ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 979-Ա |
«17» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 379-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Սեդա Եղազարյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2025 թվականի փետրվարի 7-ի հ.379-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի փետրվարի 7-ի «Չարենցի թաղամասի հ.11 շենքին հարող տարածքում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու, վարձակալության պայմանագիր կնքելու մասին» հ.379-Ա որոշման մեջ՝ «Չարենցի թաղամաս, հ.11 շենք, ավտոտնակ հ.2» բառերը փոխարինել «Չարենցի թաղամաս, հ.11 շենք, ավտոտնակ հ.3» բառերով:
2. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |