Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 32-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
03.04.2025
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2025

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2025 թվականի

ք. Երևան

թիվ 32-Ա

 

«ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 351 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2025 թվականի մարտի 24-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը 2023 թվականի մայիսի 4-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 351 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

2025 թ. ապրիլի 3

ք. Երևան