ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2015 թվականի |
թիվ 54 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 283 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» մասին հիմնադրույթի 7-րդ կետին, 43-րդ կետի 2-րդ ենթակետին և 48-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանում հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի ստեղծման, «Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթում փոփոխություններ կատարելու և Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 283 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 19–ի թիվ 54 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 283 որոշման մեջ կատարվող
1. Նշված Որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթի 2-րդ կետում՝
ա) երկրորդ պարբերությունը «ստորաբաժանումների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև անդամ պետությունների գործարար համայնքների կողմից» բառերով,
բ) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն գործադիր իշխանության մարմինների ցանկում, որոնց լիազորված ներկայացուցիչները ներառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկիչ մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում՝
ա) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ I բաժին.
«I. Հայաստանի Հանրապետությունից՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
6. ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը:»,
բ) I բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. Բելառուսի Հանրապետությունից»,
գ) II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. Ղազախստանի Հանրապետությունից՝
1. Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
2. Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարությունը:
3. Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման նախարարությունը:
4. Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն:
5. Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը:»,
դ) III բաժնում՝
անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«IV. Ռուսաստանի դաշնությունից»,
ավելացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետ.
«9. Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը։»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական: