Գլխավոր տեղեկություն
Համար
N 604
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՀՄԻՆՍՈՎՈԵՎԿ 1970/ապրիլ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1994 թ. N 604

Քաղ. Երևան

 

ՀԱԷԿ-Ի N 2 ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկը շահագործման հանձնելու նպատակով պետական ընդունող հանձնաժողով, համաձայն հավելվածի։

2. ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման հանձնումն իրականացնել Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման հայեցակարգի և թողարկման ծրագրի դրույթներին համապատասխան։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

դեկտեմբերի 28-ի N 604 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱԷԿ-Ի N 2 ԷԵՐԳԱԲԼՈԿԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մ. Շիշմանյան - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարար (նախագահ)
Հ. Հովհաննիսյան

- ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարի առաջին
տեղակալ (նախագահի տեղակալ)

Ա. Ավագյան

- ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության
«Հայատոմէներգո» վարչության պետ (նախագահի տեղակալ)

Ս. Ազատյան

- ՀԱԷԿ-ի տնօրեն (նախագահի տեղակալ)

Ս. Ավետիսյան - ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության
նախարար
Ս. Բաղդասարյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Մովսեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ա. Մկրտչյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,
գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Ա. Մարգարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին
զորքերի վարչության պետ
Մ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Գ. Եղիազարյան - ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության
պետի տեղակալ
Մ. Հակոբյան - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության
«Հայէներգո» պետական կոնցեռնի նախագահ
Ս. Բալասանյան - ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության
ազգային ծառայության գլխավոր տնօրեն
Ս. Ազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության
պետի տեղակալ, քաղաքացիական պաշտպանության
հանրապետական շտաբի պետ

Հ. Վարդապետյան

 - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Երևանի
ֆիզիկայի ինստիտուտի ստորաբաժանման պետ, ֆիզմաթ.
գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Ա. Խուդավերդյան

- Երևանի պետական համալսարանի միջուկային ֆիզիկայի
ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ս. Կարապետյան

 - ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության
պետական վարչության պետի տեղակալ

Գ. Տեր-Հովհաննիսյան

- «Էլեկտրաարհմիություն» հանրապետական
ֆեդերացիայի նախագահ

Ա. Գալեչյան

- ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության
«Ատոմսպասարկում» ՊՁ-ի տնօրեն

 Վ. Պետրոսյան

- ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության
«Հայատոմ» ինստիտուտի տնօրենի տեղակալ

Վ. Զվերև

- ՌԴ ԱԷԿ-ների շահագործող կազմակերպության
ներկայացուցիչ («Ռոսէներգաատոմ» կոնցեռնի
բաժնի պետ)

Մ. Խոմիչ

- ՌԴ ԱԷԿ-ների թողարկման և կարգաբերման
աշխատանքներն ապահովող ձեռնարկության
ներկայացուցիչ («Ատոմ տեխէներգո» ֆիրմայի
գլխավոր մասնագետ)

Մ. Երշով

- ՀԱԷԿ-ի ռեակտորային տեղակայանքի գլխավոր
կոնստրուկտորի ներկայացուցիչ (ՌԴ «Հիդրոպրես»
ՓԿԲ-ի բաժնի պետ)

Ս. Կուվարդին

- ՀԱԷԿ-ի նախագծի գլխավոր ճարտարապետ
(ՌԴ Նիժնի Նովգորոդի «Ատոմէներգանախագիծ»
ինստիտուտ)

Ա. Ժուրբենկո

- ՀԱԷԿ-ի ռեակտորային տեղակայանքի գիտական
ղեկավարի ներկայացուցիչ (ՌԴ «Կուրչատովի ինստիտուտ» գիտատեխնիկական կենտրոնի լաբորատորիայի պետ)

Ն. Մալյուտինա - ՀԱԷԿ-ի վերագործարկման աշխատանքների
նյութատեխնիկական մատակարարման ՌԴ ներկայացուցիչ
(«Ատոմպրոմ» բաժնետիրական ընկերության գլխավոր
մասնագետ)
Ի. Բորովիկով - ՀԱԷԿ-ի վերագործարկման աշխատանքների
նյութատեխնիկական մատակարարման ՌԴ ներկայացուցիչ
(«Ատոմպրոմռեսուրս» բաժնետիրական ընկերության 
սեկտորի պետ)

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ