոփոխությունների մասին տեղեկատվությունը՝

1) «տրանսպորտային միջոցի տիպի, նշանակության փոփոխություններ» դաշտում՝ տրանսպորտային միջոցի նոր տիպը, նոր նշանակությունը.

2) «բնութագրեր, որոնց նշանակությունները նշվում են տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում» դաշտում՝ նոր բնութագրեր, որոնց նշանակությունները նշվում են տրանսպորտային միջոցի գրանցման փաստաթղթերում․

3) «տրանսպորտային միջոցի՝ դրա կառուցվածքում կատարված փոփոխությունների հետ միասին անվտանգության պահանջներին համապատասխանության մասին վկայականի համարը» դաշտում՝ տրանսպորտային միջոցի՝ դրա կառուցվածքում կատարված փոփոխությունների հետ միասին անվտանգության պահանջներին համապատասխանության մասին վկայականի համարը:

Տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագիրը ձևակերպելու դեպքում տվյալ բաժինը չի օգտագործվում:

15. Նախքան էլեկտրոնային անձնագրերի կիրառման սկիզբը՝ շրջանառության մեջ բաց թողնված տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) էլեկտրոնային անձնագրերը ձևակերպվում են լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ գրանցման կամ նույնականացման փաստաթղթերում պարունակվող տվյալների հիման վրա, ինչպես նաև տեղեկատու նյութերի և լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անցկացվող տեսազննման արդյունքների հիման վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 8

Տրանսպորտային միջոցների

էլեկտրոնային անձնագրերի

(տրանսպորտային միջոցների

ամրաշրջանակների էլեկտրոնային

անձնագրերի) և ինքնագնաց

մեքենաների ու տեխնիկայի

այլ տեսակների էլեկտրոնային

անձնագրերի համակարգերի

գործելու կարգի

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպման

 

1. Ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպումը (այսուհետ՝ համապատասխանաբար էլեկտրոնային անձնագիր, մեքենա) իրականացվում է էլեկտրոնային անձնագրերի համակարգերում՝ դրա բաժինները և դաշտերը լրացնելով:

2. Էլեկտրոնային անձնագրերը լրացնելու համար հասանելիության ստացումն իրականացվում է տարբեր ռեժիմներով՝ կախված տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպում իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ ու տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրում ընդգրկված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմնի (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ ու տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպության (այսուհետ՝ համապատասխանաբար անդամ պետություն, Միության լիազորված մարմին (կազմակերպություն), պատրաստող կազմակերպություն) կողմից ընտրված և հաստատված լիազորություններից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ (ՄՄ ՏԿ 031/2012) Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 031/2012), Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված՝ (ՄՄ ՏԿ 010/2011) Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 010/2011) կամ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին մեքենայի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերում պարունակվող տեղեկություններից։

3. «Էլեկտրոնային անձնագրի տեսակը» բաժնում լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության կողմից կատարվում է «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագիր» գրառումը:

4. «Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագրի համարը» բաժնում նշվում է՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 20 թվականի թիվ որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգի (այսուհետ՝ Կարգ) 17-րդ կետին համապատասխան՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգերում ավտոմատ կերպով ձևավորված՝ մեքենայի էլեկտրոնային անձնագրի եզակի համարը:

5. «Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագրի կարգավիճակը» բաժնում նշվում է էլեկտրոնային անձնագրի հետևյալ կարգավիճակներից մեկը՝

«անավարտ»,

«գործող»,

«ուժը կորցրած»,

«մարված»,

«օգտահանված ինքնագնաց մեքենա (տեխնիկայի այլ տեսակ)»:

6. «Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) նույնականացման հատկանիշները» բաժնում՝

1) «նույնականացման համար» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված՝ մեքենայի հերթական արտադրական համարը, իսկ այն դեպքում, եթե մականշվածքին համապատասխան՝ մեքենայի վրա զետեղված է (VIN) նույնականացման համարը կամ (PIN) նույնականացման համարը, ապա նշվում է մեքենային տրված համապատասխան պայմանանշանը: Սերիական արտադրվող տրակտորների կամ այլ մեքենաների բազայի վրա մեքենայի թողարկման դեպքում՝ դրանց անվանման փոփոխմամբ, տվյալ դաշտում «/» բաժանիչ նշանով նշվում են պատրաստող կազմակերպության կողմից տրված՝ մեքենայի արտադրական համարը և բազային տրակտորի կամ այլ մեքենայի արտադրական համարը (մեքենայի վրա կամ մակնշված ցուցանակի վրա մեքենայի բազային համարը պահպանելու պայմանով).

2) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) նշանակությամբ որոշվող անվանումը» դաշտում՝ մեքենայի բնութագիրը, որը որոշվում է դրա կառուցվածքային առանձնահատկություններով և նշանակությամբ.

3) «կատեգորիան՝ Ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպման կանոններին համապատասխան (Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգի թիվ 8 հավելված)» դաշտում՝ նշվում է մեքենայի կատեգորիան, որը որոշվում է հետևյալ պարամետրերին համապատասխան՝

«А» կատեգորիա՝ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներով երթևեկելու համար չնախատեսված կամ 50 կմ/ժամ և պակաս առավելագույն կառուցվածքային արագություն ունեցող ավտոմոտոտրանսպորտային միջոցներ՝

I՝ արտաճանապարհային մոտոտրանսպորտային միջոցներ.

II՝ արտաճանապարհային ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն թույլատրված զանգվածը չի գերազանցում 3 500 կգ-ը և որոնց նստատեղերի քանակը՝ վարորդի տեղից բացի, 8-ը չի գերազանցում.

III՝ արտաճանապարհային ավտոտրանսպորտային միջոցներ, որոնց առավելագույն թույլատրված զանգվածը չի գերազանցում 3 500 կգ-ը (բացառությամբ «А IV» կատեգորիային վերաբերողների).

IV՝ ուղևորների փոխադրման համար նախատեսված և վարորդի տեղից բացի 8-ից ավելի նստատեղեր ունեցող արտաճանապարհային ավտոտրանսպորտային միջոցներ.

«В» կատեգորիա՝ թրթուրավոր և անվավոր մեքենաներ՝ մինչև 25,7 կՎտ հզորությամբ շարժիչով.

«С» կատեգորիա՝ անվավոր մեքենաներ՝ 25,7-ից մինչև 110,3 կՎտ հզորությամբ շարժիչով.

«D» կատեգորիա՝ անվավոր մեքենաներ՝ 110,3 կՎտ-ից բարձր հզորությամբ շարժիչով.

«Е» կատեգորիա՝ թրթուրավոր մեքենաներ՝ 25,7 կՎտ-ից բարձր հզորությամբ շարժիչով.

«F» կատեգորիա՝ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաներ:

Կցորդների համար տվյալ դաշտում նշվում է մեքենայի կատեգորիան, որի հետ միացքավորվում է կցորդը.

4) «շարժիչի (շարժիչների) համարը»՝ դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված շարժիչի (շարժիչների) համարը: Այն դեպքում, եթե մեքենայի կառուցվածքում կան մի քանի շարժիչներ, դրանց համարները նշվում են «/» բաժանիչ նշանով:

Կցորդների վերաբերյալ տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառում.

5) «թափքի (խցիկի, կցորդի, շրջանակի) համարը» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված և զետեղված՝ թափքի (խցիկի, այդ թվում՝ օպերատորի խցիկի, կցորդի, շրջանակի) նույնականացման համարը.

6) «փոխանցման տուփի համարը» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված և զետեղված՝ մեքենայի փոխանցման տուփի նույնականացման համարը.

7) «հիմնական տանող կամրջակի համարը» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված և զետեղված՝ մեքենայի հիմնական տանող կամրջակի նույնականացման համարը:

Մեքենայի կառուցվածքում մի քանի տանող կամրջակների կիրառման դեպքում նույնականացման համարները նշվում են «/» բաժանիչ նշանով.

8) «շարժասարքի տիպը» դաշտում՝ մեքենայի կառուցվածքում կիրառված շարժասարքի տեսակը՝ անվավոր, թրթուրավոր, կիսաթրթուրավոր, գրտնակավոր, դահուկաթրթուրավոր, սահնակավոր և այլն.

9) «թափքի (խցիկի) գույնը» դաշտում՝ մեքենայի թափքի (խցիկի) արտաքին մակերեսների վրա զետեղված հետևյալ հիմնական գույներից մեկը՝ սպիտակ, դեղին, շագանակագույն, կարմիր, նարնջագույն, մանուշակագույն, կապույտ, կանաչ, սև, մոխրագույն:

Հիմնական գույնի հետ մեկտեղ թույլատրվում է լրացուցիչ նշել գույնի երանգը կամ գույնը՝ պատրաստող կազմակերպության մասնագրին համապատասխան:

Մեքենայի թափքի (խցիկի, կցորդի) արտաքին մակերեսներին մի քանի գույների զետեղման դեպքում տվյալ դաշտում կատարվում է «համակցված» կամ «բազմագույն» գրառումը (նշելով 3 հիմնական գույների անվանումներից ոչ ավելի).

10) «պատրաստման ամիս և տարի» դաշտում՝ մեքենայի պատրաստման ամիսը և տարին:

Սերիական արտադրվող տրակտորների և այլ մեքենաների բազայի վրա մեքենայի թողարկման դեպքում՝ դրանց անվանման փոփոխմամբ տվյալ դաշտում նշվում են բազային տրակտորի կամ այլ մեքենայի թողարկման ամիսն ու տարին:

7. «Տեղեկություններ ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) մասին» բաժնում նշվում են՝

1) «անվտանգության պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ» դաշտում նշվում է՝

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ նախատեսված՝ տրված համապատասխանության հավաստագրերի և գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում ՄՄ ՏԿ 031/2012 կամ ՄՄ ՏԿ 010/2011-ի պահանջներին մեքենայի համապատասխանության հավաստագրի կամ համապատասխանության մասին հայտարարագրի վերաբերյալ գրառում կատարելու ամսաթիվը և գրանցման համարը, ինչպես նաև Մաքսային միության հավաստագրման մարմինների և փորձարարական լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ընդգրկված՝ համապատասխանության հայտարարագիրը տրամադրած հավաստագրման մարմնի անվանումը, կամ նշված Միասնական ռեեստրում ընդգրկված՝ համապատասխանության մասին հայտարարագիրը գրանցած հավաստագրման մարմնի անվանումը, կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 76 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության մասին հայտարարագրերի գրանցման մասին կարգի համաձայն՝ համապատասխանության մասին հայտարարագրերի գրանցման համար լիազորված անդամ պետության մարմնի անվանումը, կամ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին՝ ՄՄ ՏԿ 031/2012-ի կամ ՄՄ ՏԿ 010/2011-ի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող մեքենայի վերաբերյալ՝ նախքան համապատասխանաբար ՄՄ ՏԿ 031/2012-ն կամ ՄՄ ՏԿ 010/2011-ն ուժի մեջ մտնելու օրը տրված փաստաթղթի տրամադրման համարը և ամսաթիվը, ինչպես նաև համապատասխանության գնահատման մասին նման փաստաթուղթ տրամադրած (գրանցած) մարմնի (կազմակերպության) անվանումը.

կամ տրանսպորտային միջոցի տիպի հավանության (ամրաշրջանակի տիպի հավանության) կամ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 225 որոշմամբ նախատեսված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին համապատասխանությունը հաստատող փաստաթղթի չեղարկման մասին գրանցված ծանուցումների և տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրերի, տրանսպորտային միջոցի տիպի հավանությունների, ամրաշրջանակի տիպի հավանությունների միասնական ռեեստրում տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագրի, տրանսպորտային միջոցի տիպի հավանության (ամրաշրջանակի տիպի հավանության) մասին գրառում կատարելու ամսաթիվը և գրանցման համարը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի տիպի հավանությունը (ամրաշրջանակի տիպի հավանությունը) ձևակերպած հավաստագրման մարմնի կամ տրանսպորտային միջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայագիրը ձևակերպած փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումը, կամ ՄՄ ՏԿ 018/2011-ի տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) համար տրված՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի՝ նախքան ՄՄ ՏԿ 018/2011-ն ուժի մեջ մտնելու օրը ձևակերպման համարը և ամսաթիվը, ինչպես նաև նման փաստաթուղթ ձևակերպած մարմնի (կազմակերպության) անվանումը:

Կարգի 21-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը և նշվում են նշված հանգամանքները հաստատող փաստաթղթի վավերապայմանները.

2) «մակնիշ» դաշտում ՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված մեքենայի մակնիշը:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) մակնիշի բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

3) «առևտրային անվանում» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված մեքենայի առևտրային անվանումը:

Տրանսպորտային միջոցի (ամրաշրջանակի) մակնիշի բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

4) «տիպ» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տրված մեքենայի տիպը.

5) «ամրաշրջանակ» դաշտում՝

«տրանսպորտային միջոցի բազային ամրաշրջանակի մակնիշը, մոդելը և տիպը, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարը և ամսաթիվը» դաշտում՝ վերջնական մեքենայի արտադրության ժամանակ որպես բազային օգտագործվող ամրաշրջանակի մակնիշը, մոդելը (առկայության դեպքում) և տիպը, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) (առկայության դեպքում) ձևակերպման համարը և ամսաթիվը: Տվյալ դաշտը լրացվում է այլ պատրաստող կազմակերպության ամրաշրջանակի բազայի վրա մեքենայի պատրաստման դեպքում:

Տրանսպորտային միջոցի բազայի վրա մեքենայի պատրաստման դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

«բազային տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը և տիպը, տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարը և ամսաթիվը» դաշտում՝ վերջնական տրանսպորտային միջոցի արտադրության ժամանակ որպես բազային օգտագործվող տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը (առկայության դեպքում) և տիպը, տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի) (առկայության դեպքում) տրամադրման համարը և ամսաթիվը: Տվյալ դաշտը լրացվում է այլ պատրաստող կազմակերպության տրանսպորտային միջոցի բազայի վրա մեքենայի պատրաստման դեպքում:

Ամրաշրջանակի բազայի վրա վերջնական մեքենայի պատրաստման դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

«բազային ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) մակնիշը, մոդելը, ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) անձնագրի (ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագրի) ձևակերպման համարը և ամսաթիվը» դաշտում՝ վերջնական տրանսպորտային միջոցի արտադրության ժամանակ որպես բազային օգտագործվող՝ այլ պատրաստողի մեքենայի մակնիշը և մոդելը (առկայության դեպքում),մեքենայի անձնագրի (մեքենայի էլեկտրոնային անձնագրի) (առկայության դեպքում) տրամադրման համարը և ամսաթիվը: Տվյալ դաշտը լրացվում է այլ պատրաստող կազմակերպության մեքենայի բազայի վրա մեքենայի պատրաստման դեպքում:

6) «մոդիֆիկացիա» դաշտում՝ մեքենայի մոդիֆիկացիան.

7) «կատեգորիան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 60 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 031/2012) տեխնիկական կանոնակարգին, Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 823 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 010/2011 ) տեխնիկական կանոնակարգին կամ Մաքսային միության հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգին, կամ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգին համապատասխան» դաշտում՝ տրակտորների և դրանց կցորդների կատեգորիան՝ ՄՄ ՏԿ 031/2012-ին, ՄՄ ՏԿ 018/2011-ին համապատասխան ըստ կատեգորիաների և տիպերի՝ տրակտորների և դրանց կցորդների դասակարգման համաձայն կամ ՄՄ ՏԿ 010/2011-ի շրջանակներում (առկայության դեպքում) տեխնիկայի տարբեր տեսակների համար ստանդարտներում սահմանված դասակարգմանը համապատասխան: Տվյալ դաշտը լրացվում է ՄՄ ՏԿ 031/2012-ում, ՄՄ ՏԿ 018/2011-ում կամ ՄՄ ՏԿ 010/2011-ի շրջանակներում տեխնիկայի տարբեր տեսակների համար ստանդարտներում նշված կատեգորիաներից որևէ մեկին մեքենայի համապատասխանության դեպքում.

8) «պատրաստողը և նրա հասցեն» դաշտում՝ պատրաստող կազմակերպության լրիվ անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն), փաստացի հասցեն (իրավաբանական անձի համար) կամ բնակության վայրը՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար:

Այն դեպքում, եթե պատրաստողն անդրազգային ընկերություն է, որն ունի մի քանի հավաքման գործարաններ՝ այդ թվում նաև տարբեր երկրներում գտնվող, նշվում է համապատասխանությունը գնահատելիս որպես պատրաստող հայտարարված կազմակերպության անվանումը, դրա գտնվելու վայրը (իրավաբանական անձի հասցեն) և փաստացի հասցեն:

8. «Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) մականշվածքի նկարագրությունը» բաժնում նշվում են՝

1) «պատրաստողի ցուցանակի դասավորության տեղը» դաշտում՝ մեքենայի վրա՝ պատրաստող կազմակերպության ցուցանակի դասավորության տեղի նկարագրությունը, որը բավարար է այն հայտնաբերելու համար.

2) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) նույնականացման համարի դասավորության տեղը» դաշտում՝ մեքենայի վրա՝ մեքենայի նույնականացման (գործարանային) համարի դասավորության տեղի նկարագրությունը, որը բավարար է՝ այն հայտնաբերելու համար.

3) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) նույնականացման համարի կառուցվածքը և բովանդակությունը» դաշտում՝ մեքենայի նույնականացման համարի պայմանանշանները՝ յուրաքանչյուր պայմանանշանի (պայմանանշանների համակցությունների) նշանակության նշումով.

4) «շարժիչի համարի դասավորության տեղը» դաշտում՝ մեքենայի շարժիչի վրա դրա համարի դասավորության տեղի նկարագրությունը, որը բավարար է այն հայտնաբերելու համար:

Շարժիչի համարի բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

5) «շարժիչի համարի կառուցվածքը և բովանդակությունը» դաշտում՝ մեքենայի շարժիչի համարի պայմանանշանների կառուցվածքը:

Շարժիչի համարի բացակայության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում:

9. «Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) ընդհանուր բնութագրերը» բաժնում՝ շարժասարքի տեսակից կախված՝ նշվում են՝

1) «սռնիների/անիվների քանակը» դաշտում՝ մեքենայի սռնիների և անիվների ընդհանուր քանակը:

Տվյալ դաշտում լրացուցիչ նշվում են՝

երկտակ դողերով անիվների (առկայության դեպքում) քանակը և դասավորությունը;

կառավարվող սռնիների քանակը և դասավորությունը.

տանող սռնիներ (քանակը, դասավորությունը և հաղորդակը).

արգելակային սռնիներ (քանակը և դասավորությունը):

Թրթուրավոր շարժասարքով մեքենաների համար տվյալ դաշտը չի օգտագործվում.

2) «լրակազմման սխեմա» դաշտում՝ մեքենայի լրակազմման սխեման՝ խցիկի (խցիկը շարժիչի վրա, ծածկոցային, վագոնային և այլն), շրջանակի կառուցվածքի (բլոկային շրջանակ, առանցքային տիպի, երկայնահեծան, հոդակապավոր և այլն) դասավորության նշումով:

Տվյալ դաշտը լրացվում է տիպի հավանության ձևով ՄՄ ՏԿ 018/2011-ի պահանջներին համապատասխանության գնահատումն անցած տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) բազայի վրա մեքենան պատրաստելու դեպքում: Տվյալ դաշտը թույլատրվում է լրացնել պատրաստող կազմակերպության հայեցողությամբ՝ այն մեքենաների համար, որոնք արտադրվել են պատրաստող կազմակերպությունների կողմից ոչ տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) բազայի վրա.

3) «շարժաբեր շարժիչի (շարժիչների) դիրքը և տեղաբաշխումը» դաշտում՝ շարժաբեր շարժիչի դիրքը և տեղաբաշխումը (առջևի, հետևի, երկայնական, լայնական և այլն):

Մեքենայի կառուցվածքում երկու և ավելի շարժաբեր շարժիչների առկայության դեպքում «/» բաժանիչ նշանով նշվում են դրանցից յուրաքանչյուրի դիրքը և տեղաբաշխումը.

4) «թափքի տիպը/դռների քանակը» դաշտում՝ թափքի տիպը՝ կախված կառուցվածքից (փակ, բաց կամ բեռնաուղևորատար) և մեքենայի դռների քանակը:

Տվյալ դաշտն օգտագործվում է ուղևորների տեղափոխման համար նախատեսված մեքենայի համար:

Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում.

5) «ղեկանիվի դիրքը» դաշտում՝ մեքենայի ղեկանիվի (ղեկային կառավարման միջոցների) դիրքը երկայնական առանցքի նկատմամբ (աջ, ձախ կամ մեջտեղում).

6) «օպերատորի դարձափոխային տեղի առկայության մասին տեղեկություններ» դաշտում՝ կատարվում է «այո» կամ «ոչ» գրառումը՝ կախված մեքենայի կառուցվածքում օպերատորի դարձափոխային տեղի առկայությունից (բացակայությունից).

7) «բեռնման տարածության կառուցվածքը» դաշտում՝ մեքենայի բեռնման տարածության կառուցվածքը (առկայության դեպքում):

Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանբ նախատեսված դեպքում.

8) «ուղևորատարողություն» դաշտում՝ ուղևորատարողությունը՝ թույլատրված առավելագույն զանգվածի դեպքում:

Տվյալ դաշտն օգտագործվում է ուղևորների տեղափոխման համար նախատեսված մեքենայի համար:

Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանբ նախատեսված դեպքում.

9) «եզրաչափերը տրանսպորտային դիրքում» դաշտում՝ տրանսպորտային դիրքում մեքենայի երկարությունը, լայնությունը և բարձրությունը (մմ).

10) «բազա» դաշտում՝ թրթուրավոր մեքենայի բազան կամ անվավոր մեքենայի բազան (մմ):

Թրթուրավոր մեքենայի բազա՝ թրթուրավոր շարժասարքերի տանող և ուղղորդող անվի սռնիների միջև տարածությունն է, անվավոր տրակտորի համար՝ առջևի և հետևի անիվների սռնիների միջև տարածությունն է: Երկտակ հետևի կամրջակի դեպքում հետևի անիվների կենտրոնը որոշվում է այդ կամրջակի անիվների սռնիների միջև մեջտեղով անցնող գծով.

11) «անվամեջ» դաշտում՝ անվամեջի չափսի (մմ) յուրաքանչյուր նշանակությունը յուրաքանչյուր սռնու փոփոխվող անվամեջով մեքենաների համար (չափվում է մեկտակ կամ երկտակ անիվների միջին հարթությունների միջև):

Անվամեջի մշտական նշանակությամբ մեքենաների համար տվյալ դաշտը լրացվում է յուրաքանչյուր սռնու համար անվամեջի չափսի նշանակությամբ:

Որպես թրթուրավոր տրակտորի անվամեջի չափս ընդունվում է տանող անիվների ատամիկների մեջտեղով անցնող երկու հարթությունների միջև տարածությունը.

12) «ճանապարհային գետնահեռություն» դաշտում՝ մեքենայի ճանապարհային գետնահեռությունը (մմ) (առկայության դեպքում).

13) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) լրակազմված (շահագործական) զանգված» դաշտում ՝ աշխատանքային վիճակում մեքենայի զանգվածը (կգ)՝ ներառյալ շրջման դեպքում պաշտպանիչ սարքը, հովացնող հեղուկը, քսանյութերը, վառելիքը (անվանական տարողության 90 %-ից ոչ պակաս լցավորված բաք), գործիքները և օպերատորին.

14) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգված» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից սահմանված՝ մեքենայի առավելագույն զանգվածը (կգ).

15) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) յուրաքանչյուր սռնուն՝ սկսած առջևի սռնուց ընկնող տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը» դաշտում՝ հենման մակերևույթին՝ սռնու (սռնիների խմբի) կողմից փոխանցվող առավելագույն թույլատրելի ստատիկական ուղղահայաց բեռնվածքին համապատասխանող զանգվածը (կգ), որը պայմանավորված է սռնու (սռնիների խմբի) և տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) կառուցվածքով և սահմանված է այն պատրաստող կազմակերպության կողմից.

16) «Կցաքարշակային սարքվածքի կցակետում տեխնիկապես թույլատրելի ստատիկական ուղղաձիգ բեռնվածք» դաշտում՝ կցաքարշակային սարքվածքի կցակետում տեխնիկապես թույլատրելի ստատիկական ուղղաձիգ բեռնվածքը (կգ):

Կցաքարշակային սարքվածքի բացակայության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

17) «օգտակար բեռնվածք» դաշտում՝ մեքենայի օգտակար բեռնվածքը (կգ).

18) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) և կցորդի տեխնիկապես թույլատրելի ընդհանուր զանգված» դաշտում՝ մեքենայի և կցորդի տեխնիկապես թույլատրելի ընդհանուր զանգվածը (կգ):

Այն դեպքում, եթե մեքենայի կառուցվածքով կցորդի քարշակումը նախատեսված չէ, դաշտում կատարվում է «քարշակումը նախատեսված չէ» գրառում.

19) «տեխնիկապես թույլատրելի քարշակվող զանգված» դաշտում՝ մեքենայի տեխնիկապես թույլատրելի քարշակվող զանգվածը (կգ):

Այն դեպքում, եթե մեքենայի կառուցվածքով կցորդի քարշակումը նախատեսված չէ, դաշտում կատարվում է «քարշակումը նախատեսված չէ» գրառումը.

20) «հիբրիդային ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) նկարագրությունը» դաշտում՝ հիբրիդային մեքենայի կառուցվածքի նկարագրությունը՝ նախատեսված են (նախատեսված չեն) լիալիցքավորումը արտաքին աղբյուրից, աշխատանքի ռեժիմները (ներքին այրման շարժիչը, էլեկտրական շարժիչը կամ համատեղված շարժիչը), աշխատանքի ռեժիմի համառոտ նկարագրությունը:

Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

Հիբրիդային շարժաբերի բացակայության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

21) «ներքին այրման շարժիչ (մակնիշը, տիպը)» դաշտում՝ մակնիշը, պատրաստողի կողմից սահմանված առևտրային անվանումը, տիպը (ներքին այրման շարժիչ, մեքենայի կառուցվածքում կիրառված էլեկտրական շարժիչ), շարժիչի քանակը և աշխատանքի սկզբունքը (հարկադրական այրում, բոցավառում սեղմումով, անմիջական ներցայտ, ներցայտ նախախցի մեջ, երկտակտ շարժիչ, քառատակտ շարժիչ).

«գլանների քանակը և դասավորությունը» դաշտում՝ գլանների քանակը և դասավորությունը (շարքով, V-աձև).

«գլանների աշխատանքային ծավալ» դաշտում՝ ներքին այրման շարժիչի գլանների աշխատանքային ծավալը (սմ3).

«առավելագույն հզորություն» դաշտում՝ ներքին այրման շարժիչի անվանական հզորությունը (կՎտ)՝ նշելով մեկ րոպեում շարժիչի պտույտների քանակը, որոնց դեպքում ապահովվում է առավելագույն հզորությունը.

«առավելագույն պտտող մոմենտը» դաշտում՝ ներքին այրման շարժիչի կողմից զարգացվող առավելագույն պտտող մոմենտը (НՆմ)՝ նշելով մեկ րոպեում շարժիչի պտույտների քանակը, որոնց դեպքում ապահովվում է առավելագույն պտտող մոմենտը.

22) «վառելիք» դաշտում՝ վառելիքի հիմնական տեսակը (դիզելային, բենզին, հեղուկացված նավթային գազ և այլն) կամ վառելիքի յուրաքանչյուր տեսակը՝ «/» բաժանիչ նշանով բազմավառելիքային շարժիչների համար.

23) «սնուցման համակարգ (տիպ)» դաշտում՝ մեքենայի շարժիչի սնուցման համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները (տիպը):

Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

24) «կառավարման բլոկ (մականշվածք)» դաշտում՝ մեքենայի շարժիչի կառավարման բլոկի մականշվածքը.

25) «վառքի համակարգ (տիպ)» դաշտում՝ մեքենայի շարժիչի վառքի համակարգի տիպը.

26) «բանած գազերի արտաթողման և չեզոքացման համակարգ» դաշտում՝ բանած գազերի արտաթողման և չեզոքացման համակարգի համառոտ նկարագրությունը.

27) «էլեկտրամեքենայի էլեկտրաշարժիչ (մակնիշ, տիպ)» դաշտում՝ էլեկտրական շարժիչի մակնիշը և տիպը, համառոտ բնութագիրը (հաստատուն կամ փոփոխական հոսանքի, փոփոխական հոսանքի համար՝ սինքրոն կամ ասինքրոն, փուլերի քանակը):

Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

Տվյալ դաշտն օգտագործվում է էլեկտրական շարժիչով սարքավորված մեքենայի համար, այլ դեպքերում՝ չի օգտագործվում.

«աշխատանքային լարում» դաշտում՝ մեքենայի էլեկտրական շարժիչի աշխատանքային լարումը (Վ).

«30 րոպեանոց առավելագույն հզորությունը» դաշտում՝ հաստատուն հոսանքի (կՎտ) դեպքում էլեկտրական քարշի համակարգի առավելագույն օգտակար հզորությունը, որը քարշի համակարգը կարող է միջինում ապահովել 30 րոպեանոց ժամանակահատվածում.

28) «էներգիայի կուտակման սարք» դաշտում՝ էներգիայի կուտակման սարքի կառուցվածքի համառոտ նկարագրությունը (մարտկոց, խտարար կամ թափանիվ/գեներատոր):

Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

Տվյալ դաշտն օգտագործվում է էլեկտրական շարժաբերով մեքենայի, էլեկտրամոբիլի և հիբրիդային մեքենայի համար, այլ դեպքերում չի օգտագործվում.

«դասավորության տեղը» դաշտում՝ էներգիայի կուտակման սարքի դասավորության տեղը.

«ընթացքի պաշար» դաշտում՝ էլեկտրական շարժաբերով շարժման մեջ դրվող մեքենայի ընթացքի պաշարը (կմ) («Անվավոր տրանսպորտային միջոցների, անվավոր տրանսպորտային միջոցների վրա տեղադրելի և (կամ) օգտագործելի սարքավորումների առարկաների և մասերի համար միատեսակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման և այդ կարգադրագրերի հիման վրա տրվող պաշտոնական հաստատումների փոխադարձ ճանաչման պայմանների մասին» 1958 թվականի մարտի 20-ին Ժնևում կնքված համաձայնագրի հիման վրա ընդունվող՝ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի թիվ 101 կանոնների թիվ 7 հավելվածի համաձայն).

29) «այլ շարժաբեր շարժիչներ կամ շարժիչների համակցություններ» դաշտում՝ մակնիշը, պատրաստողի կողմից սահմանված առևտրային անվանումը և շարժիչի տիպը (ներքին այրման շարժիչ, մեքենայի կառուցվածքում կիրառված էլեկտրական շարժիչ), ինչպես նաև շարժիչների քանակը.

30) «անվանական լարում» դաշտում՝ մեքենայի էլեկտրական համակարգի անվանական լարումը.

31) «փոխհաղորդակ (տիպ, սխեմա)» դաշտում՝ տիպի (մեխանիկական, էլեկտրական, հիդրավլիկ և այլն) և մեքենայի փոխհաղորդակի սխեմայի նկարագրությունը.

32) «էլեկտրամեքենա (մակնիշ, տիպ)» դաշտում՝ փոխհաղորդակում կիրառվող էլեկտրամեքենայի մակնիշը և տիպը, յուրաքանչյուր էլեկտրամեքենայի նկարագրությունը՝ հիմնական գործառույթը (շարժիչը կամ գեներատորը), համառոտ բնութագիրը (հաստատուն կամ փոփոխական հոսանքի, փոփոխական հոսանքի համար՝ սինքրոն կամ ասինքրոն, փուլերի քանակը):

Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

Փոխհաղորդակում էլեկտրամեքենայի բացակայության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

«աշխատանքային լարում» դաշտում՝ էլեկտրամեքենայի աշխատանքային լարումը(Վ).

«30 րոպեանոց առավելագույն հզորություն» դաշտում՝ հաստատուն հոսանքի (կՎտ) դեպքում փոխհաղորդակի էլեկտրաքարշի համակարգի առավելագույն օգտակար հզորությունը, որը քարշի համակարգը կարող է միջինում ապահովել 30 րոպեանոց ժամանակահատվածում.

33) «փոխանցման տուփ (մակնիշ, տիպ)» դաշտում՝ մեքենայի փոխանցման տուփի մակնիշը և տիպը.

«փոխանցումների քանակը» դաշտում՝ «/» բաժանիչ նշանով փոխանցման տուփի՝ առաջ և հետ փոխանցումների քանակը.

«փոխանցիչ թվեր» դաշտում՝ փոխանցման տուփի աստիճանների փոխանցիչ թվերը.

34) «բաշխիչ տուփ (տիպ, մականշվածք)» դաշտում՝ բաշխիչ տուփի տիպը և մականշվածքը.

«փոխանցումների քանակ» դաշտում՝ բաշխիչ տուփի փոխանցումների քանակը.

«փոխանցման թվեր» դաշտում՝ բաշխիչ տուփի աստիճանների փոխանցիչ թվերը.

35) «գլխավոր փոխանցում (տիպ, մականշվածք)» դաշտում՝ գլխավոր փոխանցման տիպը և մականշվածքը.

«փոխանցիչ թիվ» դաշտում՝ գլխավոր փոխանցման փոխանցիչ թիվը.

«միջանկյալ փոխանցման փոխանցիչ թիվ» դաշտում՝ միջանկյալ փոխանցման փոխանցիչ թիվը.

36) «հզորության արտարկման լիսեռ» դաշտում՝ հզորության արտարկման լիսեռի քանակը, տիպը, դասավորությունը, պտտման հաճախությունը և հարաբերակցությունը շարժիչի պտտման հաճախության նկատմամբ.

37) «կախոց» դաշտում՝

«առջևի (նկարագրություն)» դաշտում՝ առջևի կախոցի կառուցվածքի նկարագրությունը.

«հետևի (նկարագրություն)» դաշտում՝ հետևի կախոցի կառուցվածքի նկարագրությունը.

38) «ղեկային կառավարում (նկարագրությունը, դասավորությունը)» դաշտում՝ ղեկային կառավարման նկարագրությունը, տիպը (ձեռքով, ուժեղարարով, ուժային շարժաբերով կամ ծավալային հիդրոշարժաբերով) և դասավորությունը.

39) «արգելակային համակարգեր» դաշտում՝

«աշխատանքային (նկարագրություն)» դաշտում՝ արգելակային համակարգի աշխատանքային կառուցվածքի նկարագրությունը.

«պահեստային (նկարագրություն)» դաշտում՝ պահեստային արգելակային համակարգի կառուցվածքի նկարագրությունը.

«կայանման (նկարագրությունը)» դաշտում՝ կայանման արգելակային համակարգի կառուցվածքի նկարագրությունը.

«օժանդակ (մաշակայուն) (նկարագրությունը)» դաշտում՝ օժանդակ (մաշակայուն) արգելակային համակարգի կառուցվածքի նկարագրությունը.

40) «դողեր» դաշտում՝ բերվում են պատրաստող կազմակերպության կողմից կիրառման համար թույլատրվող դողերի բոլոր տիպերի մասին հետևյալ տեղեկությունները՝

«չափայնություն» դաշտում՝ կիրառվող դողերի չափսերի նշումներ.

«առավելագույն թույլատրելի բեռնվածքի համար կրող ունակության ինդեքսը» դաշտում՝ կիրառվող դողերի առավելագույն թույլատրելի բեռնվածքի համար կրող ունակության ինդեքսը: Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

«արագության կատեգորիա» դաշտում՝ կիրառվող դողերի արագության կատեգորիան: Տվյալ դաշտը լրացվում է սույն կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում:

«տանող անիվների վրա տեղադրվողների առավելագույն չափսերը» դաշտում՝ պատրաստող կազմակերպության կողմից տանող անիվների վրա կիրառման համար թույլատրված դողերի առավելագույն չափսը (առկայության դեպքում).

«արգելակային համակարգով սռնիների վրա տեղադրվողների առավելագույն թույլատրելի չափսերը» դաշտում՝ արգելակային համակարգով սռնիների վրա կիրառվող դողերի՝ առավելագույն թույլատրելի չափսերը (առկայության դեպքում).

41) «առավելագույն արագություն» դաշտում՝ մեքենայի առավելագույն թույլատրված արագությունը (կմ/ժ).

42) «լրացուցիչ բնութագրեր» դաշտում՝ մեքենայի բնութագրերը՝ դրա ֆունկցիոնալ նշանակությանը և հիմնական պարամետրերին համապատասխան՝ ՄՄ ՏԿ 010/2011-ի շրջանակներում տեխնիկայի տարբեր տեսակների համար ստանդարտներին համապատասխան (առկայության դեպքում):

10. «Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) ընդհանուր տեսքը» բաժնում նշվում են մեքենայի ընդհանուր տեսքի պատկերումները:

Լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից էլեկտրոնային անձնագրի ձևակերպման դեպքում տվյալ դաշտում կարող են ներառվել մեքենայի ընդհանուր տեսքի լուսանկարները՝ առջևից, կողքից (երկու կողմերից) և հետևից:

11. «Լրացուցիչ տեղեկատվություն» բաժնում նշվում են երաշխիքային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ինչպես նաև այլ տեղեկատվություն (առկայության դեպքում):

12. «Վարչական տեղեկատվություն» բաժնում նշվում են՝

1) «արտոնյալ ռեժիմի կիրառմամբ ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) արտադրության մասին տեղեկություններ» դաշտում՝ «արտոնյալ ռեժիմով արտադրված ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների մոդելը» (նշելով արտոնյալ ռեժիմը):

Այն դեպքում, եթե Միության մարմինների կողմից ընդունված որոշումների իրագործման նպատակներով անդամ պետությունների օրենսդրության մեջ սահմանված են մեքենայի նկատմամբ գործող սահմանափակումներ, տվյալ դաշտում նշվում են համապատասխան սահմանափակումները:

Առանց արտոնյալ ռեժիմի կիրառման մեքենայի արտադրության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

2) «արբանյակային նավագնացության սարքի նույնականացման համարի մասին տեղեկություններ» դաշտում՝ Գլոբալ նավագնացական արբանյակային համակարգի (այլ գլոբալ նավագնացական արբանյակային համակարգերի հետ համատեղ) արբանյակային նավագնացության սարքի նույնականացման համարը:

Տեղեկությունների բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

3) «արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի նույնականացման համարի մասին տեղեկություններ» դաշտում՝ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքի նույնականացման համարը:

Տեղեկությունների բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը.

4) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքերի մասին տեղեկություններ» դաշտում՝ էլեկտրոնային անձնագրի ձևակերպման հիմքը.

5) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) արտահանման երկիրը» դաշտում՝ երկիր, որի տարածքից արտահանվել է մեքենան:

Միության տարածքում մեքենայի արտադրության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

6) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) ծագման (պատրաստման) երկիրը» դաշտում՝ մեքենայի ծագման երկրի անվանումը, որը որոշվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին համապատասխան.

7) «մաքսային մուտքի օրդերի սերիան, համարը, մաքսային հայտարարագրի համարը» դաշտում՝ մեքենայի համար ձևակերպված մաքսային մուտքի օրդերի սերիան և համարը կամ մաքսային հայտարարագրի համարը:

Տեղեկությունների բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը:

Միության տարածքում մեքենայի արտադրության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

8) «տեղեկություններ օգտահանման տուրքի վճարման մասին» դաշտում՝ «օգտահանման վճարը վճարված է։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն (այն անդամ պետության անվանումը, որի տարածքում իրականացվել է տվյալ պետության օրենսդրությամբ նախատեսված օգտահանման կամ այլ համանման վճարի վճարումը)» (եթե անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է օգտահանման վճարի գանձումը) կամ «օգտահանման վճարը չի վճարվում: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն (անդամ պետության անվանումը)» (եթե անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված չէ օգտահանման կամ այլ համանման վճարի գանձումը).

9) «մաքսային սահմանափակումներ» դաշտում՝ հայտագրված մաքսային ընթացակարգի պայմաններին համապատասխան կամ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան՝ մաքսային ընթացակարգերով չձևակերպվող ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված պայմաններին համապատասխան՝ մեքենան օգտագործելու և (կամ) տիրապետելու սահմանափակումները:

Նշված սահմանափակումների բացակայության դեպքում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում են» գրառումը:

Միության տարածքում մեքենայի արտադրության դեպքում տվյալ դաշտը չի օգտագործվում.

10) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագիրը ձևակերպած կազմակերպության (մարմնի) անվանումը» դաշտում՝ էլեկտրոնային անձնագիրը ձևակերպած կազմակերպության լրիվ անվանումը.

11) «ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպման ամսաթիվը» դաշտում՝ էլեկտրոնային անձնագրերի համակարգում էլեկտրոնային անձնագրին «գործող» կարգավիճակի տրման ամսաթիվը:

13. «Պատրաստողի տեղեկատվությունը» բաժնում պատրաստող կազմակերպության կողմից նշվում են մեքենայի բազային սարքավորման մասին տեղեկություններ, ինչպես նաև մեքենայի մասին այլ լրացուցիչ տեղեկատվություն:

14. «Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) պետական գրանցման մասին տեղեկություններ» բաժնում՝ մեքենաների պետական գրանցումն իրականացնող մարմինների կողմից տրամադրվող տեղեկությունների հիման վրա նշվում են՝

1) «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, որում գրանցման գործողություններ են իրականացվել» դաշտում՝ այն անդամ պետության անվանումը, որում գրանցման գործողություններ են իրականացվել.

2) «սեփականատերի (տիրապետողի) տեսակ» դաշտում՝ սեփականատերի (տիրապետողի) տեսակը՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

3) «գրանցման գործողություն» դաշտում՝ մեքենայի նկատմամբ կատարված գրանցման գործողության անվանումը.

4) «գրանցման գործողության ամսաթիվը» դաշտում՝ մեքենայի նկատմամբ կատարված գրանցման գործողության ամսաթիվը.

5) «սեփականատիրոջ (տիրապետողի) գտնվելու տարածաշրջանը» դաշտում՝ անդամ պետության տարածաշրջանի անվանումը, որի տարածքում գրանցված է սեփականատերը (տիրապետողը):

15. «Ինքնագնաց մեքենայի (տեխնիկայի այլ տեսակի) կառուցվածքում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ» բաժնում նշվում են՝

1) «կառուցվածքում կատարված փոփոխություններ» դաշտում՝ մեքենայի կառուցվածքում կատարված փոփոխությունների նկարագրությունները (տեղադրվող բաղադրամասերի տիպն ու մակնիշը, հավաքակցման եղանակը և այլն), մեքենայի նոր նշանակությունը (մասնագիտացումը).

2) «բնութագրեր» դաշտում՝ մեքենայի բնութագրերը և դրանց նոր նշանակությունները՝ մեքենայի կառուցվածքում կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ էլեկտրոնային անձնագրում նշվածների թվից.

3) «կառուցվածքում փոփոխություններ կատարելու հնարավորության և կարգի մասին եզրակացություն տված անձ» դաշտում՝ մեքենայի կառուցվածքում փոփոխություններ կատարելու հնարավորության և կարգի մասին եզրակացություն տված իրավաբանական անձի անվանումը.

4) «կառուցվածքում փոփոխություններ կատարած անձը» դաշտում՝ մեքենայի կառուցվածքում փոփոխություններ կատարած իրավաբանական անձի անվանումը:

16. Կարգի 21-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում էլեկտրոնային անձնագրերը լրացվում են լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ Կարգի թիվ 2 հավելվածում նշված տեղեկությունների ծավալից ոչ պակաս ծավալով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: