Գլխավոր տեղեկություն
Համար
N 464
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-10.04.1992)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հուլիս-օգոստոս
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.07.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

17 հուլիսի 1991 թ. N 464

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարություն կազմելու մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության համակարգում ընդգրկել միութենական ենթակայության ձեռնարկությունները և կազմակերպությունները, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` միութենական ենթակայության ձեռնարկությունները և կազմակերպությունները պլանավորված կարգով փոխադրել հանրապետական ենթակայության, որոնք մինչ փոխադրումը պահպանում են միութենական նախարարություններին ու գերատեսչություններին իրենց գերատեսչական պատկանելությունը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մշակել և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հաստատմանը ներկայացնել նախարարության կանոնադրությունը:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը ունենալու նախարարի վեց տեղակալ, որից մեկը` առաջին, և 15 անդամից բաղկացած կոլեգիա:

5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը 1991 թվականին սահմանել 120 միավոր (առանց շենքը պահպանող և սպասարկող անձնակազմի)` տարեկան 792,0 հազար ռուբլի աշխատանքի վարձատրության ֆոնդով:

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին և այդ նպատակով 1991 թվականին նրան հատկացնել 499,0 հազար ռուբլի` հանրապետական բյուջեի միջոցների 1991 թվականի հունվարի 1-ի դրությամբ եղած ազատ մնացորդի հաշվին:

7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մինչև 1991 թվականի դեկտեմբերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն 1992 թվականի համար նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի և աշխատանքի վարձատրության ֆոնդի մասին:

8. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը հատկացնել ծառայողական մարդատար ավտոմեքենաների պահպանման 7 միավոր սահմանաքանակ:

9. Հայաստանի Հանրապետության վիճպետկոմին` վիճակագրական հաշվետվություններում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առանձին տողով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության Նախարարների

խորհրդի 1991 թվականի հուլիսի 17-ի 

N 464 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՍՏ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ

 

1. Մետաղագործական արդյունաբերության ձեռնարկություններ

 

«Հայգունմետ» գիտաարտադրական միավորում, այդ թվում`

«Հայգունմետգիտնախագիծ» ինստիտուտ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

Կապանի լեռնահարստացման կոմբինատ

Ալավերդու գունավոր մետաղների գործարան

Ալավերդու փոշեմետալուրգիայի ձեռնարկություն

Քարակերտի «Քարաձուլ» գործարան

Գունավոր մետալուրգիայի աշխատանքի գիտական կազմակերպման կենտրոնական լաբորատորիա

Քանաքեռի ալյումինի գործարան («Կանազ»)

Կապանի մեքենաշինական գործարան

«Վտորցվետմետ» հայկական հանրապետական արտադրական մթերման վարչություն

«Վտորչերմետ» հայկական հանրապետական արդյունաբերական ձեռնարկություն

Թումանյանի հրակայուն նյութերի գործարան

Մաքուր երկաթի փորձնաարդյունաբերական գործարան

Կովկասի ռազմականացված լեռնափրկարար մասերի շտաբ

Մետաղագործության արդյունաբերության բանվորական մատակարարման վարչություն

«Իջևանի բենտոնիտ» կոմբինատ

«Սոյուզցվետմետռեմոնտ» միավորման անդրկովկասյան նորոգման-շինարարական մասնագիտացված վարչություն

«Ցենտրէներգոցվետմետ» արտադրական միավորման անդրկովկասյան նորոգման-հարդարման մասնագիտացված վարչություն

 

2. Քիմիական և կենսատեխնոլոգիական արդյունաբերության ձեռնարկություններ

 

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորում

«Պոլիվինիլացետատ» արտադրական միավորում

Կիրովականի քիմիական մանրաթելի գործարան

Երևանի քիմիական ռեակտիվների գործարան

«Հայկենցաղքիմ» արտադրական միավորում

«Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորում

Լաքերի և ներկերի գործարան

Սևանի «Ապակե էլեկտրամեկուսիչներ» գործարան

«ԻրԵԱ» գիտաարտադրական միավորման «ԻրԵԱ» հայկական մասնաճյուղ

«ԻրԵԱ» գիտաարտադրական միավորման անօրգանական նյութերի «ԻրԵԱ» Երևանի մասնաճյուղ

«Քիմավտոմատիկա» գիտաարտադրական միավորման Երևանի ավտոմատացման փորձնական կոնստրուկտորական բյուրո

Օխտայի «Պլաստպոլիմեր» գիտաարտադրական միավորման Երևանի բաժանմունք

Երևանի ավտոդողերի գործարան

Երևանի ռետինատեխնիկական իրերի գործարան

Շինուհայրի ռետինե կոշիկների գործարան

«Հայկենսատեխնոլոգա» գիտաարտադրական միավորում

Երևանի վիտամինների գործարան

Երևանի քիմդեղագործարան

Չարենցավանի «Լիզին» գործարան

Քիմռեակտիվների խանութ

 

3. Ռադիոէլեկտրոնիկայի և կապի միջոցների արդյունաբերության ձեռնարկություններ

 

«Հրազդանմեքենա» արտադրական միավորում

«Սևան» գիտաարտադրական միավորում

«Ռելե» հայկական արտադրական միավորում

Աբովյանի «Չափիչ» գործարան

«Պոզիստոր» արտադրական միավորում

«Նեյրոն» արտադրական միավորում

«Էրեբունի գիտաարտադրական միավորում

«Դիպոլ» արտադրական միավորում

«Անի» գիտաարտադրական միավորում

Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ

«Կոմետա» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ

«Էլեկտրոնստանդարտ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի գիտական բաժին

Էլեկտրոնային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ

«Արարատ» հայկական արտադրական միավորում

Երևանի «Ֆերիտ» գործարան

Հայաստանի հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտաարտադրական միավորում

Էջմիածնի «Հայքար» գործարան

Աբովյանի «Էլեկտրոնհամալիր» վարչություն

«Ավիահամալիր» հայկական արտադրական միավորում

«Ագատ» գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղ

«Բազալտ» սարքաշինական գործարան

«Երաշխիք» հայկական հանրապետական արտադրական միավորում

«Վոլնա» արտադրակոնստրուկտորական ձեռնարկություն

Դիլիջանի «Իմպուլս» արտադրական միավորում

«Արաքս» կոմուտացիոն տեխնիկայի գործարան

«Արմինե» արտադրական ձեռնարկություն

«Օրբիտա» արտադրական միավորում

Լենինականի «Էլեկտրակենցաղսարք» գործարան

Երևանի «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորում

«Հայարդկապ» փորձնական արտադրատեխնիկական միավորում

Ստեփանավանի «Արդկապ» գործարան

Դաստակերտի «Բուժտեխնիկա» գործարան

«Գրանիտ» հատուկ կոնստրուկտորական բյուրո

Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ

Օպտիկաֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ

Օպտիկաֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրո

«Ռադիոտեխնիկա» ֆիրմային խանութ

«Էլեկտրոնիկա» խանութ-սրահ

Հրազդանի «Էլեկտրոնիկա» խանութ

Կամոյի «Էլեկտրոնիկա» խանութ

 

4. Էլեկտրատեխնիկայի և սարքաշինության արդյունաբերության ձեռնարկություններ

 

«Հայէլեկտրամեքենա» հայկական գիտաարտադրական միավորում

«Հայէլեկտրաշարժիչ» գիտաարտադրական միավորում

«Լույս» հայկական արտադրական միավորում

«Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորում

Ստեփանավանի բարձր հաճախականության էլեկտրասարքավորումների գործարան

«Հայէլեկտրակոնդենսատոր» արտադրական միավորում

«Անդրկովկասկաբել» գիտաարտադրական միավորում

«Գեղամա» արտադրական միավորում

Չարենցավանի «Աղբյուր» գիտաարտադրական միավորում

Էջմիածնի պլաստմասսաների գործարան

Կիրովականի բարձր ջերմաստիճանային տաքացուցիչների գործարան

«Տրանզիստոր» գիտաարտադրական միավորում

«Մարս» արտադրական միավորում

«Էլեկտրաճշգրիտսարք» գործարան

Սպիտակի վերելակաշինական գործարան

Ուժային կոնդենսատորաշինության համամիութենական գիտահետազոտական նախագծակոնստրուկտորական և տեխնոլոգիական ինստիտուտի Երևանի մասնաճյուղ

Արթիկի վակուումային էլեկտրավառարանների գործարան

Գորիսի «Միկրոէլեկտրաշարժիչ» գործարան

Կիրովականի «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորում

Կիրովականի «Արդավտոմատիկա» գիտաարտադրական միավորում

«Էլեկտրասարք» արտադրական միավորում

Երևանի կաբելային արտադրության հատուկ տեխնոլոգիական սարքերի գիտաարտադրական միավորում

«Սարքասպասարկում» անդրկովկասյան ձեռնարկություն

Կիրովականի «Տեխնոսարք» գործարան

Էլեկտրատեխնիկական արդյունաբերության և սարքաշինության նախարարության ղեկավար աշխատողների և մասնագետների վերապատրաստման ինստիտուտի Երևանի մասնաճյուղ

«Սարքեր» խանութ-սրահ

 

5. Հաստոցագործիքաշինության, ավտոմեքենաշինության, գյուղավտոմեքենաշինության, քիմիական մեքենաշինության, ավտոգենմեքենաշինության արդյունաբերության ձեռնարկություններ

 

Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում

Չարենցավանի հաստոցաշինական արտադրական միավորում

Կիրովականի հաստոցաշինական արտադրական միավորում

Չարենցավանի գործիքաշինական արտադրական միավորում

Լենինականի հղկող հաստոցների գործարան

Երևանի ֆրեզերային հաստոցների գործարան

Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարան

Երևանի տեխնոլոգիական սարքավորումների արտադրական միավորում

Երևանի «Հիդրոհաղորդակ» արտադրական միավորում

Լենինականի դարբնոցամամլիչային սարքավորումների արտադրական միավորում

«Հայհաստոց» գիտաարտադրական միավորում

Երևանի «Ալմաստ» գործարան

Երևանի «Հաստոցանորմալ» գործարան

Չարենցավանի «Կենտրոնաձուլ» գործարան

Հայաստանի մեքենաշինական գիտահետազոտական ինստիտուտ

«Փոշեմետալուրգիա» գիտաարտադրական միավորում

Հիդրոսարքավորումների գործարան (կառուցվող)

«Հայավտո» հայկական արտադրական միավորում

Երևանի «ԵրԱԶ» ավտոմոբիլային գործարան

«Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորում

Երևանի «ԿամԱԶ» ավտոկենտրոն

«Նատի» գիտաարտադրական միավորման հարավային մասնաճյուղ

«Հայքիմմեքենա» արտադրական միավորում

Կիրովականի «Կիրովականավտոգենմեքենա» արտադրական միավորում

Արթիկի «Ստեկլոմաշ» գործարան

 

6. Թանկարժեք մետաղների, ալմաստների, կիսաթանկարժեք սինթետիկ քարերի արդյունաբերության ձեռնարկություններ

 

«Հայոսկի» արտադրական միավորում

«Սապֆիր» արտադրական միավորում

Երևանի ոսկերչական գործարան

Կիրովականի «Ռուբին» գործարան

 

7. Ինվեստիցիայի և կապիտալ շինարարության ձեռնարկություններ

 

«Հայմետալուրգշին» տրեստ

Էլեկտրատեխնիկական արդյունաբերության հայկական նորոգման-շինարարական վարչություն

Էլեկտրատեխնիկական արդյունաբերության Երևանի պետական նախագծային ինստիտուտ

«Հայքիմնորոգում» շինարարական-մոնտաժային և նորոգման տրեստ

Հաստոցաշինական արդյունաբերության հատուկ նախագծային կոնստրուկտորական բյուրո

«Հայհաստոցշին» տրեստ

«Անդրհատուկավտոմատիկա» արտադրական միավորման հակահրդեհային ավտոմատիկայի և պահպանական ազդանշանման վարչության ավտոմատացված համակարգերի մասնագիտացված մոնտաժային-հարմարաբերման վարչություն

ռադիոարդյունաբերության Մոսկվայի պետական նախագծային ինստիտուտի Երևանի կոմպլեքսային բաժին

Էլեկտրոնային արդյունաբերության Երևանի պետական նախագծային ինստիտուտ

«Հայռադիոշին» շինմոնտաժային վարչություն

«Էլեկտրոնիշ» շիննորոգման վարչություն

 

8. Այլ ձեռնարկություններ

 

Ինժեներագեոդեզիական հետախուզությունների և նկարահանումների հայկական պետական ինստիտուտ

«Պետերկրաբանահսկողություն» հայկական տարածքային տեսչություն

 

Ծանոթություն: Սույն հավելվածի ցանկում փոփոխություններ են մտցվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի հաստատմամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ