ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1071-Ա |
«21» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի21.03.2025 թ. հ. 1071-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Արթուր Վարդևանյան |
Սայաթ-Նովա թաղամաս, հ.1/3 շենք, հ.21 |
բնակարան |
Արթուր Վարդևանյանին սեփականության իրավունքով պատկանող, Սայաթ-Նովա թաղամասի հ.1/3 շենքի հ.21 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.23012025-01-0269, ընդհ. բաժն. 2.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 39.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սայաթ-Նովա թաղամաս, հ.1/3 շենք, բն.21/1 |
01023AFEH6VA |
|
2 |
Դավիթ Մանուկյան |
Շիրակի փողոց, հ.3 օբյեկտ, հ.40
|
բնակարան |
Դավիթ Մանուկյանի կողմից 17.03.2025թ. անշարժ գույքի առուվաճառքի հ.3986 պայմանագրով ձեռք բերված Շիրակի փողոցի հ.3 օբյեկտի հ.40 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Արտաշեսյան պողոտա, 3-րդ նրբանցք, հ.5 շենք, բն.40 |
01113QLFXGHL |
|
3 |
Արարատ Գևորգյան |
Դավիթ Բեկի փողոց, հ.89/6 |
հողամաս |
Արարատ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Բեկի փողոցի հ.89/6 հասցեում գտնվող շինության /վկ. հ.28022022-01-0146/ բաժանման հատակագծով առանձնացվող 196.18քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.89/5 |
0105386ZC7BX |
|
4 |
Ամալյա Վարդանյան |
Նոր Խարբերդի 1-ին փողոց, հ.25 և հ.25/1 |
հողամաս |
Ամալյա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 1-ին փողոցի հ.25 և հ.25/1 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.27052019-01-0074 և հ.27052019-01-0224/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 1-ին փողոց, հ.82 |
0105386ZC7BX |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|